11/01/2017 11:48
Թիլերսոնը դատապարտել է Ռուսաստանին ամերիկյան շահերի անտեսման համար
ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի թեկնածու Ռեքս Թիլերսոնը մեղադրել է Մոսկվային, որ նա անտեսում է ԱՄՆ-ի շահերը ողջ աշխարհի հարգանքը նվաճելու փորձերում, փոխանցում է Gazeta.ru-ն հղում անելով The Washington Post-ին։
«Ռուսաստանի վերջին գործողությունները, երբ նա նվաճել է հարգանք և տեղ գլոբալ դաշտում, անտեսել են ամերիկյան շահերը», - ասել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանի հետ կապված՝ ՆԱՏՕ-ի անդամների անհանգստությունը տեղին է։
ExxonMobil-ի նախկին ղեկավարը նշել է, որ Ռուսաստանը գտնվում է ԱՄՆ արտաքին քաղաքականության համար ամենալուրջ մարտահրավերների թվում՝ Չինաստանից անմիջապես հետո։ Նա Վաշինգտոնի համար վտանգավոր սպառնալիք է անվանել նաև արմատական իսլամը՝ նշելով, որ «դա նոր գաղափարախոսություն չէ, այլ անօրինական, մահաբեր և ատելություն ծնող հոսանք»։
Թիլերսոնի կարծիքով՝ հաջորդը Իրանն ու Հյուսիսային Կորեան են։
Ավելի վաղ Թիլերսոնը հանդես էր եկել հօգուտ Ռուսաստանի հետ «բաց և անկեղծ» երկխոսության։