18/02/2017 11:51
Հարավային Կորեայում կոռուպցիայի գործով հարցաքննել են նախագահի նախկին քարտուղարին
Հարավային Կորեայի դատախազությունը հարցաքննել է Ու Բեն Ուին՝ Հարավային Կորեայի նախագահ Պակ ԿԻն Խեի նախկին քարտուղարին, հայտնում է РИА Новости-ն:
Ու Բյոն Ուն եղել է նախագահի հասարակայնության հետ կապերի քարտուղարը ու հիմա նրան կասկածում են նախագահի վաղեմի ընկերուհի Ցոյ Սուն Սիլի շուրջ սկանդալին առնչություն ունենալու մեջ։ Չզբաղեցնելով ոչ մի պաշտոն՝ Ցոյ Սունը միջամտում էր նախագահական աշխատակազմի գործերին ու դրանից նյութական շահ ստանում։
Մասնավորապես, դատախազությունը Ու Բյոն Ուին մեղադրում է լիազորությունները գերազանցելով՝ աշխատակիցներին հեռացնելու կամ նրանց պաշտոնը իջեցնելու մեջ, եթե վերջինները փորձում էին խանգարել Ցոյ Սուն Սիլին։
Հիմա Ցոյ Սուն Սիլը կալանքի տակ է, իսկ նախագահ Պակ Կին Խեի ճակատագիրը, որին խորհրդարանը իմփիչմենթի էր ենթարկել 2016-ի դեկտեմբերին, քննում է Սահմանադրական դատարանը։ Եթե իմփիչմենթը անհիմն ճանաչվի, Պակ Կին Խեն կվերադառնա նախագահական պաշտոնին։