17/02/2017 13:23
Վարդան Օսկանյանը խոստանում է՝ իշխանություն դառնալով այլ կերպ են աշխատելու, քան ներկայիս իշխանությունները
«Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանի համոզմամբ՝ այսօր բյուջեն է թելադրում ՀՀ տնտեսական ծրագիրը։
«Այսօր իշխանությունները մի նպատակ ունեն՝ ամեն ձևով քերել բիզնեսին»,- «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչների ասուլիսին այսպիսի կարծիք հայտնեց Վարդան Օսկանյանը։
«Մեր հիմնական թիրախը կլինի տնտեսական աճը, աշխատատեղերի ստեղծումը, կենսամակարդակի բարձրացումը։ Իշխանություն գալուց հետո մենք այլ կերպ ենք անելու, բյուջեն չի թելադրելու քաղաքականությունը, քաղաքականությունն է թելադրելու բյուջեն», - հայտարարեց Վարդան Օսկանյանը։
Օսկանյանն ասաց նաև, թե բիզնեսն ու քաղաքականությունն այնքան են սերտաճել, որ «նրանց խնդիրն այսօր միայն փող աշխատելն է»։