05/12/2016 15:22
Խաչատուր Քոքոբելյանը խորհուրդ է տալիս ընդդիմությանը հետևել Կարեն Կարապետյանի խորհրդին և լինել ինտելեկտուալ
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը համաձայն է վարչապետի այն պնդման հետ, որ ընդդիմությունը պետք է լինի ինտելեկտուալ։
«Շատ տեղին է ասել։ Մեր բոլորիս երազած պետությունը, իմ երազած պետությունը, որը, ցավոք սրտի դեռևս չկա, այն պետությունն է, որտեղ թե´ իշխանությունը, թե´ ընդդիմությունը, թե´ ԱԺ քաղաքական գործիչները պետք է լինեն կիրթ և բարեհամբույր մարդիկ։ Ցավում եմ, որ այդպես չէ», - Խաչատուր Քոքոբելյանն այսպես մեկնաբանեց վարչապետի հայտարարությունը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում։
Պատգամավորն ընդգծեց, որ լավ կլիներ այդ խորհրդին հետևեր նաև կառավարությունը։
«Դա օրվա հրամայականն է։ Հենց դա է պատճատը, որ այսօր այս օրին ենք», - ասաց նա։