10/12/2016 15:40
Թրամփի շտաբը հեգնանքով է պատասխանել ԱՄՆ ընտրություններին ՌԴ-ի ազդեցության մասին հայտարարությանը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի շտաբը մեկնաբանել է ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունը, այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հաղում անելով CBS հեռուստաալիքին:
«Դրանք նույն մարդիկ են, որոնք ասում էին, որ Սադամ Հուսեյնը զանգվածային ոչնչացման զենք ունի: Ընտրությունները վաղուց ավարտվել են ընտրիչների պատմության մեջ ամենահամոզիչ հաղթանակով: Ժամանակն է առաջ շարժվել և Ամերիկան նորից հզոր դարձնել»,- ասված է շտաբի հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԿՀՎ-ն ենթադրում է, որ Ռուսաստանը, իբր, միջամտել է ԱՄՆ նախագահական ընտրություններին, որպեսզի հանրապետական Դոնալդ Թրամփին օգնի հաղթել: