20/02/2017 16:05
Պուտինը չի նախատեսում մոտ օրերս հանդիպել Լուկաշենկոյին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Սոչիում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ չի նախատեսվում՝ նրանց աշխատանքային գրաֆիկների ծանրաբեռնվածության պատճառով: Միևնույն ժամանակ, շարունակվում են Բարձրագույն պետական խորհրդի պատրաստությունները: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է РИА Новости-ն:
«Որքանով մեզ հայտնի է, Ալեքսանդր Լուկաշենկոն Սոչիում է, դա մասնավոր այց է: Մոտ օրերս, դեռ որքանով մենք հասկանում ենք, պետությունների նախագահների գրաֆիկները հագեցած են, բայց Պուտինը նման հանդիպում չի պլանավորում: Միևնույն ժամանակ, անկասկած, շարունակվում է Ռուսաստան-Բելառուս բարձրագույն պետական խորհրդի անցկացման ժամկետների համաձայնեցման ուղղությամբ աշխատանքը», - ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով Պուտինի և այս օրերին Սոչիում գտնվող Լուկաշենկոյի հանդիպման հնարավորության մասին հարցին:
Ընդ որում, Պեսկովը, պատասխանելով Պուտինի ուղևորությունների մասին հարցին, ասել է, որ Ռուսաստանի նախագահը մոտ օրերս դեպի Սոչի ուղևորություն չունի:
«Այս շաբաթ ոչ, պլանավորված չէ», - ասել է նա: