09/12/2016 19:21
Իրանը և Վենեսուելան համաձայնության են եկել ՕՊԷՔ-ի գագաթաժողով գումարելու շուրջ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և Իրանի նրա պաշտոնակից Հասան Ռոուհանին համաձայնության եկել ՕՊԷՔ-ի անդամների և այդ կազմակերպության մեջ չմտնող երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթաժողով անցկացնել 2017 թվականի առաջին եռամսյակում, հայտնում է РИА Новости-ն:
«Ես (Իրանի նախագահ) Ռոուհանիին առաջարկեցի միասին պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթաժողով գումարել 2017 թվականի առաջին եռամսյակում՝ նավթի շուկայի և նավթի գների կայունացման նոր մեխանիզմ սահմանելու համար, և մենք պայմանավորվեցինք անել դա»,- հայտարարել է Մադուրոն:
Սակայն նա «նոր մեխանիիզմի» մանրամասնությունները չի բացահայտել:
Ավելի վաղ Ռոուհանին հայտարարել է, որ ՕՊԷՔ-ի անդամները պետք է միասին աշխատեն, որպեսզի ապահովեն նավթի շուկայի կայունացման՝ նոյեմբերին ձեռք բերված համաձայնության կատարումը:
Նոյեմբերի 30-ին ՕՊԷՔ-ի նիստն ավարտվել է նավթահանույթի կրճատման՝ երկար սպասված համաձայնության կնքմամբ: Գործարքի համաձայն՝ հունվարից կարտելի անդամները նավթի արտադրությունը կկրճատեն օրական 1,2 միլիոն բարելով՝ մինչև 32,5 միլիոն բարել:
Համաձայնությունը ենթադրում Է ՕՊԷՔ-ի մեջ չմտնող երկրների կողմից հանույթի կրճատում օրական 600 հազար բարելով:
Կազմակերպության մեջ չմտնող երկրների հետ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 10-ին Վեննայում: ՕՊԷՔ-ը հանդիպման Է հրավիրել 14 երկրի: