18/02/2017 12:38
Սերժ Սարգսյան. Ընտրություններին ՀՀԿ-ն ներկայանում է պինդ թիմով. նրանք մարդկանց չեն խաբելու
2017 թվականի ընտրություններին ՀՀԿ-ն ներկայանում է պինդ թիմով, ԵԿՄ 11-րդ համագումարի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
«ՀՀԿ-ն ներկայանալու է մի թիմով, որը ժողովրդի քվեն ստանալու դեպքում պատրաստ է լինելու Մոսկվայի, Վաշինգտոնի, Բրյուսելի և մնացած բոլոր ամբիոններից ձայն բարձրացնել: Նրանք մարդկանց չեն խաբելու, չեն ասելու, որ մի տարի հետո Հայաստանը դարձնելու են դրախտ, չեն խաբելու, որ եթե քվեն տաք իրենց, հոսանքն ու գազն անվճար են դարձնելու, երիտասարդներին բանակ չեն տանելու: Նրանք ասելու են այն, ինչ անելու են, մեր երկիրը առաջ են տանելու», - նշեց Ս. Սարգսյանը:
Նա շեշտեց՝ ընտրություններին գնում են քաջածանոթ մարդկանցով, բայց նոր թիմով: