02/12/2016 15:29
Իսրայելի ոստիկանությունը ավելի քան 10 ժամ հարցաքննել է երկրի վարչապետի կնոջը
Իսրայելի ոստիկանությունը նախօրեին ավելի քան 10 ժամ հարցաքննել է երկրի վարչապետի կնոջը՝ Սառա Նեթանյահուին, որին կասկածում են բյուջետային միջոցներն անձնական նպատակով օգտագործելու մեջ, գրում է РИА Новости-ն։
Քննությունը ստուգում է Նեթանյահուի առանձնատանը պետական բյուջեից էլեկտրիկի ծառայությունների, Սառայի հոր համար խնամակալի, ուտելիքի պատվերների և խոհարարների աշխատանքի դիմաց վճարելու մասին տեղեկությունը։ Նեթանյահու զույգը հերքում է մեղադրանքները։
«Ես կրկնում եմ, որ դրանից ոչինչ դուրս չի գա, քանի որ այստեղ ոչինչ չկա»,– ասել է Սառա Նեթանյահուն։
Կես տարի առաջ ոստիկանությունը խորհուրդ էր տվել նրան մեղադրանք ներկայացնել այդ գործով։ Իրավապահները չեն մեկնաբանում հետաքննության ընթացքը։