08/12/2016 20:25
ԵՏՀ նախագահը ինտեգրացիայի խորացման մի շարք առաջարկներ է ներկայացրել Պուտինին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է քննարկել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացման խորացման մի շարք գաղափարներ, փոխանցում է ТАСС-ը:
«Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում պատրաստվել են շուրջ 25 հարցեր, և դրանք բոլորն էլ շատ լուրջ ներուժ են բովանդակում, այդ թվում՝ մեր երկրների տնտեսական աճի խթանման համար», - ասել է նա՝ խոստանալով ՌԴ նախագահին ներկայացրել «մի քանի սկզբունքային հարցեր, որոնք կարող են խթանել ինտեգրացման խորացումը»:
Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին այն ուշադրության համար, որը նա ցուցաբերում է Եվրասիական տնտեսական միության և այդ միավորման մասնակիցների միջև ինտեգրացման խորացման նկատմամբ: