02/12/2016 10:41
Օլանդը չի առաջադրվի նախագահի ընտրություններում
Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդն իր թեկնածությունը չի առջադրի 2017 թվականի նախագահի ընտրություններում, փոխանցում է «Интерфакс»-ը։
«Ես որոշեցի չառաջադրել թեկնածությունս», - Ելիսեյան պալատից TF1 հեռուստաալիքով ուղիղ հեռարձակման ժամանակ ասել է Օլանդը:
Նա պարզաբանել է, որ հստակ պատկերացնում է իրավիճակը, այս որոշումը կայացրել է ամենայն պատասխանատվությամբ եւ ընդգծել, որ խոսքը «ոչ թե անձի, այլ երկրի ապագայի մասին է»:
Օլանդի այս հայտարարությանը նախորդել է որոշումների թվարկումը, որը նա մեծ ծառայություններ է համարում Ֆրանսիայի համար: Դրանց թվում են, նրա կարծիքով, ֆրանսիական սոցիալական մոդելի կատարելագործումը, կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում Ֆրանսիայի առաջատար դերը, դպրոցական կրթության բարելավումը, ժողովրդավարական ազատությունների ամրապնդումը, գենդերային հավասարությունների ամրապնդումը, խտրականության դեմ պայքարը: