23/01/2017 14:30
ՊԵԿ-ը պատասխանել է բանանի մենաշնորհի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը
Պետական եկամուտների կոմիտեն, արձագանքել է ՀՀ-ում բանանի մենաշնորհի մասին ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
«Պետական եկամուտների կոմիտեն, արձագանքելով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «բանանի մենաշնորհը չի կոտրվել նոր կառավարության գործունեության ընթացքում», անհրաժեշտ է համարում կրկին հստակեցնել, որ բանանի մենաշնորհի խնդիր չկա: 2016 թ. ընթացքում բանանի ներկրում է իրականացրել 48 կազմակերպություն և անհատ:
Եթե այս վիճակագրությունն ԱԺ պատգամավորի համար համոզիչ չէ, և եթե պարոն Փաշինյանը տիրապետում է մենաշնորհի գոյությունն ապացուցող տվյալների, ՊԵԿ-ը պատրաստակամություն է հայտնում՝ համատեղ քննելու դրանք և ներկայացնելու հանրությանը: Կոմիտեն բաց է ցանկացած համագործակցության համար ու շարունակելու է հետևել բանանի և այլ ապրանքների ներկրման գործընթացի բնականոն պայմանների պահպանմանն ու կանխել ի հայտ եկած խոչընդոտները», - ասված է ՊԵԿ մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:
Նիկոլ Փաշինյանը «Ելք» դաշինքի համագումար հայտարարել էր, որ եթե ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին չորս-հինգ ամիս է չի հաջողվում կոտրել բանանի մենաշնորհը, ապա «Ելք» դաշինքին դրա համար անհրաժեշտ է լինելու ընդամենը 47 րոպե: