19/12/2016 21:30
ՌԴ ԱԳՆ. Թուրքիայում ՌԴ դեսպանին սպանել են (Տեսասնյութ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը մահացել է հիվանդանոցում, ուր տեղափոխվել էր հարձակման հետևանքով, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանի դեսպանը այն վայրից, որտեղ ստացել է վիրավորումը, հոսպիտալացվել է Թուրքիայի բժշկական հաստատություններից մեկում», - լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք ստուգել ենք, մենք կապի մեջ ենք բոլոր թուրք պաշտոնյաների, իրավապահ մարմինների հետ: Երբ կլինի հավաստի տեղեկություն, մենք անմիջապես կմեկնաբանենք և կհաղորդենք», - ավելացրել է նա:
Ինչպես հաղորդվում է, քաղաքական գործչի վրա կրակել են:
Hurriyet Dail News-ի տվյալներով` Կառլովը վիրավորվել է պատկերասրահում ելույթ ունենալիս: