09/12/2016 19:10
Apple-ից բացատրել են Չինաստանում iPhone-ի պայթյունների պատճառները
Apple ընկերությունը մեկնաբանել է Չինաստանում սմարթֆոնների պայթյունների հետ կապված իրավիճակը: Ընկերության ներկայացուցիչները համոզված են, որ ինքնաբռնկման մեջ Apple-ի մեղքը չկա, հայտնում է Lenta.ru-ն:
Ընկերության մասնագետները միջադեպերի սեփական հետաքննություն են անցկացրել և այն եզրակացության հանգել, որ պայթունները տեղի են ունենում տիրոջ մեղքով: Այսպես՝ Apple-ում պնդում են, որ բռնկումներ են հարուցել սարքերի վնասվածքները և արտաքին այլ գործոնները:
Ենթադրվում է, որ պայթյունների պատաճառն այն է, որ սմարթֆոնները վերանորոգվել են ոչ իրավազոր ծառայությունների կենտրոններում: Դա հանգեցրել է մարտկոցների վնասման: Հնարավոր պատճառների թվում է նաև iPhone-ի համար անորակ աքսեսուարների օգտագործումը: