14/02/2017 14:41
Սկանդալ Պոլսո Հայոց պատրիարքարանում. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հրաժարվել է իր պաշտոններից և մտադիր է լքել քաղաքը
Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը իր բոլոր պաշտոններից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մարմարա» պարբերականի խմբագիր Ռոբեր Հատեճյանը:
«Երեկ կրոնական ժողովի ընթացքում Սահակ եպիսկոպոս Մաշալյանն առաջարկել է հանձանախումբ ձևավորել և թուրքական իշանությանն ուղղված արձանագրություն կազմել Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններ սկսելու համար, սակայն պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը մյուս կրոնականների հետ միասին նախաձեռնությանը դեմ է հանդես եկել, ինչից հետո Մաշալյանը զայրացել է և հրաժարվել է իր բոլոր պաշտոններից, նույնիսկ քաղաքը լքելու ցանկություն է հայտնել», - նշեց Ռ. Հատեճյանը:
Խմբագրի խոսքով՝ Թուրքիայի հայկական բնակչությունը կարծում է, որ հենց Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին է ձեռնտու, որ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները չկայանան, և այդ է պատճառը, որ վերջինս չի դիմում թուրքական իշխանությանը: