Նալբանդյան. Ադրբեջանին չպետք է հնարավորություն ընձեռնվի «արտահանելու» մարդու իրավունքների վերաբերյալ իր ռեպրեսիվ ընկալումը

09/12/2016 09:14

Նալբանդյան. Ադրբեջանին չպետք է հնարավորություն ընձեռնվի «արտահանելու» մարդու իրավունքների վերաբերյալ իր ռեպրեսիվ ընկալումը


Դեկտեմբերի 8-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Համբուրգում մասնակցեց և ելույթ ունեցավ ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների 23-րդ խորհրդին, որին ներկա էին կազմակերպության անդամ 57 պետությունների և 11 գործընկեր երկրների բարձրաստիճան պատվիրակությունները։

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը ներկայացնում է նախարարի ելույթն ամբողջությամբ.


«Կցանկանայի շնորհակալություն հայտնել գործող նախագահին` Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին և նրա թիմին` տարվա ընթացքում կազմակերպությունն առաջնորդելու, ինչպես նաև ջերմ ընդունելության համար:

Մենք գնահատում ենք ԵԱՀԿ ղեկավարությունը ստանձնելուց ի վեր գերմանական նախագահության նվիրվածությունը երկխոսությանը և համագործակցությանը: Եվրոպական անվտանգության առկա մարտահրավերներին դիմագրավելու համար առավել քան կարևոր է երկխոսությանը նոր ոգի հաղորդելը: Հակամարտությունները կանխարգելելու և վստահություն կառուցելու իր պատմական հանձնառությամբ ԵԱՀԿ-ն պետք է հիմնական հարթակ հանդիսանա անվտանգության տարբեր մոտեցումները և ընկալումները հաշտեցնելու համար: Ի վերջո այս կազմակերպության գոյության իմաստն է՝ թույլ չտալ Եվրոպայում նոր պատերազմ:

Այդ նպատակով էր, որ գործող նախագահը առաջատար դեր ստանձնեց՝ խրախուսելու երկխոսությունը սպառազինությունների վերահսկման ապագայի շուրջ: Հայաստանը մշտապես անվտանգության ոլորտում համագործակցության շուրջ բարելավված համաձայնությունների ջատագով է եղել, որոնք միտված են ԵԱՀԿ տարածաշրջանում թափանցիկության և կանխատեսելիության ավելացմանը և հիմնված են զսպման և ռիսկերի նվազեցման սկզբունքների վրա:

Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը` ներգրավվելու սպառազինությունների վերահսկման ապագայի շուրջ՝ այդ սկզբունքների վրա հիմնված բանակցություններում:

Սպառազինությունների վերահսկման ռեժիմների հիմնական նպատակը ուժի կիրառման բացառումն է: Ուժի կամ ուժի սպառնալիքի ցանկացած կիրառում մարտահրավեր է ԵԱՀԿ տարածաշրջանի անբաժանելի անվտանգությանը, քանի որ այն կարող է խարխլել ընդհանուր հանձնառությունների և հիմնարար արժեքների հիմքը: Ուժի կիրառումը կարող է լուրջ վնաս հասցնել խաղաղ կարգավորման գործընթացներին: Բոլոր նրանք, ովքեր ուժի կիրառումը դիտարկում են որպես միակողմանի առավելությունների հասնելու հնարավորություն, պետք է խստորեն զգուշացվեն, որ դա զրոյական արդյունքով խաղ է, որը կարող է կործանել այն ամենն, ինչ ձեռք է բերվել երկար տարիների բանակցությունների միջոցով՝ լրջորեն վնասելով կողմերի միջև կամուրջներ կառուցելուն ուղղված հետագա ջանքերը:

Պարոն նախագահ,

Ապրիլին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ հարձակումը հակամարտության ամենավտանգավոր սրացումն էր 1994թ.-ից ի վեր, երբ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ստորագրվեց հրադադարի մասին եռակողմ անժամկետ համաձայնագիրը:

Ադրբեջանի ագրեսիան զուգորդվեց միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով, ինչն ակնհայտ փորձ էր` ահաբեկելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Երբ ԵԱՀԿ մասնակից պետությունները խստորեն դատապարտում էին ԴԱԻՇ-ի կողմից իրականացվող վայրագությունները, նրանցից շատերը նույնիսկ չէին էլ պատկերացնում, որ նմանատիպ զազրելի հանցագործություններ կարող են կատարվել ԵԱՀԿ տարածաշրջանում, ԵԱՀԿ մասնակից երկրի կողմից: Այս վայրագությունների, ներառյալ` գլխատումների կադրերը փառաբանվեցին ադրբեջանական լրատվական միջոցներով:

Ոճրագործները հրապարակավ պարգևատրվեցին իշխանությունների կողմից:

Այս անմարդկային դաժանությունները հիշողության մեջ արթնացրեցին անցյալի սարսափները: Այս տարի լրանում է Լեռնային Ղարաբաղի և դրա հարակից շրջանների 24 հայկական գյուղերի բնակչության բռնի տեղահանման 25-րդ տարելիցը: Դրան նախորդել էին հայերի բռնի տեղահանումներն ու ջարդերը Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, ապա նաև Լեռնային Ղարաբաղի Շահումյանի և Մարտակերտի շրջաններում: Ապրիլին խաղաղ բնակչության դեմ իրագործված վայրագությունները ակնհայտորեն ցույց տվեցին, որ Ադրբեջանի մոտեցումներում ոչինչ չի փոխվել: Հերթական անգամ վերահաստատվեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման ձգտումն արդարացի էր ինչպես անցյալում, այնպես էլ՝ ներկայումս:

Ապրիլի քառօրյա ռազմական գործողությունները Բաքվի կողմից որդեգրած երկարամյա քաղաքականության գագաթնակետն էին: Բազում գործոններ պարզ ցուցադրում են, որ Ադրբեջանը վաղուց էր ընտրել ռազմական գործողությունների ճանապարհը, և մենք շարունակաբար բարձրաձայնել ենք դրա մասին, այդ թվում՝ Նախարարական խորհրդի մակարդակով:

Առաջին. բնակչությանը խաղաղության նախապատրաստելու փոխարեն, ինչի վերաբերյալ կոչերով հանդես են եկել Մինսկի խմբի համանախագահները, Բաքուն տարիներ ի վեր սաստկացրել է հակահայկական քարոզչությունը: Ադրբեջանցի հայտնի գրողի գրքերը կրակի մատնվեցին Բաքվի փողոցներում միայն այն պատճառով, որ նա ճշմարտությունն էր բարձրաձայնում հայկական ջարդերի վերաբերյալ և հանդես գալիս հաշտեցման կոչերով:

Խոսքը սոսկ գրքերի մասին չէ. Բաքուն միտումնավոր և շարունակաբար այրում է կամուրջները երկու ժողովուրդների միջև: «Այնտեղ, որտեղ այրում են գրքերը, ի վերջո կայրեն մարդկանց»: Գերմանացի դասականի խոսքերը բազմիցս ապացուցել են իրենց ճշմարտացիությունը: Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի 2016թ. զեկույցում նշվում է. «Քաղաքական առաջնորդները, կրթական հաստատությունները և լրատվամիջոցները շարունակում են հայերի նկատմամբ ատելությամբ լի կոչեր հնչեցնել. ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ է մեծացել` անսալով ատելության այս հռետորաբանությանը»:

Համբուրգի նախարարական խորհրդի նախօրեին Ադրբեջանի ղեկավարությունը կրկնեց իր նկրտումները` պնդելով, թե ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Հայաստանի Հանրապետության տարածքները, ներառյալ` մայրաքաղաքը, ադրբեջանական հողեր են, և կգա օրը երբ նրանք այնտեղ կվերադառնան: Ի՞նչ է սա, եթե ոչ տարածքային անթաքույց պահանջ ԵԱՀԿ մասնակից հարևան երկրի նկատմամբ՝ ի հեճուկս այս կազմակերպության հիմքում ընկած ընդհանուր արժեքների:

Երկրորդ. ծանր զինատեսակների սրընթաց կուտակումը, ինչն իրականացվում է սպառազինությունների վերահսկման միջազգային համաձայնագրերի կոպտագույն խախտումներով, խոսում է ռազմական լուծման գնալու Ադրբեջանի հանդգնության մասին: Համաձայն 2015թ. միջազգային զեկույցների` Ադրբեջանը զենքերի հիմնական տեսակների խոշորագույն ներմուծողն էր Եվրոպայում:

Երրորդ. համանախագահների կողմից առաջ քաշված վստահության ձևավորման միջացառումների մերժումը, ինչպիսիք են՝ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը և ԵԱՀԿ դիտորդական կարողությունների ընդլայնումը, վկայում է, որ Ադրբեջանը ձգտում է սահմանափակել հակամարտության գոտում միջազգային մշտական ներկայությունը` ռազմական գործողությունների դիմելիս կաշկանդված չլինելու նպատակով: Այստեղ` ԵԱՀԿ-ում, այս մասին առավել քան տեղյակ են, քանի որ վստահության ձևավորման միջոցների վերաբերյալ այս առաջարկները շարունակաբար արգելափակվել են Ադրբեջանի կողմից, երբ ԵԱՀԿ-ում կոնսենսուսի անհրաժեշտություն է առաջացել համապատասխան ֆինանսական հատկացումներ իրականացնելու համար։

Չորրորդ. Ադրբեջանի ղեկավարությունն իր ռազմատենչ դիրքորոշման և հռետորաբանության մեջ երբեք չի խորշել խոստովանել, որ պատերազմը հնարավոր տարբերակ է: Որքան խորանում են ծայրահեղ հայտարարությունների ու անզիջում դիրքորոշումների մեջ, այնքան դառնում են սեփական հռետորաբանության գերին: Բաքվի ուժի սպառնալիքները մշտապես ուղեկցվում են իրադրության առավել վտանգավոր սրմամբ՝ հրադադարի առավել հաճախ խախտումներով, ծանր զինտեխնիկայի կիրառմամբ և դիվերսիոն ներթափանցման փորձերով:

Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը համանախագահների հետ միասին մշտապես ջանքեր են գործադրում հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ: Ե՛վ Հայաստանը, և՛ Լեռնային Ղարաբաղը սկզբունքորեն դեմ են ուժի կիրառմանը: Սա է հայկական ու ադրբեջանական մոտեցումների առանցքային տարբերությունը:

Ի պատասխան եռանախագահ երկրների կողմից ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը դատապարտող հայտարարությունների` Բաքուն շարունակ պնդում է, որ միջազգային իրավունքը առ ոչինչ է և միայն ուժի միջոցով է հնարավոր լուծել խնդիրները, ինչի մասին Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը կրկին անգամ հայտարարեց համբուրգյան հանդիպումից օրեր առաջ։ ԵԱՀԿ նախարարական հանդիպման նախօրեին ռազմատենչ հայտարարություններն ուղեկցվեցին լայնամասշտաբ զորավարժությունների անցկացմամբ՝ զինված ուժերի գրեթե ողջ անձնակազմի` 60 հազար զինվորների, ավելի քան 150 տանկերի, 700 հրթիռային ու հրետանային համակարգերի և ռազմական ավիացիայի ավելի քան 50 միավորների մասնակցությամբ, ինչը տեղի ունեցավ ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի կոպտագույն խախտումներով։

Հինգերորդ. առավելապաշտական ու անզիջում կեցվածքը բանակցությունների սեղանի շուրջ, համանախագահ երկրների առաջարկների մերժումը` անգամ նրանց վերջնական փուլում, ինչպես դա եղավ 2011թ. Կազանի գագաթաժողովի ժամանակ, եռանախագահների առաջարկների մշտական աղճատումը և այլ ձևաչափերում միջնորդության առևտուր անելու փորձերը վկայում են, որ Ադրբեջանը ձգտում է խաթարել բանակցությունները և ժամանակ շահել իր ռազմական կարողություններն ընդլայնելու համար: Պատահական չէ, որ համանախագահներն իրենց հրապարակային հայտարարություններում կոչ են անում Բաքվին ձեռնպահ մնալ նման կեցվածքից:

Պարոն նախագահ,

Մենք համոզված ենք, որ ապրիլյան ագրեսիան մինչ օրս Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության գագաթնակետն էր, սակայն ոչ դրա ավարտը: Ադրբեջանը փութաջանորեն թաքցնում է ապրիլյան ագրեսիայի արդյունքում կրած իր ռազմական կորուստները` փորձելով արդարացնել իր արկածախնդրության բարձր գինը: Սակայն, անշուշտ, չի կարող թաքցնել այն փաստը, որ մարդկային կորուստների հետ մեկտեղ դրա զոհ է դարձել նաև խաղաղության գործընթացը:

Ապրիլյան ագրեսայի հետևանքները հաղաթահարելու և խաղաղության գործընթացն առաջ մղելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով համանախագահ երկրները կազմակերպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ երկու գագաթաժողով` մայիսին Վիեննայում և հունիսին Սանկտ-Պետերբուրգում:

Նախևառաջ, հրամայական է իրականացնել այն, ինչը շեշտվել էր ու ինչի շուրջ համաձայնություն էր ձեռք բերվել այդ գագաթաժողովների ընթացքում, այն է` հակամարտության բացառապես խաղաղ կարգավորումը, հրադադարի 1994-1995թթ. եռակողմ անժամկետ համաձայնագրերի լիակատար իրականացումը, հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնումը:

Հայաստանը համաձայնել է առաջ շարժվել այս հիմքի վրա: Ադրբեջանը չի հարգում այդ պայմանավորվածությունները: Սկզբից ևեթ Բաքուն հրաժարվեց կյանքի կոչել հետաքննության մեխանիզմի վերաբերյալ պայմանավորվածությունը: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի դիտորդական առաքելության կարողությունների ընդլայնմանը, ապա Բաքուն փորձում է ոչ միայն խաթարել այդ առաջարկի իրականացումը, այլ անգամ խոչընդոտել հակամարտության գոտում վերջինիս կողմից ներկայումս իրականացվող գործողությունները՝ խախտելով առաքելությանը ԵԱՀԿ կողմից տրված մանդատը։ Ադրբեջանը ձգտում է բարդացնել դիտորդների աշխատանքը՝ փորձելով նրանց պահել հակամարտության գոտուց որքան հնարավոր է հեռու և նվազեցնել նրանց արագ արձագանքելու կարողությունը: ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ամրապնդումը ենթադրում է ոչ թե վերջինիս թիմի զուտ թվական աճ, այլ նրանց տեղակայում շփման գծի երկայնքով, իրականացվող դիտորդական առաքելությունների հաճախականության և արդյունավետության բարձրացում: Երբ խոսքը գնում է հակամարտության գոտում բնակվող մարդկանց անվտանգության մասին, ճղճիմ սակարկությունը տեղին չէ:

1994 և 1995թթ. զինադարարի համաձայնագրերի վավերականությունը կասկածի տակ դնելու Բաքվի փորձերը ձախողվեցին, քանի որ համանախագահ երկրները հստակորեն և վճռականորեն վերահաստատեցին, որ այս համաձայնագրերի դրույթներն անժամկետ են և դրանք պետք է խստորեն հարգվեն: Այս հակամարտության հիմքում ընկած է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ ուժի կիրառումը: Ուժ օգտագործելու շարունակական սպառնալիքները, և դրա կիրառումը ապրիլին, լուրջ վնաս հասցրեցին խաղաղության գործընթացին և մեծապես նպաստեցին ստատուս քվոյի պահպանմանը: Ուստի, ստատուս քվոյի հաղթահարումը նախ և առաջ պահանջում է հրաժարվել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից:

Երբ Ադրբեջանը համառորեն հրաժարվում է Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում, ինչպես նաև նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններից, ապա խաթարում է ոչ միայն դրանց իրագործումը, այլև վնասում է խաղաղության ողջ գործընթացը, քանի որ նպաստում է Բաքվի հետ ձեռք բերված որևէ պայմանավորվածություն երբևէ կյանքի կոչվելու հույսի նույնիսկ նշույլների վերացմանը։ Վստահության բացակայության ներկա պայմաններում համանախագահ երկրներն առավել հաստատակամ կերպով պետք է հետամուտ լինեն Ադրբեջանի կողմից իր հանձնառությունների կատարմանը: Այս համաձայնությունների բարեխիղճ և առանց նախապայմանների իրագործումը կարող է դուռ բացել վստահության վերահաստատման համար, ինչն առանցքային նախապայման է հիմնահարցի հանգուցալուծման համար՝ հիմնված միջազգային իրավունքի երեք սկզբունքների` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության վրա։ Դրանք հակամարտության կարգավորման տարրերի հետ միասին համանախագահ երկրների կողմից շարունակաբար ներկայացվել են որպես միասնական անբաժանելի մեկ ամբողջություն:

Պարոն նախագահ,

Հայաստանում է գտնվում Հարավային Կովկասում ԵԱՀԿ միակ լիարժեք գրասենյակը, ինչը ինքնին վկայում է բոլոր երեք հարթություններում ԵԱՀԿ հանձնառությունների կատարման հարցում մեր հավատարմության մասին:

Ադրբեջանն արդեն իսկ փակել է Բաքվում ԵԱՀԿ դաշտային առաքելությունը, իսկ այժմ շարունակական փորձեր է ձեռնարկում խոչընդոտելու երևանյան գրասենյակի մանդատի իրագործումը։ Սա ևս մեկ անգամ ցուցադրում է այդ երկրի իրական վերաբերմունքը ոչ միայն Հայաստանի, այլև ԵԱՀԿ-ի ու այդ կառույցում իր հանձնառությունների հանդեպ: Վստահ ենք, որ Ադրբեջանին չպետք է հնարավորություն ընձեռնվի «արտահանելու» մարդու իրավունքների վերաբերյալ իր ռեպրեսիվ ընկալումը: Բաքվին պետք է հստակ զգուշացնել, որ այս գործում այն չի կարող հույսը դնել ուրիշների հանցակցության վրա:

Պարոն նախագահ,

Անցած դեկտեմբերին համազգային հանրաքվեով Հայաստանը սահմանադրական բարեփոխումներ իրականացրեց, որոնք միտված են մեր երկրում առավել կատարելագործելու կառավարման համակարգը՝ այն դարձնելով առավել թափանցիկ և հաշվետվողական:

Դրան հետևեց նոր ընտրական օրենսգրքի ընդունումը՝ փոփոխված Սահմանադրությամբ նախատեսված անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններին համապատասխան։ Արժանահիշատակ է, որ թե սահմանադրական բարեփոխումները, թե Ընտրական նոր օրենսգիրքը մշակվել էին Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի հետ սերտ համագործակցությամբ, և երկուսն էլ արժանացել էին մեր գործընկեր միջազգային կազմակերպությունների դրական արձագանքներին: Ընտրական գործընթացի հանդեպ հանրային վստահությունն առավել ամրապնդելու նպատակով Կառավարությունն ընդունեց ընդդիմության առաջարկությունը, և օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումներն անցակցվեցին խորհրդարանական քաղաքական խմբակցությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հավասար ներգրավվածությամբ:

Պարոն նախագահ,

Ամփոփելով խոսքս` կցանկանայի վստահեցնել Ավստրիային, որ, որպես գալիք նախագահող, կարող է ակնկալել Հայաստանի աջակցությունը: Կցանկանայի նաև ողջունել Իտալիայի միացումը ԵԱՀԿ «տրոյկայի» ձևաչափին»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:10 Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին, Սահմանադրության արգելքը հաղթահարելի խոչընդոտ է․ Հարությունյան Այսօր, 10:50 Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումների հետևանքով Ադրբեջանն արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը․ Թյուրքագետ Այսօր, 10:46 Ալեն Սիմոնյանը Ժնևում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի և Կատարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Այսօր, 10:40 Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին Այսօր, 10:27 Թալինի մոտ մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից ու հայտնվել դաշտամիջյան մասում․ կա զոհ և տուժած Այսօր, 10:22 ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իր առաջնահերթությունների հարցում․ Աբրահամյան Այսօր, 10:11 Բողոքի ակցիաներին մասնակցող «Ազատազէնի» ձերբակալված 5 անդամներն ազատ են արձակվել. Փաստաբան Այսօր, 10:09 «Ժողովուրդ». ՔՊ-ն գնում է ԵՄ՝ ռուսական զորքերո՞վ Այսօր, 10:08 «Փաստ». Փաշինյանին պետք է մոբիլիզացնել այլ սատելիտների Այսօր, 10:05 «Հրապարակ». Տավուշի մարզպետը կիրանցեցիներին ասել է՝ ամեն ինչ ավարտված է, իրենք չեն կարող ոչինչ փոխել՝ սահմանը գծված է Այսօր, 10:03 «Ժողովուրդ». Ով է կասկածվում Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի մեջ Այսօր, 10:02 «Հրապարակ». Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել Այսօր, 10:01 «Փաստ». Ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը» ՆԳ փոխնախարար Արփի Սարգսյանն է ստանձնել Այսօր, 09:56 «Ժողովուրդ». «Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը՝ իմպիչմենտի մասին Այսօր, 09:54 «Հրապարակ». Ինչ է խոստացել Փաշինյանը Արփինե Սարգսյանին Այսօր, 09:52 «Փաստ». Սրբազանը չի հանձնվի ու գործը կհասցնի մինչև վերջ Այսօր, 09:50 «Ժողովուրդ». ՊՆ-ն հնարավոր ընդվզումները կանխելու համար նոր պաշտոններո՞վ է «կաշառում» գնդապետներին Այսօր, 09:49 «Հրապարակ». Ինչ պահանջներ են ներկայացրել քաղաքական որոշ ուժեր Բագրատ Սրբազանին 17/05/2024 23:14 Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրությանը հիշեցրել է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտում ապօրինի կալանքի տակ է 17/05/2024 23:00 «Ես հրապարակավ զգուշացրել էի»․ Պուտինը հայտարարել է, որ ի պատասխան Ուկրաինայի կողմից Բելգորոդի գնդակոծման, Խարկովի ուղղությունը սանիտարական գոտու է վերածվելու 17/05/2024 22:46 ԵԽ-ն ընդունել է արհեստական ինտելեկտի կիրառումը կանոնակարգող համաձայնագիրը․ Այն չպետք է օգտագործվի ժողովրդավարական ինստիտուտները խարխլելու համար 17/05/2024 22:33 Փամբակ գետում տղամարդու դի է հայտնաբերվել 17/05/2024 22:21 Ժառանգական մաշկախտ. Ի՞նչ անել 17/05/2024 22:09 Ալմաթիում Բայրամովի հետ հանդիպման մանրամասները Միրզոյանը ներկայացրել է Գերմանիայի արտգործնախարարին 17/05/2024 21:58 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացնում է մայիսի 18-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը 17/05/2024 21:47 «Ես միշտ ժողովրդի հետ եմ»․ Ալիկ Սարգսյան («Հրապարակ») 17/05/2024 21:27 «Ով համբերեսցէ՝ իսպառ նա կեցցէ»․ Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ ուրիշ տարբերակ չունենք՝ բացի հաղթանակը 17/05/2024 21:09 Մհե՛ր Գրիգորյան, ինչպե՞ս եք կարողանում գլուխը հանգիստ բարձին դնել․ Դարձել եք հակապետական այս ամբողջ գործընթացն իրականացնողը, հրաժարվե՛ք, Ձեր գլխին է ջարդվելու ամբողջը 17/05/2024 20:52 «Վահե Ղազարյան, ուշադիր լսեք․ մի՛ արեք․ Ուղիղ ասում եմ՝ հանցագործություն եք անում»․ Բագրատ Սրբազանը խոսք ուղղեց ՆԳ նախարարին 17/05/2024 20:35 «Այնքան ուրախ եմ, որ իմ փոքր որդին ծածանում է եզդիական դրոշը՝ այս պայքարում ու հաղթանակում»․ Եզդի հանրային գործիչ Այսեր Իսայան 17/05/2024 20:21 Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը, Սամվել Վարդանյանը հետապնդվում են՝ իշխանություններին կոշտ քննադատելու համար․ Մելիքյան 17/05/2024 20:05 «Դուք մենակ չեք»․ Փաստաբանը՝ բերման ենթարկված քաղաքացիներին (Տեսանյութ) 17/05/2024 19:44 Ժողովրդի լայն շերտերի ընդվզումը իշխանությունների վարած կործանարար քաղաքականության դեմ՝ արդարացված է․ Լևոն Զուրաբյան 17/05/2024 19:32 Նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ևս պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 17/05/2024 19:15 Սա սահմանազատում ու սահմանագծում չէ, մինի կապիտուլյացիա է․ Ռուբեն Մելքոնյան (Տեսանյութ) 17/05/2024 19:01 Չկա հաշտություն՝ առանց արդարության և արդարադատության․ Բագրատ Սրբազան 17/05/2024 18:52 Ժաննա Անդրեասյանը Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետ է հանդիպել, «մշակութային համագործակցության» մասին են խոսել 17/05/2024 18:41 Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննություն է անցկացվել 17/05/2024 18:28 «Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի այս չկամեցած վիճակին»․ Բագրատ Սրբազանի խոսքին հոտնկայս ծափահարություններ հաջորդեցին 17/05/2024 18:13 Եղիշե Մոսեսյանը՝ ըմբշամարտի Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող 17/05/2024 17:58 Սյունիքի ճանապարհներով բեռնատարները դժվարությամբ են ընթանում․հերթական վթարն է տեղի ունեցել 17/05/2024 17:48 Պապիկյանը հետևել է զորավարժությունների ընթացքին 17/05/2024 17:35 Ամենակարևոր հարցը, որը մեր երկրի զարգացման հիմքում պետք է դրված լինի, ճշմարտության և արդարության գաղափարն է․ Բագրատ Սրբազան 17/05/2024 17:21 Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհից (Տեսանյութ) 17/05/2024 17:08 Ավտոերթ Արթիկում ևՄարալիկում՝ հաջակցություն Հանուն հայրենիքի շարժման (Տեսանյութ) 17/05/2024 16:59 ԵԽ նախարարների կոմիտեի ընդունած որոշմամբ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ԱԳՆ խոսնակ 17/05/2024 16:46 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Սարգիս Խանդանյան 17/05/2024 16:37 Անահիտ Մանասյանը Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությունները 17/05/2024 16:25 Հանրային տրանսպորտում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորի մասնակցությամբ միջադեպի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ 17/05/2024 16:20 Նորագյուղ թաղամասը դիտարկվում է դարձնել Երևանի նոր կենտրոնը 17/05/2024 16:19 «Հայրս ասում է՝ առողջական վիճակը բավարար է, դեղեր է ընդունում». Վագիֆ Խաչատրյանի դուստր 17/05/2024 16:14 Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան 17/05/2024 16:08 Հրազդանում կասեցվել է լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը 17/05/2024 15:54 Շիրակում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը 17/05/2024 15:42 «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցել եմ Տավուշում իշխանության հրահրած սադրանքի հետևանքով կալանավորված 4 քաղաքացիների հետ. Աբրահամյան 17/05/2024 15:31 Վերահաստատվել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն օր առաջ պետք է հեռանա. Շանթ Հարությունյանն ու Բագրատ Սրբազանը հանդիպել են 17/05/2024 15:23 ՀՀ կառավարությունն Արցախի ժողովրդի վերաբերյալ որոշումները կայացնում է առանց ռազմավարության, նպատակն Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է. Արտակ Բեգլարյան 17/05/2024 15:12 Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են կամավորության սկզբունքով. ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ ԶՈՒ հեղինակությունը դիտավորյալ վնասելու գործելաոճից 17/05/2024 14:59 Թող անվանական ցանկը հրապարակի, թե ում հետ է ուզում հանդիպել. Գուրգեն Արսենյանը՝ Բագրատ Սրբազանի մասին 17/05/2024 14:51 Հայտնի են դպրոցականների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլի հաղթողները 17/05/2024 14:39 Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի և օրակարգն ասի՝ կմտածեմ. Բաբկեն Թունյան 17/05/2024 14:33 Պետք է արձանագրենք նաև դրական զարգացումները. ապրիլին Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները. Միրզոյան 17/05/2024 14:31 Հավատում եմ, որ բոլորն իրենց ամբիցիաները հետ կդնեն, կմիավորվեն ու մեր պետությունը կհանենք այս վիճակից. Դավիթ Ափոյան 17/05/2024 14:26 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցի տարբեր մասնաճյուղերում իրականացվում են խուզարկություններ 17/05/2024 14:23 Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Շուշի 17/05/2024 14:17 ՄԻՊ-ը հանդիպել է ԱՄՆ դեսպանին 17/05/2024 14:09 Պատրաստվեք, լավ պատրաստվեք ձեր հաղթանակին, որը կոչվում է՝ թող բարձրանա ճշմարտության կողմը. Բագրատ Սրբազանը՝ ԵՊՀ-ականներին 17/05/2024 14:07 Ցավում եմ տեղի ունեցածի համար, իսկ «Հայաստան» խմբակցությունը լքելու մտադրություն չունեմ. Գեղամ Նազարյանը` երեկվա միջադեպի մասին (Armlur.am) 17/05/2024 14:05 Շրջաններում հնարավոր է ձյուն, սպասվում է մինչև -3 աստիճան ցուրտ 17/05/2024 13:55 Պետք է դիտարկել, թե ինչքանով է ընդլայնվում այս շարժումը. Պետրոսյան (Տեսանյութ) 17/05/2024 13:41 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը և համայնքին պատճառված 32 մլն 516 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 17/05/2024 13:31 Գործարար համաժողով՝ հայաստանյան և եգիպտական ռազմարդյունաբերական ընկերությունների մասնակցությամբ 17/05/2024 13:21 Միջպետական ավտոճանապարհի Կիրանցի հատվածում երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ 17/05/2024 13:18 Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն 17/05/2024 13:11 Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Դարպաս, Բազում բնակավայրերում, Երևանում․ մայիսի 20-ին և 21-ին 17/05/2024 13:03 Տիգրան Աբրահամյանը տեսակցել է «Ազատազէն» ՀԿ-ի ձերբակալված 5 անդամներին 17/05/2024 12:58 Վարչապետի թեկնածուի ընտրության հարցն իմ տիրությում չէ. Բագրատ Սրբազանը համաձայնեց՝ վարչապետի հրաժարականի պահանջի հարցում շտապեցին (Տեսանյութ) 17/05/2024 12:48 Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը․ Լուսանկար (Տեսանյութ) 17/05/2024 12:29 30-ամյա քաղաքացու մոտ հայտնաբերվել է ապակյա գլանակ և դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ (Տեսանյութ) 17/05/2024 12:18 Ալիևն ու Լուկաշենկոն այցելել են օկուպացված Արցախի Վարանդայի շրջան 17/05/2024 12:13 Փորձ է արվում պատասխանատվությունը դնել գյուղի ժողովրդի վրա, 2-3 տան խնդի՞րն է, թե՞ պետության խնդիր. Բագրատ Սրբազան 17/05/2024 12:09 Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը 17/05/2024 12:04 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք, այդպիսի հարյուր նկար կարող եմ ցույց տալ, նաև՝ տեսանյութեր. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին 17/05/2024 11:55 Տավուշի մարզպետը փակ հանդիպում է անցկացնում Կիրանցի դպրոցում 17/05/2024 11:53 ՀԱԿ-ի հետ հանդիպել և խոսել ենք գործընթացների և իրենց դիրքորոշման մասին. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 17/05/2024 11:42 Շիրակում վերաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը 17/05/2024 11:38 ՀՀ-ում ֆրանսիական համալսարանի ուսխորհուրդն իր աջակցությունն է հայտնել Բագրատ Սրբազանին և նրա գլխավորած շարժմանը 17/05/2024 11:35 «Սուտ եք խոսում». Պապոյանը հունից դուրս եկավ, երբ լրագրողը հարցրեց՝ ինչու է կինը հանրահավաքի մասնակիցներին անվանել «անասուն» 17/05/2024 11:20 «․․․ Արարատ, մեր հին սիրուն Արարատ»․ Լադանիվան նոր տեսահոլովակ է ներկայացրել 17/05/2024 11:06 Հարավային Կովկասի ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք. Նարեկ Մալյան 17/05/2024 10:59 Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն 17/05/2024 10:54 Հաջիևն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը 17/05/2024 10:48 Վթար՝ Մյասնիկյան պողոտայում 17/05/2024 10:46 Կիրանց գյուղ տանող ճանապարհը ոստիկանական ուժերն են փակել, միջպետական ճանապարհը՝ բնակիչները 17/05/2024 10:40 Արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված 17/05/2024 10:37 Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում (Տեսանյութ) 17/05/2024 10:34 Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ 17/05/2024 10:28 Գյուրջյան փողոցում ավտոբուսն ու ավտոմեքենաներն արգելափակվել էին անձրևաջրի մեջ 17/05/2024 10:18 Եկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ վճռականություն դրսևորենք և արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում ու որոշումներում. Դավիթ Անանյան 17/05/2024 10:14 Խոշոր հրդեհ՝ Երևանում հայտնի «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում

Տվյալ բաժնի վերջին նյութերը