05/12/2016 16:23
Լարսի անցակետում արգելափակված մարդիկ ապահովված են առաջին անհրաժեշտության պարագաներով, սննդով
Լարսի անցակետում արգելափակված մարդիկ ապահովված են առաջին անհրաժեշտության պարագաներով, սննդով, հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
«Վերին Լարս անցակետի անանցանելիության առնչությամբ հայտնում ենք, որ Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը պարբերաբար այցելում է անցակետ, իսկ հյուպատոսությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ:
Անցակետում արգելափակված քաղաքացիներն ապահովված են առաջին անհրաժեշտության պարագաներով, սննդով, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նրանց ցուցաբերվում է առաջին բուժօգնություն:
Անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում հարցերի դեպքում դիմել Ռոստովում ՀՀ գլխավոր հոյւպատոսություն՝ +7.863.207.67.51 հեռախոսահամարով»,-ասված է ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: