18/02/2017 09:48
Օհանյանի ղեկավարման օրոք սպառազինության միլիոնավոր դոլարների հասնող յուրացումների մասին փաստեր կան, կլինեն ձերբակալություններ. «Ժամանակ»
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեկ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իր դեմ արշավ է սկսվել: Արշավ, իսկապես, սկսվել է:
«Ժամանակ»-ի ունեցած տեղեկություններով, ՀՀ զինվորական դատախազությունը Արցախի գործընկերների հետ վեր է հանում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում Սեյրան Օհանյանի գործունեությունը՝ բազմաթիվ չարաշահումների, յուրացումների մասին:
«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով, բիզնեսի, սննդի, սպառազինության միլիոնավոր դոլարների հասնող յուրացումների մասին տեղեկություններ են հավաքվել: Նույն տեղեկությունների համաձայն՝ շատ մեծ քրեական գործ է բացվելու առաջիկայում և բանը հասնելու է ձերբակալությունների ու կալանավորումների:
Այս ամենի առանցքում լինելու է հենց Սեյրան Օհանյանը: