18/02/2017 14:14
Նեթանյահուն Թրամփին հրավիրել է Իսրայել
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է Իսրայել, հայտնում է РИА Новости-ն:
Պատասխանելով MSNBC հեռուստաալիքի հաղորդավարուհու հարցին` արդյոք ինքը Թրամփին հրավիրել է Իսրայել, Նեթանյահուն պատասխանել է. «Այո, ես արել եմ դա: Համոզված եմ` նա կգա»։
Սակայն նա չի նշել Թրամփի ժամանման ամսաթիվը:
Նեթանյահուն նաև պատմել է մի քանի օր առաջ Վաշինգտոն կատարած այցի և Թրամփի հետ հանդիպման մասին:
«Մենք շատ, շատ ջերմ հանդիպում ենք ունեցել նախագահ Թրամփի հետ: Ես նրան համարում եմ Իսրայելի լավ ընկերը», - ասել է նա: