05/12/2016 18:00
Թրամփը քննադատության է ենթարկել Չինաստանին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում քննադատության է ենթարկել Չինաստանի տնտեսական քաղաքականությունը, ինչպես նաև Հարավչինական ծովի շրջանում նրա ռազմական ակտիվությունը, փոխանցում է Lenta.ru-ն:
«Կհարցներ արդյոք Չինաստանը, թե արդյոք լա՞վ է արժեզրկել արժույթը (ինչը մեր ընկերությունների համար մրցունակության հարցում խոչընդոտներ է ստեղծել)», - գրել է նա:
Թրամփը նաև դժգոհություն է հայտնել առ այն, որ Պեկինը մեծ վճարներ է գանձում Չինաստան ներմուծվող ամերիկյան ապրանքների համար, մինչդեռ ԱՄՆ-ն վճար չի գանձում չինական ապրանքների համար:
Բացի այդ, ԱՄՆ նորընտիր նախագահը նշել է, որ Չինաստանը Հարավչինական ծովում ռազմական օբյեկտներ է կառուցում, որոնք, նրա խոսքով, «հսկայական ռազմական համալիր» են ներկայացնում:
«Չեմ կարծում, որ (Չինաստանը) հարցներ մեզ», - իր հարցին ի պատասխան ասել է նա:
Did China ask us if it was OK to devalue their currency (making it hard for our companies to compete), heavily tax our products going into..
— Donald J. Trump (@realDonaldTrump) December 4, 2016