05/12/2016 18:49
Սիրիայի կառավարական զորքերն ազատագրել են արևելյան Հալեպի 60 տոկոսը
Սիրիական բանակը՝ ժողովրդական աշխարհազորի աջակցությամբ, ազատագրել է Հալեպի արևելյան մասի 60 տոկոսը, որն իրենց ձեռքում էին պահում զինյալները, հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով «Ալ Մասդար» արաբական հրատարակությանը:
Նրա տվյալով՝ քաղաքի հյուսիսային մասում ջիհադականների պաշտպանությունը ճեղքելուց մեկ շաբաթ անց Սիրիայի կառավարական զորքերն սկսել են Հալեպի ազատագրման գործողության երկրորդ փուլը:
Վերջին մի քանի օրվա ընթացքում կառավարական զորքերն ազատագրել են Քարմ ալ Ջազմաթի, Քարմ աթ Թարաբ, Դարեթ-Ավադ, Քարմ ալ Մայսար, Քարմ աթ Թահան, Քարմ ալ Քաթերջի, Թարիք ալ Բաբ և Հալվանիա թաղամասերը՝ զինյալներին գրեթե լիովին շրջապատելով Շայեր և Բամ ալ Հադիդ շրջաններում: