10/01/2017 19:42
Ամերիկացի օդաչուները մեղադրել են ռուսներին Սիրիայի երկնքում իրենց օդանավերին չափազանց մոտենալու համար
Ամերիկացի զինծառայողները մեղադրում են Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օդաչուներին Սիրիայի երկնքում վտանգավոր հեռավորության վրա իրենց օդանավերին մոտենալու դեպքերի և օդաչուների անվտանգության մասին հուշագրի դրույթների նկատմամբ արհամարհական վերաբերմունքի համար, փոխանցում է MK.ru-ն:
380-րդ էքսպեդիցիոն թևի հրամանատար Չարլզ Կորկորանի կարծիքով, որի խոսքերը մեջբերում է The Wall Street Journal-ը, ռուս օդաչուները հազվադեպ են բանավոր արձագանքում նույնականացման հարցումներին.
«Եթե ընդհանրապես արձագանքում են»Նրանք հազվադեպ են ճանապարհից շեղվում: Մենք մի կողմ ենք գնում ու չգիտենք՝ ինչը նրանք կարող են տեսնել, ինչը` ոչ: Չենք ցանկանում, որ նրանք բախվեն մեզանից մեկին»,- ասել է գեներալը: