10/12/2016 16:16
Մոսկվայում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ անկում
Մոսկվայում շաբաթ ժամը 14:00-ից 21:00-ը մինչև վայրկյանում 17 մետր քամու ուժգնացում և ջերմաստիճանի կտրուկ անկում է սպասվում, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ ծառայությանը:
Ժամը 14:00-ից 21:00-ն կուժեղանա ձնաբուքը, սառցակալումը, կգրանցվի նաև ցածր տեսանելիություն:
Փրկարարները նախազգուշացնում են, որ ուժեղ քամու պատճառով հնարավոր են էլեկտրահաղորդման գծերի վնասումներ, տրանսպորտի խափանում, նաև՝ ծառերի տապալում: