15/12/2016 12:33
Վարչապետը խնդրեց մաքսիմալ հսկողության տակ պահել Լարսում ստեղծված իրավիճակը
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ Լարսի անցակետում առաջացած խցանումներին:
Նա ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին խնդրեց մաքսիմալ հսկողության տակ պահել ստեղծված իրավիճակը:
«Պարոն Մարտիրոսյան, գիտեմ, որ երեկ եք եկել Վերին Լարսից: Խնդրում եմ՝ մաքսիմալ հսկաղության տակ պահել այնտեղ ստեղծված վիճակը, որովհետև մենք խնդիր ունենք: Պահեք վիճակը Ձեր վերահսկողության ներքո»,- ասաց վարչապետը: