10/12/2016 17:00
ԱՄՆ ՌՕՈՒ-ն սխալմամբ հարված է հասցրել Մոսուլին. Կա մոտ 90 զոհ
Իրաքյան Մոսուլում ԱՄՆ ռազմաօդային ուժերի սխալ հարվածի զոհն է դարձել մոտ 90 մարդ, ևս 100-ը վնասվածներ են ստացել, հայտնում են տեղական ԶԼՄ-ը՝ հղում անելով իրաքյան բանակի շտաբի աղբյուրին, փոխանցում է РИА Новости-ն:
«Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորումից Մոսուլի ազատագրման գործողությունը շարունակվում է հոկտեմբերի 17-ից, դրան մասնակցում են իրաքցի զինվորականները, քրդական ուժերը, աշխարհազորը և ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան։
Factiniraq պորտալի տեղեկություններով՝ ԱՄՆ-ի օդուժի սխալ հարվածի պատճառով վնասվել է նաև իրաքյան բանակի ռազմական տեխնիկան, զինվորականները ստիպված են եղել նահանջել շրջանից, որտեղ գտնվել են։