05/12/2016 20:44
Ավստրիայի նախագահի ընտրություններում հաղթել է «կանաչների» թեկնածուն
Ավստրիայում կիրակի կայացած նախագահի ընտրություններին մասնակցած ընտրողների մեծ մասն իրենց ձայնը տվել են «կանաչների» կուսակցության նախկին առաջնորդ Ալեքսանդր Վան դեր Բելենի օգտին: Այսպիսով՝ նրա մրցակից Նորբերտ Հոֆերը 2-րդ անգամ պարտություն է կրել, փոխանցում է РИА Новости-ն:
Հայտնի է, որ 72-ամյա պրոֆեսոր Բելենի օգտին է քվեարկել ընտրողների 51.7 տոկոսը, ինչի արդյունքում նա Հոֆերին գերազանցել է 3.4տոկոսով:
Դեռևս չեն հաշվել ժամանակից շուտ քվեարկողների ձայները: Այնուհանդերձ՝ Բելենի հաղթանակն ընդունել են թե տեղի իշխանությունները, թե մի շարք օտարերկրյա քաղաքական գործիչներ: