13/01/2017 16:19
ԻՊ զինյալները Մոսուլի կենտրոնում ոչնչացրել են Տիգրիս գետի բոլոր կամուրջները
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն իրաքյան Մոսուլ քաղաքի կենտրոնում պայթեցրել են Տիգրիս գետի բոլոր անցումները, հայտնել է Al-Sumaria հեռուստաալիքը՝ հղում անելով Իրաքի զինված ուժերի հրամանատարության մամուլի ծառայությանը:
Ավելի վաղ Sky News Arabia հեռուստաալիքը հայտնել էր, որ Իրաքի բանակի հատուկ ստորաբաժանումները համերկրային ոստիկանության ջոկատների հետ համատեղ իրենց հսկողության տակ են վերցրել այն հինգ կամուրջներից մեկը, որոնք միացնում են Մոսուլով հոսող Տիգրիս գետի աջ և ձախ ափերը: Կառավարական ուժերը հետ են մղել ԻՊ-ի զինյալներին և հունվարի 8-ին դուրս են եկել Տիգրիսի ձախ ափ:
Մոսուլը՝ Նայնավայի նահանգի վարչական կենտրոնը, ավելի քան երկու տարի գտնվում է ԻՊ հսկողության տակ: Քաղաքի ազատագրման գործողության ցամաքային փուլն սկսվել է հոկտեմբերի 17-ին: