14/01/2017 16:58
Իտալիայի վարչապետը վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից
Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին շաբաթ առավոտյան դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ նա գտնվել է երեքշաբթիի բերեկոյից և ենթարկվել է անոթների վիրահատության, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Repubblica թերթին:
Սպասվում է, որ արդեն ժամը 12:00-ին (Երևանի ժամանակով 15:00) Իտալիայի կառավարության ղեկավարը կգլխավորի նախարարների խորհրդի նիստը: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Ջենտիլոնին, ով աշխատանքային այցի ավարտին վերադառնում էր Փարիզից, վատ է զգացել և այցելել Gemelli կլինիկա: