2017թ. առաջին զորակոչը մեկնարկեց. այսուհետ նորակոչիկները համազգեստ կստանան հավաքակայանում. Լուսանկարներ

08/01/2017 21:42

2017թ. առաջին զորակոչը մեկնարկեց. այսուհետ նորակոչիկները համազգեստ կստանան հավաքակայանում. Լուսանկարներ


Այսօր Զինված ուժերում մեկնարկեց 2017թ.-ի առաջին զորակոչը։ Հանրապետական հավաքակայանում դրա ընթացքին հետևում էին Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան հրամկազմի այլ ներկայացուցիչներ։



Զորակոչի կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ այսուհետ նորակոչիկները զինվորական համազգեստը ստանում են հենց հավաքակայանում։

«Կարծում եմ՝ ճիշտ որոշում էր։ Սա հնարավորություն է տալիս տղաներին միատեսակ, հարմարավետ հանդերձանքով մեկնել զորամասեր և կարևոր է նաև խորհրդանշական առումով»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վիգեն Սարգսյանը։

Համազգեստը տեղում ստանալու որոշումը գնահատեցին նաև նորակոչիկները։ Շատերին ոգևորում էր, որ ծառայության կմեկնեն համապատասխան տեսքով, մյուսները նշում էին, որ այսպես ճանապարհին չեն մրսի, երրորդներին էլ պարզապես հաճելի էր, որ ծնողները զորամասից առաջ իրենց կտեսնեն համազգեստով։



Համազգեստի տրամադրման սենյակի դիմաց դրան դեռ անսովոր տղաներն օգնում էին իրար հանդերձավորման գործում։



Ծառայություն անցածները գիտեն, տղայի՝ համազգեստով առաջին լուսանկարը խորհրդանշական է։ Այնպես որ ծնողների համար նախատեսված սենյակում առանձնահատուկ ոգևորություն էին առաջացնում լրագրողների արված առաջին լուսանկարները։



Երբ ծնողներից մեկին ցույց էի տալիս տղաների սենյակում արված նկարները, որպեսզի գտնի որդուն, հայրը մի քանի անգամ նույն նկարին նայելով չճանաչեց նրան։ 

«Ամոթ է՝ տղուս չճանաչեցի, ֆորմայով շատ ուրիշ է։ Դե ախր չնայած էդ նկարներիդ մեջ սաղն էլ իմ տղերքս են՝ ի՞նչ տարբերություն որ»,- ասաց նորակոչիկի հայրն ու արժանացավ մյուս ծնողների ոգևորող խոսքերին։

Ընդհանրապես ծնողների սենյակում գերակշռում է տղամարդկանց թիվը, ասում են՝ «բանակ ճանապարհելը կնոջ գործ չի, մայրերը շատ էմոցիոնալ են այս հարցում»։ 

Ինչպես և նախորդ տարիներին զորակոչն ընթացավ վիճակահանությամբ։

Առանձին սենյակում նորակոչիկները մի քանի «թմբուկներից» ընտրում էին ծառայության վայրը, իսկ մեկ այլ սենյակում հավաքված ծնողները հետևում էին գործընթացին ուղիղ հեռարձակմամբ։

«Պաշտպանության նախարարը և Գլխավոր շտաբը վճռական են, որպեսզի արդարության սկզբունքը պահպանվի։ Յուրաքնչյուր թմբուկում հավասարաչափ բաշխված են այն զորամասերը, որոնցում կա մարտական հերթապահության մասնակցության խնդիր։ Միևնույն ժամանակ պետք է հասկանանք, որ մեր մարտահրավերներն այնպիսին են, որ լարվածության դեպքում մենք բոլորս հայտնվելու ենք այն վայրում, որտեղ առավել կարիքը կա՝ անկախ նրանից, թե ով որ զորամասում է ծառայում»,- ասաց Վիգեն Սարգսյանը։

Փոփոխություն է կատարվել նաև մարտական հերթապահության անցնելու կարգի մեջ։ Վիգեն Սարգսյանի հրամանով չեղարկվել է ապրիլից հետո մարտական հերթապահության գործող կարգն ու վերադարձ է կատարվել նախկինին, այսինքն  նորակոչիկը մարտական հերթապահության կանցնի ծառայության 6 ամսիներից հետո միայն։

Նախարարն անդրադարձավ նաև բժշկական ստուգումներին՝ նշելով որ Հանրապետական բժշկական հանձնաժողովի առաջ դրվել է սկզբունքային խնդիր յուրաքանչյուր դեպք մանրամասն ուսումնասիրելու ու սխալներ թույլ չտալու առումով։



«Զինված ուժերի շահերից է բխում, որպեսզի զորակոչվեն այն մարդիկ, ովքեր ֆիզիկապես ի վիճակի են ծառայելու առանց առողջության համար բարդություն առաջացնելու։ Բացի այդ մենք ունենք նաև տարբերակված մոտեցում՝ ոչ շարային կամ հատուկ պայմաններով ծառայություն անցնող մարդկանց։ Այս առումով ևս հետևողական ենք լինելու»,- ասաց Վիգեն Սարգսյանը։

Վահե Տեր-Թադևոսյանը Մասիսից է՝ Այնթափից։ Ծառայության է մեկնում մանկության ընկերոջ՝ Գևորգի հետ։ Ասում է՝ լավ կլինի, եթե մի զորամասում ծառայեն, իսկ ընդհանրապես, որտեղ էլ ստացվի՝ «կարևորը մարտական տրամադրությունն է»։ 


Վահե Տեր-Թադևոսյան

«Անհանգստություն ընդհանրապես չկա ու արդեն համազգեստով լինելը միանգամից տրամադրում է։ Ես ըմբշամարտիկ եմ, ծառայության մեկնելուց առաջ սովորել եմ Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում»,- պատմում է Վահեն։

Հարցնում եմ՝ ապրիլյան պատերազմից հետո ծառայության մեկնելն ինչ-որ բան փոխու՞մ է։ Ասում է՝ «դե սա արդեն մեր, իմ սերնդի պատերազմն է»։

«Երևի այն է փոխում, որ մեկնում եմ ամեն ինչին պատրաստ։ Առաջ մտածում էի, դե կգնամ, կծառայեմ, հիմա գիտեմ, որ գնում եմ մարտական ծառայության ու պատրաստ եմ դրան»,- ասում է Վահեն։



Մեկ տարուց ծառայության կմեկնի նաև նրա եղբայրը։

Տեղափոխվում եմ ծնողների սենյակ։ Գտնում Վահեի հորը։
Նիկողայոս Տեր-Թադևոսյանը տրամադրվածությամբ որդուց չի տարբերվում։


Նիկողայոս Տեր-Թադևոսյան

«Վահեին հիանալի տրամադրությամբ ենք ճանապարհում ու կապ չունի, թե որտեղ կծառայի։ Ապրիլին ես էլ էի Արցախում՝ օգնություն էի տանում ու մի բան եմ ուզում ասել մենք մի ազգ ենք, որ պատերազմի ժամանակ փախնելու փոխարեն վերադառնում է այս երկիր ու պատերազմից հետո որդիներին բանակ ավելի հպարտ է ուղարկում»,- ասում է Նիկողայոս Տեր-Թադևոսյանը։

Վիճակահանության արդյունքում Վահե Տեր-Թադևոսյանը ծառայության է անցնում ՀՀ հյուսիսարևելյան ուղղության սահմանապահ զորամասում։

Aysor.am-ը խաղաղ ծառայություն է ցանկանում նրան ու բոլոր նորակոչիկներին։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:51 Շտապօգնություն ծառայությունը վճարովի դարձնելը առողջապահության նախարարության օրակարգում չէ. Փոխնախարար Այսօր, 16:44 Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ Այսօր, 16:37 «Գութան» ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնն այս տարի կանցկացվի նաև Արցախում Այսօր, 16:30 Պուտինն Էրդողանի և Ռոհանիի հետ քննարկել է Իրաքի Քուրդիստանի հանրաքվեի հարցը Այսօր, 16:22 Երևանի և Աշխաբադի միջև այսօր առաջին ոչ կանոնավոր չվերթն է կայացել. Տեղափոխվել է 164 ուղևոր Այսօր, 16:15 Իրաքն ունի էելկտրաէներգիայի պակաս, կքննարկվի Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի արտահանման հարցը Այսօր, 16:10 Վարչապետի հայտարարագրից բացակայում են 70 մլն ռուբլին և TOYOTA LAND CRUISER ավտոմեքենան Այսօր, 16:04 Բենզինը 10-ից 20 դրամով թանկացել է. ՏՄՊՊՀ-ն դեռ մեկնաբանություն չունի Այսօր, 15:56 Այո, խնդիր կա. Շիրակի պետական համալսարանի ռեկտոր (Տեսանյութ) Այսօր, 15:45 Չեխիայի ՊՆ-ն ու հատուկ ծառայությունները պարզում են, թե ինչպես է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում Այսօր, 15:44 Երևանի կենտրոնում երիտասարդը կոտրել է ավտոմեքենայի ապակին և գողացել MacBook Pro համակարգիչ և «Քենոն» տեսակի տեսախցիկ. Լուսանկարներ Այսօր, 15:35 Արդեն իսկ ակնհայտ է ՀՀ տնտեսության վրա ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո դրական ազդեցությունը. Շարմազանով Այսօր, 15:27 2016-2017-ի ընթացքում բնապահպանության նախարարությունը 30.7 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով 10 դրամաշնորհային ծրագիր է կնքել Այսօր, 15:20 ՌԴ ԱԳՆ. Իրանական միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը գլխացավանք կդառնա բոլորի համար Այսօր, 15:11 Հայտնիներն իրենց կատարումներով այլևս ինձ չեն զարմացնի. Երգահան Մարինա Թագակչյանը և Հրանտոն նոր աշխատանքով են ներկայանում Այսօր, 15:00 ԿԺԴՀ-ն հրթիռային արձակման տեխնոլոգիան կարող էր գողանալ Հարավային Կորեայից Այսօր, 14:55 Գեղարքունիքի մարզում չիչխանի վերամշակման արտադրամաս է բացվել Այսօր, 14:50 Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական ներուժն ամբողջությամբ չի օգտագործվում. Արա Բաբլոյան Այսօր, 14:45 Անչելոտին կամ Կոնտեն «Միլանում» հնարավոր է փոխարինեն Մոնտելլայի Այսօր, 14:32 Իրաքում մահապատժի է ենթարկվել ավելի քան 40 գրոհային Այսօր, 14:29 Սերժ Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Օլիվիե Դասոյին Այսօր, 14:21 «CLAAS» ընկերությունը նպատակադրված է ընդլայնել իր ներգրավվածությունը հայաստանյան շուկայում Այսօր, 14:08 3 տարվա ընթացքում Դիլիջան ազգային պարկում գրանցվել է 6000 ծառահատման դեպք Այսօր, 14:00 Ֆիլիպիններում Դուտերտեի նստավայրի մոտ հրաձգություն է տեղի ունեցել Այսօր, 13:53 Հորդանան գետի Արևմտյան ափին երեք իսրայելցի է սպանվել Այսօր, 13:48 Ամենայն հավանականությամբ՝ Խոսրովի անտառի հրդեհը տեխնածին և մարդածին բնույթ է ունեցել. նախարար Այսօր, 13:47 Կատարեք ձեր տնային աշխատանքը. Սվիտալսկին՝ Հայաստանին Այսօր, 13:44 Ալեքսանդր Լապշին. Իսրայելը վաճառել է ինձ՝ Ադրբեջանի հետ ռազմական ոլորտում պայմանագրի դիմաց Այսօր, 13:30 Հայ և ռուս բժիշկները փորձի փոխանակման ծրագրեր կիրականացնեն Այսօր, 13:27 Սևանի ջուրը 3 սմ ավելի ցածր է, քան նախորդ տարվա ցուցանիշն էր. Արծվիկ Մինասյան Այսօր, 13:22 Այսպես ասած՝ «գծատեր» հասկացությունը վերանալու է. Տրանսպորտի նախարար Այսօր, 13:20 Թուրքիան հայտնել է ռուսական C-400- ի մատակարարման մեկնարկի ժամկետը Այսօր, 13:16 ԿԳ նախարարը չի շտապում միջամտել Շիրակի պետական համալսարանի աղմկահարույց զարգացումներին Այսօր, 13:15 Լալա Մնացականյանը, Կոնստանտին Օրբելյանը, Սյուզան Մարգարյանը և այլք՝ Լևոն Շարաֆյանի որդու նշանադրությանը (Լուսանկարներ) Այսօր, 13:04 Նավթի համաշխարհային գներն աճում են Այսօր, 12:53 «Եվրատեսիլ-2017» մրցույթի հաղթողը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք Այսօր, 12:50 Ի՞նչ անել, երբ Սոմալիից զանգ եք ստանում (Լուսանկար, տեսանյութ) Այսօր, 12:41 «Մեզ պատերազմ է հայտարարվել». ԿԺԴՀ-ն սպառնում է խոցել ամերիկյան օդանավերը Այսօր, 12:36 Ղազախստանը հետաքրքրված է ընդերքի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ Այսօր, 12:30 Նոյեմբերյանի մարզադպրոցը վերաբացվեց «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Այսօր, 12:27 «Դեպի նոր իրականություն». Իվետա Մուկուչյանը և Ավետ Բարսեղյանը համատեղ աշխատանքով են ներկայանում Այսօր, 12:23 Ոչ մարտական չհայտնած կորուստ Ադրբեջանի բանակում Այսօր, 12:21 Քրդերի հանրաքվեն Հայաստանի համար կարող է լինել և՛ հնարավորություն, և՛ սպառնալիք. Թուրքագետ Այսօր, 12:11 ՀՀ վարչապետն ու ՌԴ առողջապահության նախարարը քննարկել են առողջապահական համագործակցության զարգացման հեռանկարները Այսօր, 12:09 Գյուղացիները ծեծել են Ադրբեջանի ԶՈՒ ժամկետային զիծառայողի Այսօր, 12:03 Հայաստանը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում ակնկալում է Վրաստանի հավասարակշռված դիրքորոշումը. Արա Բաբլոյան Այսօր, 12:00 Ուշ թե շուտ ամբողջ աշխարհում են ճանապարհները բացվելու. նախարարը լավատես է Այսօր, 11:52 Իրան-Հայաստան երկաթգծի մասին նախարարը փակագծեր է բացել Այսօր, 11:47 Սուրեն Կարայանը առաջարկել է իրաքյան կողմին դիտարկել Հայաստանը որպես եվրասիական մեծ շուկա մուտք գործելու հարթակ Այսօր, 11:29 Իրաքցի զինվորականները Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններ են սկսում Այսօր, 11:26 Հոկտեմբերի առաջին տասնօրյակում 7 կամուրջից 3-ը կհանձնվեն շահագործման. նախարար Այսօր, 11:18 ԵՄ-ի կողմից 5 միլիոն դոլար դրամաշնորհ է տրամադրվելու՝ ճանապարհների անվտանգությունն ամրապնդելու համար. Վահան Մարտիրոսյան Այսօր, 11:14 Դիլիջան քաղաքի որոշ բնակավայրերում այսօր ջուր չի լինի Այսօր, 11:01 Եկեղեցին ոչինչ չի անում հոգեորսության դեպքերը կանխելու համար. «Ժողովուրդ» Այսօր, 10:57 Սիսիանի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ն որոշել է առաջադրել Կարեն Համբարձումյանի թեկնածությունը. «Ժամանակ» Այսօր, 10:52 Խորհրդարան չանցնելուց հետո «Կիլիկիայի Հակոբ»-ի գործերը սկսել են «աջ» գնալ. «Հրապարակ» Այսօր, 10:45 Հրապարակվել են Իրաքյան Քուրդստանում հանրաքվեի նախնական արդյունքները Այսօր, 10:42 Հայաստան կայցելի ՄԹ Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարարը Այսօր, 10:32 Վերնիսաժի մոտ սպանության գործով կասկածյալը մասնակի է ընդունում մեղադրանքը Այսօր, 10:29 Կոմիտաս Կարապետյանը նշանակվել է ԱՀ նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով Այսօր, 10:24 Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցն անժամկետ դասադուլ է սկսել Այսօր, 10:18 Հայաստանը պատանդ չէ հայ-թուրքական արձանագրություններին. «168 Ժամ» Այսօր, 10:13 Նախագահը ելույթով ամրագրեց, որ Արցախի մեկուսացումն անթույլատրելի է, և Ադրբեջանի ջանքերն այս ուղղությամբ անօգուտ են. «Առավոտ» Այսօր, 09:59 Աբրահամյանները Գագիկ Պողոսյանի հրաժարականը զիջում չեն համարում. «Ժամանակ» Այսօր, 09:56 Ամատունի Վիրաբյանը իր բարեկամներին պաշտոններ է նվիրում. ՀԺ Այսօր, 09:37 Վարդանիկի որդու քրգործը կասեցվել է. «Ժողովուրդ» Այսօր, 09:32 Մեդվեդևի այցերը Հայաստան վարչապետերի համար «ճակատագրական» սինդրոմի վերածվելու միտում ունեն. «Հրապարակ» Այսօր, 09:26 Շուտով Սամվել Բաբայանն ստորագրությամբ ազատ կարձակվի, եթե խոստանա, որ կմեկնի երկրից. «Ժամանակ» Այսօր, 09:12 Շիրակի պետական համալսարանում կրքերը թեժացել են. ռեկտորը համալսարանի 15 տոննա գիրք է ոչնչացրել. (Լուսանկարներ) 25/09/2017 20:30 Դե Խեան բանակցում է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ակումբում մնալու համար 25/09/2017 19:59 Պուտինը և Ռոհանին հեռախոսազրույցում քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի կարգավորումը 25/09/2017 19:50 Իրաքի խորհրդարանը հավանություն է տվել Իրաքյան Քրդստանի սահմանների լիակատար փակմանը 25/09/2017 19:46 Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ 25/09/2017 19:41 Արցախի Ճարտար և Ֆրանսիայի Դեսին-Շարպիո քաղաքների միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր 25/09/2017 19:35 Գերմանիայում ուժեղ կառավարությունը ԵՄ–ի համար ավելի կարևոր է, քան երբևէ, հայտարարել է Յունկերը 25/09/2017 19:31 Ես տունս վաճառել էի՝ ԱՄՆ-ում բնակարան գնելու համար. Պապին Պողոսյանը Հայաստանում է 25/09/2017 19:19 Բակո Սահակյանն այցելել է նորանշանակ նախարարներին 25/09/2017 19:11 ՌԴ ԿԳ նախարարն ասել է, թե ամեն ինչ անելու է՝ Հայաստանի փորձը Ռուսաստանում կիրառելու համար 25/09/2017 19:00 ԶԼՄ. Կրասնոդարի երկրամասում մարդակերների ընտանիք է ձերբակալվել 25/09/2017 18:35 Ճգնավոր կյանքից դեպի ընտրություններ. Գորիսի նախկին քաղաքապետը պատրաստվում է առաջադրվել 25/09/2017 18:25 Կայացել է «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը 25/09/2017 17:54 Անհայտ անձինք մահակով և սուր զենքով հարձակում են գործել ու վիրավորել Սպահանի թեմական խորհրդի ատենապետին 25/09/2017 17:51 Աղբյուր. ԵՄ-ից դուրս գալու համար Մեծ Բրիտանիան պետք է վճարի 52 մլն եվրո 25/09/2017 17:40 «Բարսելոնը» կրկին կփորձի գնել Կոունտինիոյին 25/09/2017 17:34 Հայաստանն ու Իրաքը հուշագիր կստորագրեն 25/09/2017 17:31 Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչի ելույթով կմեկնարկի Խաչատրյանի միջազգային փառատոնը 25/09/2017 17:27 Աշխարհի ամենագեր կինը մահացել է 25/09/2017 17:25 Մեկնարկել է «CSIT-2017» միջազգային գիտաժողովը. մասնակցում են արտասահմանցի գիտնականներ ավելի քան 20 երկրից 25/09/2017 17:21 Ճապոնական խորհրդատվական ընկերությունը ԱԻՆ-ին կտրամադրի 36 հրշեջ մեքենա և 3 շարժասանդուղք 25/09/2017 17:04 Երևանում բացահայտվել է աշխատանքի ընդունելու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպք 25/09/2017 16:39 ՍԴՀԿ-ն դրական է համարում Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի անդամակցությունը 25/09/2017 16:29 «Գազպրոմի» տնօրենների խորհուրդը հավանություն է տվել թուրքական Botas-ի հետ ՀՁ-ին մասնակցությանը 25/09/2017 16:26 Շիրակի մարզպետը խնդրել է օգնել իրեն 25/09/2017 16:18 Ադրբեջանի կողմից ԼՂ հիմնախնդրին կրոնական երանգ տալը պետք է դատապարտվի ՀԱՊԿ ԽՎ պատգամավորների կողմից. Էդուարդ Շարմազանով 25/09/2017 15:58 Նորագյուղը նորակառույց մանկապարտեզ ունի 25/09/2017 15:54 Միգրացիոն ճգնաժամն իր ազդեցությունն ունեցավ Բունդեսթագի ընտրությունների վրա. ԵԽ ղեկավար 25/09/2017 15:37 Իրանը փակել է Իրաքյան Քուրդիստանի հետ ցամաքային սահմանը 25/09/2017 15:34 Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Գերմանիան ավելի կամրապնդի իր դիրքերը միջազգային ասպարեզում Անգելա Մերկելի կառավարման ներքո 25/09/2017 15:12 Երևանում քաղաքացին դիտողություն է արել փողոցում միմյանց հայհոյող կանանց և դանակահարվել նրանցից մեկի կողմից 25/09/2017 15:08 Աբովյանի գործարանում տեղի ունեցած պայթյունից տուժել են անցորդն ու աշխատակիցը

Տվյալ բաժնի վերջին նյութերը