ՀՀ դիվանագիտական կորպուսը պետք է անհամեմատ մեծ ջանքեր գործադրի իր առօրյա աշխատանքում տնտեսական բաղադրիչի ընդլայնման համար. Կարեն Կարապետյան

09/12/2016 19:00

ՀՀ դիվանագիտական կորպուսը պետք է անհամեմատ մեծ ջանքեր գործադրի իր առօրյա աշխատանքում տնտեսական բաղադրիչի ընդլայնման համար. Կարեն Կարապետյան


ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ու Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ այսօր տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ՝ «ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով:
 
Լսումներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ շահագրգիռ պետական հաստատությունների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների, հասարակական, քաղաքական շահագրգիռ կազմակերպությունների, գիտական-փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ:
 
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշել է, որ դեռևս նախորդ տարի Հանրապետության Նախագահի կողմից` արտաքին քաղաքականության առաջնահերթություններում հատկապես կարևորվել է տնտեսական հարաբերությունների օրակարգերի ակտիվացումը:
 
Խորհրդարանական լսումների անցկացումը նպատակ ունի մեկտեղել կառավարության, խորհրդարանի, դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների, բանկային համակարգի, մասնավոր գործարար ոլորտի, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ոլորտի հայաստանյան և արտասահմանյան առաջատար փորձագետների մոտեցումները, ինչպես նաև քննարկելու արտաքին քաղաքականության մեջ տնտեսական գործոնի զարգացման, դրա արդյունավետ կիրառման և առկա խնդիրների լուծման գոյություն ունեցող հնարավորությունները:
 
Արտակ Զաքարյանի առաջարկով մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են աշխարհում տեղի ունեցած բոլոր ցեղասպանությունների անմեղ զոհերի հիշատակը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեկտեմբերի 9-ը ՀՀ-ում սահմանվել է աշխարհի բոլոր ցեղասպանությունների հիշատակման օր:
 
Ըստ Արտակ Զաքարյանի՝ ՀՀ տնտեսության զարգացման տեմպերը պայմանավորված են Հայաստանի սահմանափակ ռեսուրսներով ու անբարենպաստ աշխարհաքաղաքական իրողություններով: Լինելով փոքր տնտեսություն, չունենալով ելք դեպի ծով, էներգետիկ պաշարներ, և մասնակիորեն գտնվելով նաև ցամաքային շրջափակման մեջ` ստեղծված անբարենպաստ իրողությունները մեզ պարտադրում են լինել ավելի ակտիվ ու աչալուրջ` օգտագործելու թեկուզ ամենափոքր հնարավորությունները` տնտեսության զարգացման համար:
 
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ելույթում նշել է, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը մշտապես ուղղված է եղել մեր երկրի անվտանգության ապահովմանը, տնտեսական զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը, միջազգային կազմակերպություններում երկրի ներգրավման ընդլայնմանն ու խորացմանը և համագործակցության վստահելի մթնոլորտի ձևավորմանը: Արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանն ունի այնպիսի տեսլական, որը պահանջում է այնպիսի համակարգի ձևավորում, որը նախ կհստակեցնի արտաքին տնտեսական հարաբերությունների զարգացման գործընթացում ներգրավված բոլոր պետական մարմինների և կառույցների գործառույթները, մեր դեսպանների կողմից իրականացվելիք տնտեսական բնույթի աշխատանքների բովանդակությունը, կսահմանի ակնկալվող արդյունքները և կատարողականի գնահատման համակարգը: 
 
Ըստ վարչապետի՝ ՀՀ դիվանագիտական կորպուսը պետք է անհամեմատ մեծ ջանքեր գործադրի իր առօրյա աշխատանքում տնտեսական բաղադրիչի ընդլայնման համար, քանի որ դա է ՀՀ տնտեսության զարգացման հրամայականը: Այս տեսանկյունից Կարեն Կարապետյանը կարևորել է Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից առավել նպատակային և արդյունավետ աշխատանքի իրականացման անհրաժեշտությունը:
 
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը նշել է, որ ԵԱՀԿ-ի ժամանակակից տնտեսական օրակարգը մասնակից պետությունների կառավարություններին առաջարկում է ազգային ռազմավարությունների մշակման գործում համագործակցել հետևյալ ուղղություններով՝ արդյունավետ պետական կառավարում և պայքար կոռուպցիայի դեմ, պայքար փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ և այլն: 
 
Նշվել է, որ ԵԱՀԿ քարտուղարությունը մշակել է կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ ուղեցույց: Կառույցի համար կարևոր ուղղություններից է նաև աշխատանքային միգրացիան: Երևանում ԵԱՀԿ գրասենյակը տարբեր ծրագրեր է իրականացնում, որոնք ուղղված են տնտեսական աճի պայմանների բարելավմանը, ներդրումների ներգրավման համար դաշտն ավելի գրավիչ դարձնելուն: 2017 թ.-ին Երևանում ԵԱՀԿ գրասենյակն սկսելու է իրականացնել ծրագրեր, որոնց նպատակն է բարելավել բիզնեսի միջավայրը երկրում, օժանդակել նոր ներդրումների ներգրավմանը:
 
Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հարավկովկասյան տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Յուլիա Բլեզիուսը նշել է, որ բաց և թափանցիկ երկխոսությունը խորհրդարանի և այլ շահագրգիռ անձանց միջև առանցքային, կենսական նշանակություն ունի: Ըստ զեկուցողի՝ նմանատիպ միջոցառումներն ավելի թափանցիկ են դարձնում խորհրդարանի քաղաքականությունը և որոշումների կայացումը: 
 
Ըստ գրասենյակի տնօրենի՝ թեմայի ընտրությունը ցույց է տալիս, թե որքան կարևոր է այս ոլորտը Հայաստանի զարգացման համար: Տնտեսական կայուն զարգացումը, որը սոցիալական կայուն զարգացման հիմքն է, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի առաջնահերթ ուղղություններից է, քանի որ, ըստ տիկին Բլեզիուսի, ժողովրդավարական քաղաքական զարգացումը պետք է տնտեսական զարգացման մշտական ուղեկիցը լինի: Նշվել է, որ ԵՏՄ անդամ լինելով՝ Հայաստանը լավ հնարավորություն ունի մտնելու ԵՏՄ միության 180 միլիոնանոց շուկա:
 
«ԵՏՄ դերը ՀՀ առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացման և ներդրումների ներգրավման տեսանկյունից» թեմայով ելույթ է ունեցել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը: 
 
Նա տեղեկացրել է, որ ԵՏՄ շրջանակներում ՀՀ առևտրատնտեսական կապերի և հնարավորությունների ընդլայնումը հանդիսանում է ՀՀ արտաքին տնտեսական գործունեության օրակարգի կարևորագույն ուղղությունը: Նշվել է, որ Եվրասիական ինտեգրացիոն նախագիծն ընդլայնել է բոլոր մասնակից երկրների տնտեսական սահմանները, այն ստեղծել է տարողունակ շուկա՝ առանց մաքսային սահմանների, պարզեցվել են բազմաթիվ ոլորտներում բիզնես վարելու կանոնները և ընթացակարգերը: 
 
Հովհաննես Ազիզյանի կարծիքով՝ երկու տարիների ընթացքում ստեղծվել է բավականին լավ նորմատիվաիրավական շրջանակ, վերացվել են արտադրական գործոնների ազատ տեղաշարժի հիմնական խոչընդոտները, ձևավորվում են միասնական շուկաներ:
Եվրասիական զարգացման բանկի (EADB) երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Իգնատովը խոսել է Եվրասիական ֆինանսական կառույցների կողմից ՀՀ-ում իրականացված ծրագրերի և դրանց զարգացման հնարավորությունների մասին: Նա ընդգծել է, որ տնտեսական կապիտալի ներդրումների ներհոսքը Հայաստան՝ աճում է:
 
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանն անդրադարձել է ԵՄ-ի հետ առևտրատնտեսական համագործակցության ներկա պատկերին և զարգացման հեռանկարներին: Գ. Մելքոնյանը խոսել է նաև ԵՄ-ի հետ բանակցային գործընթացի, Արևելյան գործընկերության բազմակողմ ձևաչափի, ԵՄ կողմից իրականացվող աջակցության ծրագրերի մասին: Փոխնախարարը նշել է, որ և՛ ներմուծման և՛ արտահանման առումով ԵՄ-ն եղել է և լինելու է Հայաստանի համար հիմնական առևտրային գործընկեր:
 
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը ներկայացրել է եվրոպական ֆինանսական կառույցների կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և դրանց զարգացման հնարավորությունները: Նա անդրադարձ է կատարել նաև երկկողմ տեխնիկական և հարևանության շրջանակներում ենթակառուցվածքային աջակցության ծրագրերին:
 
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը խոսել է արտաքին ներդրումների համար գրավչության բարձրացման նպատակով իրականացվող ֆինանսատնտեսական քաղաքականության հիմնական անելիքների մասին: Նշվել է, որ ՀՀ կառավարությունը ակտիվ քայլեր է ձեռնարկում հարկային, մաքսային ոլորտների բարեփոխումների առումով: 
Ըստ նախարարի՝ Հայաստանում ներդրումային պոտենցիալի բացահայտման համար երկու ուղղությամբ ակտիվ քայլեր են իրականացնում: «Աշխարհին պետք է բացահայտել Հայաստանի ներդրումային գրավչությունը: Այդ նպատակով ֆորումներ կկազմակերպվեն: Այստեղ մեծ դեր ունի դիվանագիտական կորպուսը, որը պետք է ներկայացնի, թե ինչու պետք է ներդրումներ անել ՀՀ-ում»,- ասել է Սուրեն Կարայանը` վստահություն հայտնելով, որ առաջիկայում հնարավոր կլինի մեծացնել օտարերկրյա ներդրումները ՀՀ-ում:
 
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժղովի նախագահ Վարդան Այվազյանը նկատել է, որ ներդրումային քաղաքականության արդյունավետությունը մեծապես պայմանավորված է նաև հարկաբյուջետային, դրամավարկային, հակամենաշնորհային քաղաքականության իրականացմամբ:
 
ԼՂՀ ներկայացուցիչ Անդրանիկ Խաչատրյանը նշել է, որ ներդրումների իրականացման համար այսօր առավել գրավիչ ոլորտներից է հիդրոէներգետիկան: 2008թ.–ից սկսած ԼՂՀ կառավարությունը որդեգրել է էներգետիկ անկախությանը միտված քաղաքականություն, որի շրջանակներում իրականացվող ծրագրի արդյունքում երկրում կառուցվել են 13 փոքր ՀԷԿ-եր: Նշված ժամանակահատվածում հիդրոէներգետիկայի բնագավառում ներդրումների ծավալը կազմել է շուրջ 50 մլն ԱՄՆ դոլար: Նշվել է, որ ԼՂՀ կառավարությունը շարունակում է «բաց դռների» քաղաքականության իրականացումը և երաշխավորում է առանց խտրականության ազգային ռեժիմի ապահովումը? տնտեսական աճի կայունությունն ու երկրի զարգացումն ապահովող բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծման նպատակով: Ներկայում ԼՂՀ տնտեսության բոլոր ոլորտները բաց են ներդրումների համար և այդ տեսանկյունից որևէ սահմանափակում գոյություն չունի:
 
Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մկրտչյանը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանն անդրադարձել են Հայաստանում ներդրումային միջավայրի զարգացմանը և արտաքին ներդումների գրավչությանն ուղղված քայլերին:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանն անդրադարձել է ՀՀ դիվանագիտական կորպուսի դերակատարությանը արտաքին տնտեսական կապերի զարգացման գործում, ներկայացրել ներկա իրավիճակը և անելիքները: Ըստ նրա՝ դիվանագետի անձնական ունակությունները և գործելաոճը կարևոր են իր կողմից տնտեսական դիվանագիտական ոլորտում իրականացվող աշխատանքների որակի համար:
 
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանը ՀՀ արտաքին տնտեսական հարաբերությունների զարգացման համար կարևորել է խորհրդարանական աջակցությունը, այս համատեքստում ներկայացրել որոշ գործընկեր երկրների փորձը:
 
«Հայկական սփյուռքի գործոնը և արտաքին տնտեսական հարաբերությունները Հայաստան-Սփյուռք գործակցության հիմքում» թեմայով ելույթ է ունեցել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: 
 
Նրա տեղեկացմամբ՝ Հայաստանում վերջին 25 տարիներին սփյուռքի ներդրումներն իրականացվել են գրեթե բոլոր ոլորտներում, բացառությամբ հանքարդյունաբերությունից: Ներդումներն զգալի են եղել հատկապես ադամանդագործության, ոսկերչության, ժամագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտի, առողջապահության, շինարարության, ֆինանսական և զբոսաշրջության հատվածներում: Իրականացված ուսումնասիրությունների համաձայն, («EV consalting»), 1994-2001 թթ. ընթացքում հայաստանյան տնտեսության մեջ ներդրումներ կատարած օտարերկրյա ներդրողների շուրջ 69 տոկոսը սփյուռքի հետ կապված ներդրողներն են եղել, որոնց կողմից 1998–2004 թթ. կատարվել է մոտ 275 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում, ինչը կազմել է վերոնշյալ ժամանակահատվածում կատարված ներդրումների գրեթե 25%-ը: Այդ ժամանակահատվածից մինչև օրս Սփյուռքի ներդումները Հայաստանում և Արցախում աճել են 10-11 անգամ: Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանում և Արցախում ընդհանուր առմամբ կատարվել են մոտ 3.8 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրումներ և բարեգործություն:
 
«Վիասֆեր ինթերնեշնլ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թոնի Մորոյանը և «Սեմինա Քոնսալթինգ» ՓԲԸ տնօրեն Վահե Քեուշգուերյանն անդրադարձել են արտաքին տնտեսական կապերի զարգացման հարցում մասնավոր հատվածի ակնկալիքներին, հայկական սփյուռքի գործոնին:
 
Լսումների ընթացքում ելույթներ են ունեցել ԱԺ պատգամավորներ Թևան Պողոսյանը, Խոսրով Հարությունյանը, Միքայել Մելքումյանը, «Հայրենական ապրանք արտադրողների միություն» հասարակական կազմակերպության ղեկավար Վազգեն Սաֆարյանը, «Մենեջմենթ միքս» ընկերության ներկայացուցիչ Րաֆֆի Սեմիրջյանը, «Վիվասել-ՄՏՍ» ընկերության իրավաբանական վարչության պետ Արմինե Սարգսյանը, «Եվրոպական բիզնես ասոցիացիայի» տնօրեն Դիանա Սարումովան, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության առևտրային գծով պատասխանատու Կարեն Ազարյանը: 
 
Բանախոսներն անդրադարձել են Հայաստանում բիզնես միջավայրի խնդիրներին, դրական միտումներին, օրենսդրական կարգավորում և բարեփոխում պահանջող հարցերին, ներկայացրել տնտեսության զարգացման վերաբերյալ իրենց տեսակետները, կարևորել կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարը, անդրադարձել նաև գործող, սակայն տարբեր պատճառներով փակվելու կամ շուկա մտնելու խնդիրների առաջ հայտնված ընկերություններին:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 00:49 ՊՆ-ից հերքում են լուրերն, ըստ որոնց ադրբեջանական կողմը կրակ է բացել Տավուշի ուղղությամբ 03/05/2024 22:43 Ինչ անել, եթե երեխայի մոտ ալերգիկ ռինիտ է առաջացել 03/05/2024 22:30 Ծեծկռտուք ու կրակոց Բաղրամյան պողոտայում՝ Ամերիկյան համալսարանի մոտ 03/05/2024 22:19 Նիկոլ Փաշինյանը Զարեհ Սինանյանին 7 օրով Իտալիա է գործուղում՝ Միլան, Վենետիկ, Հռոմ 03/05/2024 22:07 Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում փոդքասթի համահեղինակներ են կալանավորված 03/05/2024 21:40 Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք 03/05/2024 21:24 Ռուսաստանի 25 քաղաքներում Հաղթանակի օրվան նվիրված շքերթներ կանցկացվեն, կցուցադրվի 2,5 000 միավոր զինատեսակ ու զինտեխնիկա 03/05/2024 21:09 Թրոմբոցիտոպենիա․ հաճախ ասիմպտոմատիկ է, բայց կարող է կյանքին վտանգ ներկայացնել 03/05/2024 20:54 Պաշարված գյուղում ո՞նց կլինենք․ Կիրանցի 03/05/2024 20:44 Կիրանցի մուտքը բացել են, բայց ոստիկանները շարունակում են մնալ գյուղում 03/05/2024 20:32 «Նիկոլ Փաշինյանին փոխանցեք, որ իսկական սահմանազատում և սահմանագծում արվել է 1985-ի փետրվարից մինչև 1987-ի հոկտեմբեր․ հետ ենք բերել 14 450 հեկտար հող, որը Ադրբեջանը տարել էր» 03/05/2024 20:20 Միրզոյանը Մալթայի արտգործնախարարին ներկայացրել է «խաղաղության» գործընթացի վերջին զարգացումները 03/05/2024 20:08 «Ակնկալում ենք գնահատական քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին 03/05/2024 19:55 Կիրանց գյուղի ճանապարհը բացվել է․ «Ազատություն» 03/05/2024 19:40 Լրագրողի մասնագիտության մասին ոչ ճիշտ ընկալումներ ու կարծրատիպեր կան թե՛ պետական համակարգում, թե´ հասարակությունում առհասարակ․ Թաթոյան 03/05/2024 19:29 «Չընկրկել խոսքի ազատությանն ուղղված ճնշումների դեմ, անել հնարավորը՝ օր առաջ Հայաստանում խոսքի ու մամուլի իրական ազատության հաստատման համար»․ ՀԺՄ-ի ուղերձը՝ մամուլի ներկայացուցիչներին 03/05/2024 19:19 «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ճանապարհին գտնվող ոստիկանները Բագրատ Սրբազանին չեն թողնում մտնել այլ ոստիկաններով շրջապատված Կիրանց․ Հեռախոսով է խոսել բնակիչների հետ (Տեսանյութ) 03/05/2024 19:07 2024 թվականի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի մարդկային կորուստները գերազանցել են 111 000-ը․ Շոյգու 03/05/2024 18:54 «Նման հայտարարություններ անողները նաև ուժ ու խիզախություն պետք է ունենան՝ պատասխանելու մեր հարցմանը»․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների մասին 03/05/2024 18:40 Սփյուռքի 12 ուսանողական և երիտասարդական միություն դատապարտել է Փաշինյանի քաղաքականությունը և ողջունել Տավուշում ձևավորված շարժումը 03/05/2024 18:27 «Վտանգավոր է»․ Կրեմլի արձագանքը՝ բրիտանական զենքով Ռուսաստանին հարվածելու մասին Քեմերոնի հայտարարությանը 03/05/2024 18:15 Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանն ԱԺ նիստի ընթացքում օնլայն խանութներ են այցելել․ Factor.am 03/05/2024 18:10 Կիրանցի բնակիչն իր գյուղ հասնելու համար ստիպված է ոստիկանական երեք անցակետ հաղթահարել (Տեսանյութ) 03/05/2024 18:00 Կիրանցի մոտ պայթյունների ձայներ են լսվելու, ՊՆ-ն է հայտարարել 03/05/2024 17:50 Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել, շոուն իշխանությունը կշարունակի այնտեղ․ Աբրահամյան 03/05/2024 17:37 Մայիսի 1-ի գիշերը Երևանի հյուրանոցներից մեկի մոտ 35-ամյա տղամարդու են սպանել 03/05/2024 17:24 Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը․ Բեգլարյան 03/05/2024 17:11 Հայաստանի իշխանության գործողությունները հետագա կապիտուլյացիա են և հակասում են ՀՀ Սահմանադրությանը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ 03/05/2024 16:59 Հայաստանի քաղաքական իշխանությունները հետևողականորեն հաստատում են մեկ անձի ավտորիտար ռեժիմ, օր օրի շատանում է քաղբանտարկյալների թիվը․ Խորհրդարանական ընդդիմության հայտարարությունը 03/05/2024 16:50 «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում 03/05/2024 16:37 Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները 03/05/2024 16:33 Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով 03/05/2024 16:30 Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է. Տեսանյութ 03/05/2024 16:15 Կոբախիձեն ԱՄՆ-ին մեղադրում է Վրաստանում հեղափոխության փորձի մեջ 03/05/2024 16:05 Վթար՝ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 03/05/2024 15:59 «UAZ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր 03/05/2024 15:50 Իրազեկման ակցիա ԵՄ գրասենյակի մոտ՝ ի պաշտպանություն Տավուշի, Արցախի, ռազմագերիների և քաղբանտարկյալների 03/05/2024 15:42 Վեհափառը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար 03/05/2024 15:32 Այսօր ընձառյուծի միջազգային օրն է, Հայաստանում կենդանու թվաքանակը հասնում է մինչև 10 առանձնյակի 03/05/2024 15:21 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ 03/05/2024 15:17 Ադրբեջանցի 40 պաշտոնյայի նկատմամբ «Մագնիտսկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման դիմում է ներկայացվել 03/05/2024 14:59 Ակնհայտ էր՝ ստացել էին ուղիղ ցուցում, փորձում էին մեքենան պահպանվող հատուկ վայր տեղափոխել, չկարողացան․ Դանիելյան 03/05/2024 14:57 44-օրյա պատերազմն ամենադաժան դասն էր. Աննա Վարդապետյան (Տեսանյութ) 03/05/2024 14:33 «Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (Լուսանկարներ) 03/05/2024 14:11 11 դրվագ է բացահայտվել․ Գլխավոր դատախազը նոր մանրամասներ հայտնեց Գավառում երեխայի բռնության դեպքից (Տեսանյութ) 03/05/2024 14:08 Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին․ մահվան հանգամանքների վերաբերյալ կասկածներ կան 03/05/2024 13:57 ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան 03/05/2024 13:39 Գնել Սանոսյանն Արմավիրի մարզում ծանոթացել է կատարվող աշխատանքին, զրուցել շինարարների հետ, լսել խնդիրները և տվել հանձնարարականներ 03/05/2024 13:30 Ինչպե՞ս են քաղաքացիները վերաբերվում ԽՍՀՄ փլուզմանը և արդյո՞ք Մայիսի 9-ը մեզ համար կարևոր օր է. Հարցում 03/05/2024 13:22 Ո՞ր դեպքում քաղաքացիները դուրս կգան փողոցային պայքարի՝ հանուն իշխանափոխության. GALLUP 03/05/2024 13:20 Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ, եթե նույնիսկ երաշխավորեն անվտանգությունը. Հարցում 03/05/2024 13:15 Տավուշում ու հանրապետության տարբեր հատվածներում արձանագրվել են ոստիկանության կողմից առերևույթ անհամաչափ ուժի գործադրման դեպքեր. ՄԻՊ (Տեսանյութ) 03/05/2024 13:11 ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. ՔՊ-ական պատգամավոր 03/05/2024 13:00 Կարմիրբերետավորները նենց մի ուրախացել են, գրկում են իրար, աչքալուսանք են տալիս, իբր, երկիր են ազատագրել. ո՞նց եք ձեր երեխաների աչքերի մեջ նայելու (Տեսանյութ) 03/05/2024 12:55 ԵՄ-ն Ադրբեջանի ականազերծման ծրագրին 8 մլն եվրո կտրամադրի 03/05/2024 12:34 Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն 03/05/2024 12:24 Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են փոխկապակցված լինեն ՀՀ-ի վրա պատրաստվելիք նոր հարձակմամբ․ Թյուրքագետ 03/05/2024 12:22 «Հանգիստ, հավաքեք ձեզ». ՔՊ-ականի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց (Տեսանյութ) 03/05/2024 12:19 ՀՀ տարբեր բնակավայրերում 545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ 03/05/2024 12:13 «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն 03/05/2024 12:02 Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ 03/05/2024 11:57 Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ 03/05/2024 11:54 Բագրատ Սրբազանը Կիրանց է մեկնում. Փաստինֆո 03/05/2024 11:50 Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունը 03/05/2024 11:42 Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան (Տեսանյութ) 03/05/2024 11:36 Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի 03/05/2024 11:27 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները և անվտանգությունը. Հայտարարություն 03/05/2024 11:21 Ուրախ եմ տեղեկացնել՝ «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում ՀՀ-ն բարելավել է դիրքերն ու հայտնվել 43-րդ հորիզոնականում. Վարչապետի խոսնակ 03/05/2024 11:18 Հայաստանը բարելավել է դիրքերը մամուլի ազատության ցուցանիշով. RSF զեկույցը 03/05/2024 11:13 Հայկական հարսանիքի ավանդույթներով «7 օր, 7 գիշեր» ֆիլմը կներկայացվի հայաստանյան հանդիսատեսին 03/05/2024 11:07 Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան 03/05/2024 11:04 Հնդկաստանի երկու քաղաքացի է կալանավորվել՝ Երևանում սպանություն և խուլիգանություն կատարելու համար 03/05/2024 11:02 «Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում 03/05/2024 11:00 Կիրանց գյուղի մուտքը շարունակում է փակ մնալ 03/05/2024 10:57 Ես երկրի ամենադաժան ոստիկաններից եմ եղել, բայց քրեական հանցագործի դեմ․ Թամամյան 03/05/2024 10:49 Գեղամ Նազարյանն առաջարկում է, որ Տավուշի մարզկենտրոնը լինի Կիրանցում (Տեսանյութ) 03/05/2024 10:47 Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս 03/05/2024 10:43 Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել 03/05/2024 10:38 Երևանում, Արարատում, Կոտայքում և Սյունիքում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 03/05/2024 10:37 Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները․ news.am 03/05/2024 10:34 Վերագնահատեք` Հայաստանը ժողովրդավարության բաստիո՞ն է, թե՞ ազատ անկման մեջ է դեպի բռնակալություն. Արթուր Խաչատրյան (Տեսանյութ) 03/05/2024 10:32 Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնականի հետ 03/05/2024 10:30 Մեկ հոգին որոշել է, որ ինքը, եթե շրջապատվի ոստիկանական զորքերով, ունի իրավունք որոշելու բոլորի ճակատագիրը 03/05/2024 10:28 Մեր երկրում մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՄԻՊ 03/05/2024 10:25 Այս ամենը վաղուց ներքաղաքականից վերածվել է ազգային-ազատագրական պայքարի, իսկ ուժայինների մի մասը կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը 03/05/2024 10:07 Ձեր երեխայի հաճախած դպրոցից քայլքով հեռացեք մոտ 150-160 մետր և պատկերացրեք «սահմանազատումից» հետո Կիրանցի նոր դպրոցի հեռավորությունը թշնամուց 03/05/2024 09:54 «Հրապարակ»․ ՔՊ-ում որոշել են, որ գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու են ընդդիմության դատաստանի 03/05/2024 09:51 «Հրապարակ»․ Կիրանցից դեպի Ոսկեպար, Բաղանիս տանող ճանապարհից արդեն երևում է Փաշինյանի բերած աղետը 03/05/2024 09:49 «Հրապարակ»․ Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը 03/05/2024 09:46 «Ժողովուրդ»․ ՔՊ-ական պաշտոնյան աստղաբաշխական գումար է նվեր ստացել օտարերկրյա ընկերությունից 03/05/2024 09:43 Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 02/05/2024 23:01 Բրոնխոսկոպիա. Ինչպես են զննում թոքերը 02/05/2024 22:50 Չեք պատկերացնի՝ այս անձրևները մեզ ինչքան էին պետք․ Սուրենյան 02/05/2024 22:39 Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության․ «Տավուշը՝ հանուն հայրենիքի» (Տեսանյութ) 02/05/2024 22:26 Վաղը կներկայացնենք պայքարի հաջորդ քայլերը, մինչև վերջ գնալու ենք․ Գառնիկ Դանիելյան 02/05/2024 22:15 Լեո Նիկոլյանը 12 օր է՝ հացադուլի մեջ է, առողջական խնդիրներ ունի․ Հիվանդանոց չեն տեղափոխում, պարզաբանում չեն տալիս՝ ինչու են արգելել մուտք գործել Հայաստան 02/05/2024 21:48 Բորելը Աբդոլլահիանին հավաստիացրել է՝ ԵՄ-ն չի ցանկանում Իրանի հետ հարաբերությունները սրել 02/05/2024 21:29 Ով այսօր հոգևոր առաջնորդին բան է ասում, ծառայում է նեռին՝ ստին, մանիպուլյացիային, խաբեությանը․ Զոհրաբ Բեկ Գասպարենց (Տեսանյութ) 02/05/2024 21:13 Ինչպես է արտահայտվում փսիխոզը 02/05/2024 21:00 Երևանի կենտրոնում բախվել են «Zhongtong» և «MAN» մակնիշի ուղևորատար ավտոբուսները․ Վիրավոր քաղաքացուն հիվանդանոց են տեղափոխել

Տվյալ բաժնի վերջին նյութերը