09/12/2016 20:14
Նիստերից բացակայելու համար տուգանված պատգամավորների ազգանունները կհրապարակվեն ՌԴ Դումայի կայքում
ՌԴ Պետդումայի լիագումար նիստերից բացակայած պատգամավորների ազգանունները կհրապարակվեն Պետդումայի կայքում։ Այս մասին հայտնել է Դումայի կանոնակարգի հանձնաժողովի նախագահ Օլգա Սավաստյանովան, փոխանցում է ТАСС–ը։
«Ասեմ, որ այդ տեղեկությունը վերաբերում է այն պատգամավորներին, որոնց բացակայությունը անհարգելի պատճառներով է եղել։ Այդ անուններն ավտոմատ կերպով կհրապարակվեն Դումայի կայքում»,– ասել է նա։
Սավաստյանովան ընդգծել է, որ կայքում կհրապարակվեն այն պատգամավորների անունները, որոնց նկատմամբ հանձնաժողովը որոշում է կայացրել, և որոնց աշխատավարձից պահում է կատարվելու։