18/01/2017 17:47
Մալիում պայթյունի զոհերի թիվը հասել է 80-ի
Մալիում ավելի քան 80 մարդ է զոհվել զինվորական ճամբարում իրականացված պայթյունից, հայտնել է «Սինհուա» գործակալությունը հղում անելով բժշկական աղբյուրներին, փոխանցում է ТАСС-ը:
Պայթյունի զոհ են դարձել նախկին ապստամբներ եւ կառավարամետ խմբավորումների ակտիվիստներ: ՄԱԿ-ի՝ Մալիում իրադրության կայունացման բազմապրոֆիլ համալիր առաքելության տվյալներով՝ զոհվածների թվում են՝ «Ազավադա շարժումների միավորման» և «Պլատֆորմ» կոալիցիայի անդամները, որի մեջ մտնում են Բամակոյի իշխանություններին աջակցող ջոկատները, այդ թվում՝ «ԳԱՏԻՅԱ» դաշինքի զինված ակտիվիստները:
Ողբերգությունը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևելքի Գաո քաղաքում: Ճամբարի տարածքում, որտեղ բազավորված են ինչպես տեղացի զինվորականներ, այնպես էլ ՄԱԿ-ի ուժեր, ավտոմեքենա է պայթեցվել:
Տուժածների վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել: