15/02/2017 14:00
Քիմ Քարդաշյանը բացահայտել է բարակ իրան ունենալու գաղտնիքը
Բարակ իրանը դարձել է Քիմ Քարդաշյանի այցեքարտերից մեկը: Ռեալիթի-շոուի աստղը հաճախ է ընդծում իր կառուցվածքի այդ առանձահատկությունը: Նախօրեին Քարդաշյանը Isntagram-ում լուսանկար է հրապարակել, որով բացահայտել է բարակ իրան ունենալու գաղտնիքներից մեկը, հայտնում է Spletnik.ru-ն:
Քանյու Ուեսթի 36-ամյա կինը կիսվել է լուսանկարով, որում նրա իրանի հատվածը ձգում է կորսետ հիշեցնող հատուկ գոտին: Քիմի խոսքով՝ նա գրեթե միշտ կրում է այդ գոտին և պատրաստ է գովազդել այն:
Հարկ է նշել, որ Քարդաշյան-Ջեններ ընտանիքի մյուս անդամաները նախկինում ևս լուսանկարներ են հրապարակել նման գոտիներով: