20/01/2017 20:29
Roshen-ը Լիպեցկի գործարանից 700 աշխատակցի կկրճատի
Roshen ընկերությունը Լիպեցկում կկրճատի 700 աշխատակցի, քանի որ 2017թ-ի ապրիլից գործարանը փակվելու է, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը:
«Արտադրական ծավալների նվազեցման պատճառով գործարանում պարբերաբար կրճատումներ են եղել, հիմա աշխատում է 700 մարդ, բայց նրանք տեղեկացված են, որ ապրիլից գործարանն ամբոջությամբ կանգնելու է»,- հայտնել են ընկերությունից:
Roshen-ից նաև պարզաբանել են, որ 2013 թվականից սկսած՝ Լիպեցկում գտնվում հրուշակեղենի գործարանի արտադրական ծավալները կրճատվել են 3 անգամ ՝ Ռուսաստանի կողմից Roshen–ի հրուշակեղենի վրա դրված արգելքի հետևանքով: