05/12/2016 17:33
Մահացել է Իսլամական կոմիտեի նախագահ Հեյդար Ջեմալը
69 տարեկանում մահացել է Ռուսաստանի Իսլամական կոմիտեի նախագահ Հեյդար Ջեմալը։ Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, այս մասին ասվում է Ֆեյսբուքում նրա պաշտոնական էջում։
Հեյդար Ջեմալը ծնվել է 1947 թվականի նոյեմբերի 6-ին Մոսկվայում՝ նկարչի և վարժեցնողի ընտանիքում։ 1995-ին նա հիմնել էր «Իսլամական կոմիտե, միջտարածաշրջանային հասարակական շարժում», որը ղեկավարում էր մինչև կյանքի վերջը։
Հասարակական–քաղաքական գործունեությունը սկսել է ուշ խորհրդային ժամանակաշրջանում պրոֆեսոր քաղաքագետ Ալեքսանդր Դուգինի հետ համագործակցությամբ։
«Իսլամական կոմիտեն» հիմնվել է 1990-ական թվականներին։ Ջեմալը բազմից ոչ միանշանակ հայտարարություններ է արել՝ անուղղակի պաշտպանելով մահապարտ ահաբեկիչներին։