Մեր երկրից լավ երկիր մեզ համար չկա, եթե մեր երկիրն ունի թերություններ, դրանք մենք պետք է շտկենք. Վարչապետ

20/01/2017 19:10

Մեր երկրից լավ երկիր մեզ համար չկա, եթե մեր երկիրն ունի թերություններ, դրանք մենք պետք է շտկենք. Վարչապետ


Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Հայաստանի Ամերիկյան համալսարան: Վարչապետը համալսարանի ղեկավարության ուղեկցությամբ շրջայց է կատարել կրթական հաստատությունում, ծանոթացել բուհի ընթացիկ գործունեությանը, ուսումնառության պայմաններին և ծրագրերին:

Կարեն Կարապետյանը եղել է համալսարանի գրադարանում, որը սպասարկում է ոչ միայն ուսանողադասախոսական անձնակազմին, այլ բաց է նաև հասարակության համար: Վարչապետը եղել է նաև ուսանողների գրանցման բաժնում, համալսարանական միջոցառումների, համաժողովների անցկացման համար նախատեսված «Ալեք և Մարի Մանուկեան» սրահում, լաբորատորիաներում, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց աշխատանքներով: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ որակյալ կրթության երաշխավորմամբ, հավասար պայմաններ ստեղծելով՝ երկրում անպայման ունենալու ենք առաջընթաց: «Սակայն մեր նպատակը պարզապես առաջընթացը չէ, խոսքն այնպիսի առաջընթացի մասին է, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի նկատի իր առօրյա կյանքի որակի բարձրացումը»,- ասել է Կարեն կարապետյանը:

Այնուհետև կառավարության ղեկավարը հանդիպել է համալսարանի ուսանողներին և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Վարչապետը նշել է, որ տպավորված է Ամերիկյան համալսարանով, այստեղ իրականացվող ուսումնառությամբ և ավելացրել, որ բուհի ղեկավարության հետ քննարկել են կրթական համակարգում տեղի ունեցող զարգացումներին, Ամերիկյան համալսարանի հետագա գործունեությանը, այստեղ առկա մթնոլորտը հայաստանյան մյուս բուհերում ևս ստեղծելու հնարավորություններին վերաբերող հարցեր:

«Մի առիթով ինձ հարցրել են, թե ի՞նչպես եմ տեսնում վաղվա Հայաստանը: Իմ պատասխանը պատրաստված չէր և չէի ակնկալում, որ նման հարց կլինի. պատասխանը ձևակերպել եմ հետևյալ կերպ՝ անկախ, անվտանգ, արդար և ինտելեկտուալ Հայաստան: Այդ պատասխանի մեջ իրականում իմ աշխարհահայացքն է, այլ ոչ թե այն, որ լսողն ավելի դրական ինձ վերաբերվի: Ես ավելի քան համոզված եմ, որ ինտելեկտուալ բաղադրիչը մեր երկրին անհրաժեշտ է: Եթե չկարողանանք կիրթ, գրագետ քաղաքացի ունենալ, լավ երկիր չենք ունենա: Մենք դա կարո՞ղ ենք անել, թե ոչ՝ միանշանակ կարող ենք: Այդ առումով, կրթական համակարգին մեր կառավարությունը ցուցաբերելու է մաքսիմալ ուշադրություն: Մենք մեծ հույսեր ենք կապում ձեզ հետ և մաղթում հաջողություններ, որ այստեղ առկա միջավայրը, մթնոլորտը տարածվի ամբողջ երկրով»,- ասել է վարչապետը:

Անդրադառնալով Հայաստանում ներդրումների համար ավելի գրավիչ պայմաններ ստեղծելու մասին հարցին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ բիզնեսի ներգրավման համար պետք է լինեն հասկանալի, թափանցիկ, վստահելի և կանխատեսելի պայմաններ՝ հարկային, մաքսային, դատական համակարգերում, օրենսդրական դաշտում: «Այս պահին դրա համար ո՞ւնենք իդեալական միջավայր, իհարկե՝ ոչ: Մենք ունենք ծրագիր, թե քայլ առ քայլ ինչպես ենք գնալու: Ավելին, օրերս ստեղծել ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որի հոգաբարձուների խորհրդի անդամների մեծամասնությունը մասնավոր հատվածի ներկայացուցիչներ են՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, սփյուռքից, որի շրջանակում ձևավորելու ենք մեր ռազմավարությունը, տեսլականը, բարեփոխումները, թե ուր ենք գնալու: Եվ կենտրոնի հիմնական ուղղություններից մեկը լինելու է բիզնես միջավայրը փոխելը: Այստեղ որևէ հեծանիվ հորինել պետք չէ, ընդամենը պետք է ապահովենք այն պայմանները, որ բիզնեսը ծաղկի: Երջանիկ երկրների վարկանիշներում եղել են այնպիսի պետություններ, որտեղ գործարարը, աշխատող, ստեղծագործող մարդն իրեն լավ է զգում, ոչ թե այն երկրները, որոնք ունեն նավթ, գազ կամ այլ բնական պաշարներ: Անելու ենք այնպես, որ ներդրումները գան մեր երկիր»,- շեշտել է վարչապետը՝ ավելացնելով, որ գալիք շաբաթ ներկայացվելու են տարբեր ոլորտներում ակնկալվող ներդրումային ծրագրերը: «Կարծում եմ՝ բավականին հետաքրքիր պատասխաններ են լինելու, բաժանումը կատարվելու է ըստ ոլորտների, որտեղ լինելու է նաև մշակույթը: Առաջին անգամ մշակույթի նախարարը հայտարարել է, որ մեր մշակույթը պետք է ևս կապիտալիզացնել: Այդ առումով, մենք գիտենք ինչպես ենք գնալու առաջ»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Խոսելով հայաստանյան կրթական համակարգն արտասահմանցի ուսանողների համար գրավիչ դարձնելու հարցի մասին՝ վարչապետը նշել է, որ դրա համար պետք է մեր երկրի կրթական համակարգը լինի ժամանակակից և ակտուալ: «Մեզ մոտ կրթվելու առաջին գրավականը լավ կրթական համակարգն է և դա նախևառաջ կարևոր է հենց մեր զարգացման համար: Եթե կարողանանք օրենսդրական, ենթակառուցվածքների դաշտն այնպես դարձնել, որ օտարերկրյա մարդն իրեն ապահով զգա Հայաստանում, այդպես էլ կլինի: Դրա համար պետք է քրթտնաջան աշխատել: Իսկ հավատո՞ւմ եմ ես այդ գաղափարին՝ միանշանակ: Ավելին, ես համոզված եմ, որ այդպես էլ լինելու է»:

Ուսանողները հետաքրքրվել են վարչապետից՝ ի՞նչպիսի տարի է ակնկալում և հետագայում ի՞նչ ծրագրեր կան. «2017 թվականը ես տեսնում եմ որպես ախտորոշման, կառավարության մեխանիզմների հստակեցման, կայունացման փուլ, ինչի պարագայում կստեղծենք լավ բազիսային վիճակ, որպեսզի 2018 թվականից սկսած ունենանք ռեգուլյար կայուն աճ: Երբ գույքագրում ենք, փոխում կառավարման որոշակի գործողություններ, ծախսերի կրճատումներ ենք անում, այդ տարվա ընթացքում սպասել շատ կտրուկ աճ՝ բավականին բարդ է»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Կոռուպցիայի դեմ պայքարում Կարեն Կարապետյանը կարևորել է միջավայրի փոփոխությունը և նշել, որ այդ ուղղությամբ անհրաժեշտ է լայնածավալ աշխատանք: «Մեր քայլերի փիլիսոփայությունը հետևյալն է՝ մաքսիմալ փոխել միջավայրը, որպեսզի կոռուպցիոն ռիսկերը նվազեն: Համոզված եմ, որ ստեղծելով հակակառուպցիոն հերթական կառույցը՝ կոռուպցիան չի նվազի, եթե այդ միջավայրը չփոխվի»,- ընդգծել է վարչապետը՝ ավելացնելով, որ նոր կառավարության գործունեության 100 օրվա ընթացքում ընդունված որոշումների 9 տոկոսը եղել է հակակոռուպցիոն, իսկ 10 տոկոսը՝ բիզնես միջավայրի բարելավման վերաբերյալ: «Այդպես էլ աշխատելու ենք՝ պարբերաբար նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը»,- նշել է գործադիրի ղեկավարը:
Ուսանողները վարչապետից հետաքրքրվել են՝ ի՞նչ երեք խորհուրդ կտա բուհը նոր ավարտողներին, ինչին ի պատասխան Կարեն Կարապետյանը նշել է. «Եղեք անկախ, ակտիվ և սիրեք ձեր հայրենիքը: Մաղթում եմ ձեզ հաջողություններ, համոզված եղեք, որ մեր երկրից լավ երկիր մեզ համար չկա, եթե մեր երկիրն ունի թերություններ, դրանք մենք պետք է շտկենք»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 02:39 «Հայաստան» դաշինքը չի ընդունելու ընտրությունների արդյունքները Այսօր, 02:28 Տեղի ունեցավ այն, ինչ և կանխատեսվում էր. Փաշինյան (Տեսանյութ) 20/06/2021 22:38 Էլ ի՞նչ չարիք պետք է բերի իշխանությունն իր ժողովրդի գլխին, որ բացարձակ և վերջնականապես մերժվի. Արսեն Ջուլֆալակյան 20/06/2021 22:32 Հայտնի են էլեկտրոնային քվեարկության արդյունքները. «Հայաստան» դաշինքը ստացել է 135 ձայն, Քաղաքացիական պայմանագիրը՝ 163 20/06/2021 21:30 «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ տարածած անձը ներկայացել է ոստիկանություն 20/06/2021 21:18 ԱԺ արտահերթ ընտրությանը մասնակցել է 1 281 174 քաղաքացի՝ ընտրելու իրավունք ունեցողների 49.4 տոկոսը 20/06/2021 20:06 Պատվախնդիր զինվորականները, հրամանատարները վիրավորանք էին համարում այս իշխանություններին որևէ ձևով աջակցելը. Տիգրան Աբրահամյան 20/06/2021 19:55 Ժամը 19:00-ի դրությամբ ՄԻՊ աշխատակազմը ստացել է 145 ահազանգ ու դիմում, ուսումնասիրվել է 941 հրապարակում 20/06/2021 19:45 Քվեաթերթիկը վերցրել է, որպեսզի կուսակցություններից մեկի շտաբի ղեկավարի հորդորով այն փոխանցի վերջինիս. քաղաքացին ձերբակալվել է 20/06/2021 19:31 Հայրս դուրս է եկել ՀՔԾ-ից և գնում է ընտրելու Պատվով Հայաստանը. Աննա Մկրտչյան 20/06/2021 19:25 Թալինից կինը, ամուսինն ու դուստրն ընտրակաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկվել 20/06/2021 18:43 Սյունիքից «Հայաստան» դաշինքի ներկայացուցչին բերման են ենթարկում Երևան 20/06/2021 18:38 «Պատիվ ունեմ» դաշինքի ձերբակալված երկու անդամներն ազատ են արձակվել 20/06/2021 18:34 Կրակոցներ՝ Գյուլբենկյան փողոցում. կա բերման ենթարկված 20/06/2021 18:28 Հատուկ դիտավորություն է նկատվում Սյունիքում՝ իշխող քաղաքական թիմի համար ինչ-որ թվեր ապահովվելու համար. Ռուբեն Մելիքյան 20/06/2021 18:18 ժամը 17.00-ի դրությամբ քվեարկել է քաղաքացիների 38,17 տոկոսը 20/06/2021 18:10 Խիստ մտահոգիչ է Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակոցը, այն էլ քվեարկության օրը. ՄԻՊ 20/06/2021 18:05 Կրկին արձանագրվել է մի տրցակ «Հայաստան» դաշինքի նշանառված քվեաթերթիկ. Գոհար Մելոյան (Լուսանկար) 20/06/2021 17:29 «Ինձ կարելի է». ՔՊ պատգամավորի թեկնածուն տեղամասում քարոզչություն է արել (Փաստինֆո) 20/06/2021 17:26 Ժամը 16.00-ի դրությամբ ոստիկանության թեժ գծով ստացվել է 60 ահազանգ, իսկ ԱՊՀ և միջազգային դիտորդներից ահազանգեր չեն ստացվել 20/06/2021 17:22 Դիտորդն արձանագրել է՝ ՔՊ կուսակցության ներկայացուցիչները մուտք են գործում և շրջում տեղամասային կենտրոններում 20/06/2021 16:56 «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի մի շարք աշխատակիցների ձերբակալումն ապացուցում է, որ հոգեվարքի մեջ գտնվող և պարտված իշխանությունն «սկսել է ձեռքը գցել փրփուրներին»․ Դավիթ Հարությունյան 20/06/2021 16:36 Նիկոլ Փաշինյանի աջակիցները հարձակվել են «Հայաստան» դաշինքի ներկայացուցչի վրա, բռունցքներով հարվածել, ճանկռել 20/06/2021 16:32 Մարզային ընտրատեղամասերից բազմաթիվ ահազանգեր ենք ստանում տեղերում պաշտոնատար անձանց կողմից ուղղորդումների ու ճնշումների վերաբերյալ. Սոս Հակոբյան (Տեսանյութ) 20/06/2021 16:27 Աբովյան քաղաքում ընտրողի կողմից քվեաթերթիկը դուրս հանելու դեպք է արձանագրվել. քրգործ է հարուցվել. Գոռ Աբրահամյան 20/06/2021 16:16 Արարատի ոստիկաններն ընտրակաշառք տալու դեպք են բացահայտել․ մեկ անձ ձերբակալվել է 20/06/2021 16:08 Ժամը 15:00-ի դրությամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել և նախապատրաստվել է 15 նյութ. ՔԿ 20/06/2021 16:04 Ժամը 13.00-ի դրությամբ ընտրախախտումների վերաբերյալ 64 հաղորդում և ահազանգ է ստացվել. ԿԸՀ 20/06/2021 15:51 Ժամը 15։00-ի դրությամբ ՄԻՊ աշխատակազմը ստացել է 59 ահազանգ ու դիմում, ուսումնասիրվել է 570 հրապարակում 20/06/2021 15:21 Ճամբարակում քաղաքացու փոխարեն արդեն ստորագրել են ու քվեարկել (Տեսանյութ) 20/06/2021 15:13 Ժամը 14.00-ի դրությամբ, քվեարկել է քաղաքացիների 26.82 տոկոսը 20/06/2021 14:57 Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով. ՄԻՊ 20/06/2021 14:14 Կտրականապես արգելվում է զինծառայողների շրջանում նախընտրական քարոզչություն իրականացնելն ու որևէ թեկնածուի օգտին քվեարկելու ուղղորդելը. ՊՆ 20/06/2021 13:55 «Սթափվեք, գժուկնե՛ր». Արշավիր Ղարամյանը՝ ուսադիր կրող զինվորականներին 20/06/2021 13:43 «Վերելք» կուսակցության վստահված անձը խախտումներ է նկատել, ծեծկռտուքի հետևանքով նա և կուսակցության պատգամավորի թեկնածուն տեղափոխվել են հիվանդանոց. «Վերելք» 20/06/2021 13:39 Մեկից ավելի անգամ քվեարկություն, գաղտնիության խախտում. ոստիկանությունը 21 հաղորդումից ընթացք է տվել 7-ին 20/06/2021 13:30 Մաղթում ենք, որպեսզի Աստված բարի օրերն առատացնի մեր ժողովրդի կյանքում և մենք ազգովին սիրով, միաբան լծվենք մեր երազների հզոր հայրենիքի կերտման նվիրական գործին. Կաթողիկոս 20/06/2021 13:28 Ընտրությունների վերահսկման կոմիտեն խախտումների վերաբերյալ ավելի քան 100 ահազանգ է ստացել 20/06/2021 13:18 Սերժ Սարգսյան. Ողջ իրավապահ համակարգն ակնհայտ հրահանգավորմամբ լծված է մեր դեմ բիրտ ուժ կիրառելուն (Տեսանյութ) 20/06/2021 13:04 Իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը սոցիալական էջում քվեախցից արված լուսանկար է տեղադրել, ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր 20/06/2021 12:57 «Հայաստան» դաշինքի գրասենյակներից մեկում, ներկայացուցիչների բնակարաններում ու մեքենաներում իրականացրել են խուզարկություններ, բերման ենթարկվածներ չկան. Ոստիկանություն 20/06/2021 12:54 Գոռ Սեդրակյանի ձերբակալման դեմ բողոքս մակագրվել է դատավոր Մարտիրոսյանին, ով փայլում է` վարույթն իրականացնող մարմինների անհիմն միջնորդությունները բավարարելով. Փաստաբան 20/06/2021 12:47 Իմքայլական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը կռիվ է հրահրել ընտրատեղամասում (Տեսանյութ) 20/06/2021 12:42 Եթե ոստիկանության անհասականալի դանդաղ վարքագիծը չվերանայվի, արձանագրելու ենք, որ փորձում են պարտակել խուլիգանական վարքագիծը. Վարդևանյան 20/06/2021 12:33 Ուղղորդված քվեարկություն` Փաշինյանի օգտին (Տեսանյութ) 20/06/2021 12:24 «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավարը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին բողոք է ներկայացրել՝ դժգոհելով անհիմն խուզարկություններից ու իրավապահ մարմինների գործողություններից 20/06/2021 12:16 Մինչև ժամը 11.00-ն քվեարկել է ընտրողների 12.20 տոկոսը 20/06/2021 12:12 Անելանելի վիճակից իշխանությունները կարող են փորձել բախումների տանել. Վահե Հակոբյան (Տեսանյութ) 20/06/2021 11:52 Ոստիկանությունը բռնի ուժով, առանց հիմնավորման, բերման է ենթարկել «Հայաստան» դաշինքի շտաբերից մեկի պետին (Տեսանյութ) 20/06/2021 11:47 «Հանուն Հայաստանի և Արցախի ապագայի». Արթուր Վանեցյանը մասնակցեց քվեարկությանը (Տեսանյութ) 20/06/2021 11:43 Դեռևս չպարզված հրազենով կրակոց է արձակվել Արման Բաբաջանյանի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն. Ոստիկանություն 20/06/2021 11:38 Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ. Ոստիկանությունը՝ «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկների տարածման մասին 20/06/2021 11:33 Դիլիջանի 38/8 ընտրատեղամասում քաղաքացիական անձը զինվորներին ուղղորդում է դեպի տեղամաս (Տեսանյութ) 20/06/2021 11:21 Լոռու մարզի բնակչուհին ձերբակալվել է՝ ընտրակաշառք տալու կասկածանքով 20/06/2021 11:04 Սիսիանում շտաբների խուզարկության օպերացիան աննախադեպ խայտառակություն է. Արամ Վարդևանյան 20/06/2021 10:55 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 81 դեպք, մահացել է 3 մարդ 20/06/2021 10:51 Ռոբերտ Քոչարյան. Քվեարկեցի հանուն արժանապատիվ խաղաղության և տնտեսական վերելքի (Տեսանյութ) 20/06/2021 10:47 Սյունիքի 34/3 տեղամասում զինվորականները համար 3-ի քվեաթերթիկով բաց քվեարկություն են կատարում (Տեսանյութ) 20/06/2021 10:42 Քվեարկել եմ հանուն կայուն և անվտանգ Հայաստանի. ԱԽ քարտուղար 20/06/2021 10:33 Կրակոցներ՝ Ազատաշեն գյուղի ընտրատեղամասում 20/06/2021 10:29 «Հույս ունեմ, որ համերաշխությունը, հաշտության վերականգնումն այլընտրանք չեն ունենալու». Մարուքյանը քվեարկել է հանուն համերաշխության 20/06/2021 10:12 Անհապաղ բերման ենթարկել «Հայաստան» դաշինքի ղեկավարների վերաբերյալ ատելություն պարունակող նյութեր տարածողներին ու պատվիրատուներին. Դաշինքը դիմել է ոստիկանություն 20/06/2021 10:02 Ռոբերտ Քոչարյանի լուսանկարով հակաքարոզչական թռուցիկների տարածելը կազմակերպել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. ԸՎԿ 20/06/2021 09:47 Սիսիանի կենտրոնական շտաբում և «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավարների տներում խուզարկություններ են անցկացվում 20/06/2021 09:36 Գորիսում սպաներն ուղղորդում են զինվորներին քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին 20/06/2021 09:30 Ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ընտրական գործընթացի անկախ դիտարկում է իրականացնում կենտրոնական, Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզային ստորաբաժանումներում. ՄԻՊ 20/06/2021 09:22 Ինչ էլ պատահի՝ հոգևոր Հայաստանս հաղթելու է ձեր նոր Հայաստանին, տաճարը հաղթելու է փողոցին. Տավուշի թեմի առաջնորդ 20/06/2021 09:16 Հունիսի 19-ի դրությամբ ստացվել է առերևույթ ընտրական հանցագործությունների մասին 338 հաղորդում, հարուցվել է 26 քրեական գործ, քրեական հետապնդման է ենթարկվել 21 անձ 20/06/2021 08:41 Պրոֆեսոր Չարչյանը ազատ է արձակվել 20/06/2021 00:21 Դատավորն առանց Չարչյանի վերաբերյալ որոշումը հրապարակելու հեռացել է. դատարանի մոտ լարված իրավիճակ է 19/06/2021 19:49 Սկանդալ՝ Արմավիրի մարզի 14/29 ընտրատեղամասում. «Պատիվ ունեմ» դաշինքի հարյուրավոր քվեաթերթիկների վրա հայտնաբերվել են կողմնակի նշումներ (Փաստինֆո) 19/06/2021 18:51 ՀՔԾ քննիչները ևս գիտեն, որ սա քաղաքական հետապնդում է. ակնկալում ենք, որ պրոֆեսոր Չարչյանը րոպե առաջ պետք է ազատ արձակվի. Վարդևանյան (Տեսանյութ) 19/06/2021 18:26 Չարչյանի ձերբակալման հիմքն ու նպատակներն աղերս չունեն իրավաբանության հետ. Պաշտպան (Տեսանյութ) 19/06/2021 18:12 Այս գործընթացը ոչ մի այլ նպատակ չունի, քան փորձ՝ վախեցնելու ընդդիմության համախոհներին. Արա Սաղաթելյանը՝ Չարչյանի ձերբակալության մասին (Տեսանյութ) 19/06/2021 17:53 Սա քաղաքական հետապնդում է՝ հրահանգված Նիկոլ Փաշինյանի կողմից. Սամվել Սողոմոնյանը՝ Արմեն Չարչյանի գործի մասին (Տեսանյութ) 19/06/2021 17:33 Ահազանգեր ենք ստանում, որ «Հայաստան» դաշինքի համար 24 քվեաթերթիկի վրա առկա է չնախատեսված նշում. Արամ Վարդևանյան 19/06/2021 15:12 Արմեն Սարգսյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի հետ 19/06/2021 14:52 Վաղ առավոտից ուժայինների կողմից տեռոր է սկսվել «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբերի, աջակիցների նկատմամբ. պարոնայք իրավապահներ, կարծում եք կմարսե՞ք. Արթուր Վանեցյան 19/06/2021 14:18 Ռուս խաղաղապահներն ինտերակտիվ դաս են անցկացրել Մարտունու շրջանի միջնակարգ դպրոցում 19/06/2021 12:56 Հոգեկան առողջության կենտրոնի պացիենտներին ՔՊ հավաքին տանելու տեսանյութի առթիվ ոստիկանությանը ստուգողական գործողություններ են հանձնարարվել 19/06/2021 12:39 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 81 դեպք, մահացել է 4 մարդ 19/06/2021 12:33 Չեմ կարող հաշտվել կոլեգայիս ազատությունից զրկման փաստի հետ. խնդրում եմ իրավապահներին ազատ արձակել Արմեն Չարչյանին. Արմեն Մուրադյան 19/06/2021 12:28 Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 դեպք 19/06/2021 12:15 Երբեք և ոչ մի կերպ չեն կարող արդարացվել ազգը պառակտող գործողությունները. անտարբեր չմնանք մեր երկրի վաղվա օրվա հանդեպ. Կաթողիկոս 19/06/2021 12:07 Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել է 18 նյութ և հետաքննության մարմնի կողմից հարուցված 4 քրգործ 19/06/2021 11:56 Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայություններում շաբաթ և կիրակի սահմանվել է հերթապահություն 19/06/2021 11:36 ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2.578.678 է 19/06/2021 11:29 Պրոֆեսոր Չարչյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Արա Բաբլոյան 19/06/2021 11:27 Աճյունների որոնումներն այսօր շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում 19/06/2021 11:19 Ընտրությունները տեղի են ունենում բարդ, ճգնաժամային իրավիճակում և վճռորոշ նշանակություն ունեն մեր պետության համար. Նախագահ 19/06/2021 11:14 Հայաստանում լռության օր է. քարոզարշավն արգելված է 19/06/2021 11:09 Արմեն Չարչյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ դատախազը միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ 19/06/2021 10:46 Երբեք որևէ անօրինական եղանակով զենքի մատակարարում չեմ իրականացրել. Դավիթ Գալստյանն արձագանքել է Ադրբեջանի մեղադրանքներին 19/06/2021 10:09 «Ժողովուրդ». Ընտրություններից հետո մարդիկ պետք է վերադառնան իրենց բնականոն կյանքին ու սկսեն երկիրը շենացնել 19/06/2021 10:03 «Ժողովուրդ». Ինչո՞ւ հավասար չզարգացան Հայաստանի մարզերը 18/06/2021 22:11 Հորդորում ենք իրավապահ պատկան մարմիններին անհապաղ ազատ արձակել Արմեն Չարչյանին. Մայր Աթոռ 18/06/2021 21:27 Ես ուզում եմ հունիսի 21-ին գլուխս բարձր գնալ Եռաբլուր ու ասել՝ Հայրենիքը փրկված է. Սերժ Սարգսյան (տեսանյութ) 18/06/2021 20:41 Հնարավորություն տվեք մեզ առաջ մղել երկիրը. լինել կառավարություն, ղեկավար, վարչապետ՝ ինչ ուզում եք ասեք, բայց ամբողջ ժողովրդի և ոչ թե յուրայինների համար. Քոչարյան (Տեսանյութ) 18/06/2021 20:21 Խոստանում ենք, որ ժողովրդի թիկունքում գործարքի չենք գնալու, ձեզ և մեր պետականությունը չենք դավաճանելու. Իշխան Սաղաթելյան 18/06/2021 20:18 Մեր հաղթանակին մնացել է երկու օր. Վահե Հակոբյան (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը