11/01/2017 11:37
Լավրովն ու Չավուշօղլուն կարևորել են Սիրիայում հրադադարի պահպանման անհրաժեշտությունը
Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում ընդգծվել է Սիրիայում հրադադարի պահպանման անհրաժեշտությունը, փոխանցում է Life.ru-ն:
«Ընդգծվել է ռազմական գործողությունների դադարեցման կարևորությունը և կառուցողական մոտեցումը՝ սպասվող միջսիրիական հանդիպմանը, որը կայանալու է Աստանայում: Կողմերն անհրաժեշտ են համարում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի շարունակությունը», — հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից: