09/12/2016 18:15
Նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպել է «Ռոսկոսմոսի» գլխավոր տնօրեն Իգոր Կոմարովին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Մոսկվա կատարած այցի շրջանակներում այցելել է «Ռոսկոսմոս» դաշնային տիեզերական գործակալություն, հանդիպել ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կոմարովին, տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:
Վահան Մարտիրոսյանը և Իգոր Կոմարովը քննարկել են նաև Բյուրականի աստղադիտարանի և «Ռոսկոսմոս»-ի միջև հետագա շարունակական աշխատանքների, Ռուսաստանի հետ համատեղ ուսանողական արբանյակներ ուղեծիր ուղարկելու վերաբերյալ ծրագրերը, Հայաստանում «ԳԼՈՆԱՍՍ» նավիգացիոն համակարգի ներդրման հնարավորությունները։
«ԳԼՈՆԱՍՍ» արբանյակային նավիգացիոն համակարգը աշխարհում լայն տարածում ստացած ամերիկյան «GPS» համակարգի ռուսաստանյան անալոգն է։