Հայաստանը կարող է հպարտանալ իր ակտիվ քաղաքացիական հասարակությամբ, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում. Ռիչարդ Միլս

09/12/2016 16:01

Հայաստանը կարող է հպարտանալ իր ակտիվ քաղաքացիական հասարակությամբ, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում. Ռիչարդ Միլս


ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ներկայացրել է հետևյալ նկատառումները Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ՝

1948 թ. այս օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվեց Մարդու իրավունքների մասին համընդհանուր հռչակագիրը՝ շրջադարձային փաստաթուղթ, որտեղ առաջին անգամ առանձնացվեցին մարդու հիմնարար իրավունքները, որոնք պետք է պաշտպանվեն բոլոր երկրներում, բոլոր պետությունների կողմից:

Չնայած հռչակագրի ստորագրմանը հաջորդած 68 տարիների ընթացքում արձանագրված հսկայական առաջընթացին, դեռևս շատ անելիք կա, քանի որ աշխարհի շատ քաղաքացիների դեռևս մերժվում են այն հիմնարար ազատությունները, որ առաջ են քաշված այս ոգեշնչող փաստաթղթում: Հռչակագրում առաջ քաշված իրավունքների ու ազատությունների համընդհանուր ճանաչումն ու կիրառումը Միացյալ Նահանգների համար շարունակում է մնալ որպես մի նպատակ, որի ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում ամեն օր:

Ամեն տարի, դեկտեմբերի 10-ին, տոնելով Մարդու իրավունքների միջազգային օրը, միջազգային հանրությունը հնարավորություն է ունենում լրջորեն ու ազնվորեն դիտարկել առաջընթացն ու առկա մարտահրավերները, վերահաստատել հասարակության  բոլոր անդամների համար հավասար անօտարելի իրավունքների պաշտպանության հանձնառությունը և կրկնապատկել ջանքերն ուղղված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով նախատեսված  առավել կատարյալ աշխարհի կայացմանը, որտեղ ցանկացած բանական էակ ապրում է ազատ ու արժանապատիվ կերպով:

Մարդու իրավունքների խթանումը ԱՄՆ կառավարության արտաքին քաղաքականության առանցքային տարրերից է, և մենք ամեն օր աշխատում ենք առաջ մղել հիմնարար իրավունքներն ու ազատությունները բոլորի համար: Ամեն տեղ մենք այդ նպատակին միտված քաղաքացիների, ակտիվիստների, պետությունների կողքին ենք: Մենք նաև դիտարկում ենք մարդու իրավունքներին ուղղված գործելակերպերն ամբողջ աշխարհում, և ԱՄՆ պետքարտուղարությունը ՝ ԱՄՆ  կոնգրեսի պահանջով, ամեն տարի պատրաստում է զեկույց ՄԱԿ-ի անդամ և ԱՄՆ աջակցություն ստացող երկրներում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ: 

Այսօր, երբ մենք նշում ենք Մարդու իրավունքների միջազգային օրը, կուզենայի անդրադարձ կատարել մարդու իրավունքների իրավիճակին Հայաստանում: Նախ, ուզում եմ գովեստով արտահայտվել այս հարցում Հայաստանի կառավարության ունեցած առաջընթացի մասին:

Հայաստանը կարող է հպարտանալ իր ակտիվ քաղաքացիական հասարակությամբ, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում. սա կայացած իրողություն է Հայաստանում, ինչը, ցավոք, բացակայում է Հայաստանի հարևան երկրներից շատերում: Ես ուզում եմ առանձնակի ողջունել Հայաստանի կառավարության ու քաղաքացիական հասարակության միջև համագործակցության մեծացումը:

Օրինակ՝ Պաշտպանության նախարարության նորաստեղծ Մարդու իրավունքների ու բարեվարքության կենտրոնը քաղաքացիական հասարակությանը ներգրավել է զինված ուժերում մարդու իրավունքների, էթիկայի, բարեվարքության ու կոռուպցիայի դեմ  պայքարին միտված աշխատանքներում: Քննչական կոմիտեն ընտանեկան բռնությանն ուղղված հարցերում համագործակցում է հասարակական կազմակերպությունների հետ և իրականացրել է լուրջ ներքին ուսումնասիրություն, որի միջոցով ապահովվում են ընտանեկան բռնության դեպքերի ու իրավապահների կողմից այդ գործերի վարման վերաբերյալ անչափ անհրաժեշտ տվյալները:

Երրորդն ուզում եմ նշել այն անգնահատելի  աշխատանքը, որ կատարում է  Մարդկանց թրաֆիքինգի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբը, որը թրաֆիկինգի կրճատման նպատակով հաջողությամբ մեկտեղում է քաղաքացիական հասարակության, կառավարության ու  իրավապահ կառույցների ջանքերը: Այս ջանքերն ուղղակիորեն հագեցրել են նրան, որ ԱՄՆ պետքարտուղարության ամենամյա գնահատումներում Հայաստանն արդեն 4 տարի անընդմեջ տեղ է գտնում 1-ին խմբի երկրների շարքում, ինչն ուշագրավ ձեռքբերում է:   

Որպես Հայաստանի բարեկամ կուզենայի խրախուսել Հայաստանի կառավարությանը կրկնապատկել ջանքերը մարդու իրավունքներին առնչվող այն հարցերում, որոնք շարունակում են խորապես մտահոգել տարբեր մարդկանց Հայաստանում (ում հետ ես առիթ եմ ունենում խոսել), իրավապաշտպան կազմակերպություններին և ԱՄՆ կառավարությանը և որոնք մանրամասնորեն ներկայացվում են Մարդու իրավունքների մասին մեր ամենամյա զեկույցի հայաստանյան բաժնում: Այստեղ ես կուզենայի հատկապես առանձնացնել մեր մտահոգությունները Հայաստանի իրավական համակարգում նախնական կալանքի կիրառման ու ընտանեկան բռնության դեմ պայքարի մասով:

Նախնական կալանք. Իրավունքի գերակայության ու դատաիրավական համակարգի ամրապնդման հարցում անկախացումից ի վեր Հայաստանը նշանակալի քայլեր է ձեռնարկել, սակայն նախնական կալանքի կիրառման հարցը շարունակում է մնալ մտահոգիչ: Դատաիրավական գործընթացում նախնական կալանքը կարևոր նշանակություն ունի, բայց ժողովրդավարական հասարակարգում այն պետք է ավելի շատ կիրառվի որպես բացառություն և ոչ որպես կանոն և միայն որպես ծայրահեղ միջոց այն դեպքերում, երբ կիրառելի կամ նպատակահարմար չեն խափանման մյուս այլընտրանքները, որոնք կկանխեն մեղադրյալի փախուստը, վերջինս կողմից այլոց վնաս պատճառելը և քննության ընթացքին խոչընդոտելը: Նախնական կալանքը չպետք է կիրառվի որպես պատժիչ գործիք, որով քաղաքացիներին թույլ չի տրվի իրացնել խոսքի ու հավաքների իրենց ազատությունը: Նախնական կալանքի մասին ցանկացած որոշում պետք է լինի ամբողջովին թափանցիկ, և բոլոր որոշումները պետք է ամուր իրավական հիմնավորումներ ունենան, ինչպես պահանջվում է միջազգային չափանիշներով, և դա հատկապես կարևորվում է քաղաքական առումով զգայուն գործերի դեպքում կամ այն ժամանակ, երբ կալանքի մասին որոշմամբ երկար ժամկետով անազատության մեջ են հայտնվում կառավարության ընդդիմադիրները կամ քաղաքացիական ակտիվիստները: Կալանքի բոլոր դեպքերում կառավարությունը պարտավոր է հոգ տանել այդ անձանց մարդու իրավունքների պաշտպանության համար: Այն պարագայում, երբ նախնական կալանքի կիրառումն արդարացված է, մենք իշխանությունների ուշադրությունը կուզեինք հրավիրել մարդասիրական հետևանքներին և ընտանիքի անդամների ու փաստաբանների հետ ստանդարտ ընթացակարգային պահանջների հիման վրա տեսակցություն պահանջելու ու ստանալու իրավունքի երաշխավորմանը:

Ընտանեկան բռնություն. 16-օրյա ակտիվության ամենամյա արշավը, որն ավարտվում է այսօր, ակնառու հիշեցում է ընտանեկան բռնության դեմ պայքարի ասպարեզում առկա անելիքների վերաբերյալ: Ուզում եմ գովեստով արտահայտվել այս ուղղությամբ Քննչական կոմիտեի իրականացրած մեծ աշխատանքի վերաբերյալ, սակայն անելիք դեռևս շատ կա՝ ողջ հասարակության կողմից: Կանանց դեմ ուղղված ամուսնական ոտնձգությունների ու բռնությունների մասին դեպքերով հաղորդումներ ոչ միշտ են ներկայացվում՝ պայմանավորված հավելյալ վնաս հասցնելու, բարի անունը արատավորելու, «տուժողին մեղավոր համարելու» վախով, իսկ որոշ դեպքերում նաև ոստիկանության կողմից քայլեր ձեռնարկելու դժկամության կամ այդ հարցում բավարար պատրաստվածություն չունենալու պատճառով: Պետական կառույցները, իրավապահ մարմինները և քաղաքացիական հասարակությունը պետք է համագործակցեն՝ կոտրելու կարծրատիպերը ու առաջընթաց ապահովելու այնպիսի օրենսդրության ձևավորման հարցում, որը լիարժեք պաշտպանություն է ապահովում Հայաստանի տղամարդկանց, կանանց և երեխաների համար:

Մարդու իրավունքների  միջազգային օրն այն պահն է, երբ պետք է անդրադարձ կատարել այն  ձեռքերումներին, որոնցով ամրապնդվել է հարգանքը մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ Հայաստանում, Միացյալ Նահանգներում և աշխարհում այլուր: Սա նաև այն պահն է, երբ պետությունները և անհատները պետք է վերահաստատեն իրենց հանձնառությունը երկրում երաշխավորելու մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքը և ընդունեն, որ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի կենսագործման ճանապարհին դեռ անելիքներ կան, լինի դա Հայաստանում, թե Միացյալ Նահանգներում: ԱՄՆ դեսպանությունը կշարունակի աշխատել հայաստանյան իր գործընկերների, քաղաքացիական հասարակության ու կառավարության հետ Մարդու իրավունքների մասին մեր ամենամյա զեկույցում ներկայացված մտահոգիչ հարցերի շուրջ՝ ամրապնդելու մարդու իրավունքների պաշտպանությունն ու ժողովրդավարական արժեքները, որոնց հետամուտ են մեր երկու հզոր երկրները:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:09 Պետք է ձևավորվի քաղաքական նոր մշակույթ, այստեղից է կախված՝ կլինի հակադրման, մերժման, թե համագործակցության և հարատևման մշակույթ․ Պետրոսյան Այսօր, 11:50 Համարում ենք, որ այս փուլում Սրբազանը համախմբմանն ուղղված միակ հնարավորությունն է․ Առաքելյան Այսօր, 11:41 Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում գտնվող խոչընդոտը պետք է հեռացվի կամ հեռանա, և ամեն ինչ պետք է լինի իրավական ճանապարհով․ Սրբազան Այսօր, 11:34 ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից․ ահազանգ Այսօր, 11:21 Կյանքի օրինաչափություն է՝ հին տիկերի մեջ նոր գինի չի լցվում․ Բագրատ Սրբազանը՝ նախկին նախագահների հետ հանդիպման մասին Այսօր, 11:10 Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին, Սահմանադրության արգելքը հաղթահարելի խոչընդոտ է․ Հարությունյան Այսօր, 10:50 Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումների հետևանքով Ադրբեջանն արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը․ Թյուրքագետ Այսօր, 10:46 Ալեն Սիմոնյանը Ժնևում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի և Կատարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Այսօր, 10:40 Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին Այսօր, 10:27 Թալինի մոտ մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից ու հայտնվել դաշտամիջյան մասում․ կա զոհ և տուժած Այսօր, 10:22 ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իր առաջնահերթությունների հարցում․ Աբրահամյան Այսօր, 10:11 Բողոքի ակցիաներին մասնակցող «Ազատազէնի» ձերբակալված 5 անդամներն ազատ են արձակվել. Փաստաբան Այսօր, 10:09 «Ժողովուրդ». ՔՊ-ն գնում է ԵՄ՝ ռուսական զորքերո՞վ Այսօր, 10:08 «Փաստ». Փաշինյանին պետք է մոբիլիզացնել այլ սատելիտների Այսօր, 10:05 «Հրապարակ». Տավուշի մարզպետը կիրանցեցիներին ասել է՝ ամեն ինչ ավարտված է, իրենք չեն կարող ոչինչ փոխել՝ սահմանը գծված է Այսօր, 10:03 «Ժողովուրդ». Ով է կասկածվում Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի մեջ Այսօր, 10:02 «Հրապարակ». Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել Այսօր, 10:01 «Փաստ». Ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը» ՆԳ փոխնախարար Արփի Սարգսյանն է ստանձնել Այսօր, 09:56 «Ժողովուրդ». «Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը՝ իմպիչմենտի մասին Այսօր, 09:54 «Հրապարակ». Ինչ է խոստացել Փաշինյանը Արփինե Սարգսյանին Այսօր, 09:52 «Փաստ». Սրբազանը չի հանձնվի ու գործը կհասցնի մինչև վերջ Այսօր, 09:50 «Ժողովուրդ». ՊՆ-ն հնարավոր ընդվզումները կանխելու համար նոր պաշտոններո՞վ է «կաշառում» գնդապետներին Այսօր, 09:49 «Հրապարակ». Ինչ պահանջներ են ներկայացրել քաղաքական որոշ ուժեր Բագրատ Սրբազանին 17/05/2024 23:14 Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրությանը հիշեցրել է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտում ապօրինի կալանքի տակ է 17/05/2024 23:00 «Ես հրապարակավ զգուշացրել էի»․ Պուտինը հայտարարել է, որ ի պատասխան Ուկրաինայի կողմից Բելգորոդի գնդակոծման, Խարկովի ուղղությունը սանիտարական գոտու է վերածվելու 17/05/2024 22:46 ԵԽ-ն ընդունել է արհեստական ինտելեկտի կիրառումը կանոնակարգող համաձայնագիրը․ Այն չպետք է օգտագործվի ժողովրդավարական ինստիտուտները խարխլելու համար 17/05/2024 22:33 Փամբակ գետում տղամարդու դի է հայտնաբերվել 17/05/2024 22:21 Ժառանգական մաշկախտ. Ի՞նչ անել 17/05/2024 22:09 Ալմաթիում Բայրամովի հետ հանդիպման մանրամասները Միրզոյանը ներկայացրել է Գերմանիայի արտգործնախարարին 17/05/2024 21:58 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացնում է մայիսի 18-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը 17/05/2024 21:47 «Ես միշտ ժողովրդի հետ եմ»․ Ալիկ Սարգսյան («Հրապարակ») 17/05/2024 21:27 «Ով համբերեսցէ՝ իսպառ նա կեցցէ»․ Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ ուրիշ տարբերակ չունենք՝ բացի հաղթանակը 17/05/2024 21:09 Մհե՛ր Գրիգորյան, ինչպե՞ս եք կարողանում գլուխը հանգիստ բարձին դնել․ Դարձել եք հակապետական այս ամբողջ գործընթացն իրականացնողը, հրաժարվե՛ք, Ձեր գլխին է ջարդվելու ամբողջը 17/05/2024 20:52 «Վահե Ղազարյան, ուշադիր լսեք․ մի՛ արեք․ Ուղիղ ասում եմ՝ հանցագործություն եք անում»․ Բագրատ Սրբազանը խոսք ուղղեց ՆԳ նախարարին 17/05/2024 20:35 «Այնքան ուրախ եմ, որ իմ փոքր որդին ծածանում է եզդիական դրոշը՝ այս պայքարում ու հաղթանակում»․ Եզդի հանրային գործիչ Այսեր Իսայան 17/05/2024 20:21 Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը, Սամվել Վարդանյանը հետապնդվում են՝ իշխանություններին կոշտ քննադատելու համար․ Մելիքյան 17/05/2024 20:05 «Դուք մենակ չեք»․ Փաստաբանը՝ բերման ենթարկված քաղաքացիներին (Տեսանյութ) 17/05/2024 19:44 Ժողովրդի լայն շերտերի ընդվզումը իշխանությունների վարած կործանարար քաղաքականության դեմ՝ արդարացված է․ Լևոն Զուրաբյան 17/05/2024 19:32 Նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ևս պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 17/05/2024 19:15 Սա սահմանազատում ու սահմանագծում չէ, մինի կապիտուլյացիա է․ Ռուբեն Մելքոնյան (Տեսանյութ) 17/05/2024 19:01 Չկա հաշտություն՝ առանց արդարության և արդարադատության․ Բագրատ Սրբազան 17/05/2024 18:52 Ժաննա Անդրեասյանը Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետ է հանդիպել, «մշակութային համագործակցության» մասին են խոսել 17/05/2024 18:41 Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննություն է անցկացվել 17/05/2024 18:28 «Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի այս չկամեցած վիճակին»․ Բագրատ Սրբազանի խոսքին հոտնկայս ծափահարություններ հաջորդեցին 17/05/2024 18:13 Եղիշե Մոսեսյանը՝ ըմբշամարտի Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող 17/05/2024 17:58 Սյունիքի ճանապարհներով բեռնատարները դժվարությամբ են ընթանում․հերթական վթարն է տեղի ունեցել 17/05/2024 17:48 Պապիկյանը հետևել է զորավարժությունների ընթացքին 17/05/2024 17:35 Ամենակարևոր հարցը, որը մեր երկրի զարգացման հիմքում պետք է դրված լինի, ճշմարտության և արդարության գաղափարն է․ Բագրատ Սրբազան 17/05/2024 17:21 Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհից (Տեսանյութ) 17/05/2024 17:08 Ավտոերթ Արթիկում ևՄարալիկում՝ հաջակցություն Հանուն հայրենիքի շարժման (Տեսանյութ) 17/05/2024 16:59 ԵԽ նախարարների կոմիտեի ընդունած որոշմամբ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ԱԳՆ խոսնակ 17/05/2024 16:46 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Սարգիս Խանդանյան 17/05/2024 16:37 Անահիտ Մանասյանը Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությունները 17/05/2024 16:25 Հանրային տրանսպորտում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորի մասնակցությամբ միջադեպի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ 17/05/2024 16:20 Նորագյուղ թաղամասը դիտարկվում է դարձնել Երևանի նոր կենտրոնը 17/05/2024 16:19 «Հայրս ասում է՝ առողջական վիճակը բավարար է, դեղեր է ընդունում». Վագիֆ Խաչատրյանի դուստր 17/05/2024 16:14 Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան 17/05/2024 16:08 Հրազդանում կասեցվել է լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը 17/05/2024 15:54 Շիրակում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը 17/05/2024 15:42 «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցել եմ Տավուշում իշխանության հրահրած սադրանքի հետևանքով կալանավորված 4 քաղաքացիների հետ. Աբրահամյան 17/05/2024 15:31 Վերահաստատվել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն օր առաջ պետք է հեռանա. Շանթ Հարությունյանն ու Բագրատ Սրբազանը հանդիպել են 17/05/2024 15:23 ՀՀ կառավարությունն Արցախի ժողովրդի վերաբերյալ որոշումները կայացնում է առանց ռազմավարության, նպատակն Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է. Արտակ Բեգլարյան 17/05/2024 15:12 Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են կամավորության սկզբունքով. ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ ԶՈՒ հեղինակությունը դիտավորյալ վնասելու գործելաոճից 17/05/2024 14:59 Թող անվանական ցանկը հրապարակի, թե ում հետ է ուզում հանդիպել. Գուրգեն Արսենյանը՝ Բագրատ Սրբազանի մասին 17/05/2024 14:51 Հայտնի են դպրոցականների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլի հաղթողները 17/05/2024 14:39 Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի և օրակարգն ասի՝ կմտածեմ. Բաբկեն Թունյան 17/05/2024 14:33 Պետք է արձանագրենք նաև դրական զարգացումները. ապրիլին Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները. Միրզոյան 17/05/2024 14:31 Հավատում եմ, որ բոլորն իրենց ամբիցիաները հետ կդնեն, կմիավորվեն ու մեր պետությունը կհանենք այս վիճակից. Դավիթ Ափոյան 17/05/2024 14:26 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցի տարբեր մասնաճյուղերում իրականացվում են խուզարկություններ 17/05/2024 14:23 Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Շուշի 17/05/2024 14:17 ՄԻՊ-ը հանդիպել է ԱՄՆ դեսպանին 17/05/2024 14:09 Պատրաստվեք, լավ պատրաստվեք ձեր հաղթանակին, որը կոչվում է՝ թող բարձրանա ճշմարտության կողմը. Բագրատ Սրբազանը՝ ԵՊՀ-ականներին 17/05/2024 14:07 Ցավում եմ տեղի ունեցածի համար, իսկ «Հայաստան» խմբակցությունը լքելու մտադրություն չունեմ. Գեղամ Նազարյանը` երեկվա միջադեպի մասին (Armlur.am) 17/05/2024 14:05 Շրջաններում հնարավոր է ձյուն, սպասվում է մինչև -3 աստիճան ցուրտ 17/05/2024 13:55 Պետք է դիտարկել, թե ինչքանով է ընդլայնվում այս շարժումը. Պետրոսյան (Տեսանյութ) 17/05/2024 13:41 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը և համայնքին պատճառված 32 մլն 516 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 17/05/2024 13:31 Գործարար համաժողով՝ հայաստանյան և եգիպտական ռազմարդյունաբերական ընկերությունների մասնակցությամբ 17/05/2024 13:21 Միջպետական ավտոճանապարհի Կիրանցի հատվածում երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ 17/05/2024 13:18 Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն 17/05/2024 13:11 Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Դարպաս, Բազում բնակավայրերում, Երևանում․ մայիսի 20-ին և 21-ին 17/05/2024 13:03 Տիգրան Աբրահամյանը տեսակցել է «Ազատազէն» ՀԿ-ի ձերբակալված 5 անդամներին 17/05/2024 12:58 Վարչապետի թեկնածուի ընտրության հարցն իմ տիրությում չէ. Բագրատ Սրբազանը համաձայնեց՝ վարչապետի հրաժարականի պահանջի հարցում շտապեցին (Տեսանյութ) 17/05/2024 12:48 Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը․ Լուսանկար (Տեսանյութ) 17/05/2024 12:29 30-ամյա քաղաքացու մոտ հայտնաբերվել է ապակյա գլանակ և դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ (Տեսանյութ) 17/05/2024 12:18 Ալիևն ու Լուկաշենկոն այցելել են օկուպացված Արցախի Վարանդայի շրջան 17/05/2024 12:13 Փորձ է արվում պատասխանատվությունը դնել գյուղի ժողովրդի վրա, 2-3 տան խնդի՞րն է, թե՞ պետության խնդիր. Բագրատ Սրբազան 17/05/2024 12:09 Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը 17/05/2024 12:04 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք, այդպիսի հարյուր նկար կարող եմ ցույց տալ, նաև՝ տեսանյութեր. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին 17/05/2024 11:55 Տավուշի մարզպետը փակ հանդիպում է անցկացնում Կիրանցի դպրոցում 17/05/2024 11:53 ՀԱԿ-ի հետ հանդիպել և խոսել ենք գործընթացների և իրենց դիրքորոշման մասին. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 17/05/2024 11:42 Շիրակում վերաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը 17/05/2024 11:38 ՀՀ-ում ֆրանսիական համալսարանի ուսխորհուրդն իր աջակցությունն է հայտնել Բագրատ Սրբազանին և նրա գլխավորած շարժմանը 17/05/2024 11:35 «Սուտ եք խոսում». Պապոյանը հունից դուրս եկավ, երբ լրագրողը հարցրեց՝ ինչու է կինը հանրահավաքի մասնակիցներին անվանել «անասուն» 17/05/2024 11:20 «․․․ Արարատ, մեր հին սիրուն Արարատ»․ Լադանիվան նոր տեսահոլովակ է ներկայացրել 17/05/2024 11:06 Հարավային Կովկասի ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք. Նարեկ Մալյան 17/05/2024 10:59 Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն 17/05/2024 10:54 Հաջիևն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը 17/05/2024 10:48 Վթար՝ Մյասնիկյան պողոտայում 17/05/2024 10:46 Կիրանց գյուղ տանող ճանապարհը ոստիկանական ուժերն են փակել, միջպետական ճանապարհը՝ բնակիչները 17/05/2024 10:40 Արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված