«Սերը տարիք չի հարցնում». Հրաչյա Հարությունյանը՝ նոր կատակերգական ներկայացման մասին

22/02/2017 20:23

«Սերը տարիք չի հարցնում». Հրաչյա Հարությունյանը՝ նոր կատակերգական ներկայացման մասին


Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանն օրերս հանդիսատեսին կներկայացնի իր բեմադրությամբ և մասնակցությամբ «Սերը տարիք չի հարցնում» ներկայացումը: Բեմադրման աշխատանքները սկսվել են մոտ 3 ամիս առաջ: Կատակերգական ժանրի պիեսի հեղինակը Ժան Կլոդ Իսլերն է:

«Շատ փակագծեր չեմ ցանկանա բացել, քանի որ յուրաքանչյուրը պետք է յուրովի ընկալի: Թատրոնի հրաշքը հենց այն է, որ ոչ-ոք չգիտի՝ հաջորդ պահին ինչ է սպասվում բեմում, ո՞ւր է հասնելու պատմությունը: Կարծում եմ՝ հանդիսատեսին հետաքրքիր գործ ենք առաջարկելու: Սա սիրո, մարդկային փոխհարաբերությունների մասին զվարճալի պատմություն է», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Հրաչյա Հարությունյանը: 

ՀՀ վաստակավոր արտիստի բնորոշմամբ՝ կյանքը սկսվում է սիրուց ու այդ սերը մշտական ուղեկից է մնում:

«Շատ կարևոր են մարդկային փոխհարաբերությունները՝ լինի ընտանիքում, աշխատավայրում, հարազատների կամ ընկերների միջավայրում: Բեմն այդ ամենի խոշորացույցն է… Այս ներկայացման մեջ էլ կան մարդկային բազմաշերտ փոխհարաբերություններ՝ հայր և դուստր, սիրեկան ու սիրուհի, կին և ամուսին… Բայց կյանքում ամեն ինչի շարժիչ ուժը սերն է», - ընդգծեց մեր զրուցակիցը:

Դերասան-բեմադրիչը նկատեց՝ ներկայացման շրջանակներում հրաշալի դերասանական կազմ է հավաքվել. Գոհար Իգիթյան, Նարինե Պետրոսյան, Արտաշես Մխիթարյան, Մարիամ Ադամյան: Բոլոր դերասաններն ընտրված են Դրամատիկական թատրոնից, Մարիամ Ադամյանն էլ թատրոնի նոր, երիտասարդ սերնդից է: Հարցին, թե արդյոք ռիսկային չէր գլխավոր դերում ընտրել հենց Մարիամ Ադամյանին, քանի որ, որպես դերասանուհի, ծանոթ չէր նրա կարողություններին, պատասխանեց.

«Մարիամ Ադամյանը մեր թատրոնի երիտասարդ դերասանուհիներից է: Այո, այստեղ նրա առաջին դերն է՝ այն էլ գլխավոր դերակատարմամբ: Կարծում եմ՝ հրաշալի աշխատանք է: Տարիքը, արտաքինը համապատասխանում էր հերոսուհուն: Երբ նրա մասնակցությամբ ներկայացման փորձի մի հատված տեսա, անմիջապես ինձ գրավեց աղջկա շնորքն ու տաղանդը: Միասին աշխատելուց օրեր անց համոզվեցի, որ շատ ճիշտ ընտրություն եմ կատարել: Շատ լավ ճանապարհ կունենա այս դերասանուհին, փորձառու դերասաններից ոչ մի քայլ պակաս չի խաղում, ինչի շնորհիվ էլ հաստատեց իր տեղը Դրամատիկ թատրոնում»:

Ցանկացած բեմադրիչ այլ հեղինակների պիեսները ներկայացնելիս դրանք ադապտացնում է տվյալ ժամանակի ու երկրի բարքերին, իհարկե, բնօրինակից լիովին չշեղվելով:

«Արտառոց որևէ բան չեմ արել, ինչով կխախտեի պիեսի ընդհանուր տեսքը: Բայց ժամանակակից բեմադրության մեջ որոշ բաներ փոխվում են. հարմարեցնում ենք մեր լեզվին, ասելիքին, հումորին: Չէ՞ որ ամեն ազգ ունի հումորի իր զգացողությունն ու պահանջվող չափաբաժինը», - հավատացրեց նա:

«Սերը տարիք չի հարցնումը» Հրաչյա Հարությունյանի առաջին բեմադրությունը չէ. «Բեատրիչե», «Ցիլինդր», «Չաո»,  «Հյուրանոցի տիրուհին» «Վայրի աղջիկը 20 տարի անց», «Մահ իտալական ձևով», «Վերջին տանգոն»…… Թե՛ Հայաստանում, թե՛ ԱՄՆ-ում նա հաճախ է հանդես եկել ներկայացումներով:

Դիտարկմանը՝ դժվար չէ՞ միևնույն ներկայացման շրջանակում հանդես գալ երկու առաքելությամբ՝ տվյալ դեպքում դերասա՞ն, թե՞ բեմադրիչ Հրաչյա Հարությունյանն է զիջում, ժպիտով խոստովանեց.

«Ինձանից գաղտնիքներ եք ուզում իմանալ ու շատ ճիշտ հարց եք տալիս, իսկապես, ինչ-որ մեկը զիջում է, ու դա, ըստ իս, դերասանն է: Երբ ուրիշ ռեժիսորի մոտ եմ զբաղված, տրվում եմ իմ հիմնական գործին՝ դերասանությանը, բայց երբ և՛ բեմադրում եմ, և՛ խաղում այդ գործի մեջ, ամբողջ միտքս բեմադրության կառուցման ու կայացման վրա է սևեռվում, որպես դերասան՝ ինձ ամենավերջում եմ ուշադրություն դարձնում… Բայց դա ունի իր թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը: Իհարկե, ներկայացման այն կտորը, որի ընթացքում բեմում չեմ, շատ ավելի լավ եմ տեսնում բացթողումները: Բայց հաճախ օգնության է հասնում գրեթե 40-ամյա փորձդ ու պրոֆեսիոնալիզմը: Չեմ թաքցնի՝ տեսարաններ կան, որ հեռախոսով նկարում եմ ու փորձում ռեժիսորի 3-րդ աչքով նայել… Գիտեք, երբեմն հենց այն պատճառով ես նախընտրում ինքդ բեմադրել, քանի որ կա ճաշակի, ասելիքի խնդիր: Մատուցում ես այն, ինչ ուզում ես ասել, ինչի մասին ցանկություն ունես խոսել, բարձրաձայնել»:

Ներկայացման առաջնախաղը տեղի է ունենալու մարտի 10-ին: Մարտի 9-ին թատրոնում ընդունված կարգի համաձայն՝ գեղարվեստական խորհուրդը, որի անդամ է նաև Հ. Հարությունյանը, կորոշի՝ «Սերը տարիք չի հարցնումը» կընդգրկվի՞ Դրամատիկական թատրոնի հիմնական խաղացանկում, թե՞ ոչ:

«Միշտ պրեմիերայից մեկ օր առաջ գեղարվեստական խորհուրդը նայում է ներկայացումն ու որոշում վերջինիս ճակատագիրը: Այս անգամ, իհարկե, ես կարծիք չեմ հայտնի, այլ լսողի դերում կլինեմ: Անկեղծ ասած՝ այս 40 տարվա մեջ չեմ հիշում այնպիսի դեպք, որ չի ընգրկվել ներկայացումը խաղացանկում: Բայց, միևնույն է, շատ լուրջ ու խիստ եմ մոտենում այս խորհրդին», - նկատեց նա:

Գրեթե 2 ժամ տևողությամբ ներկայացման երաժշտական ձևավորման հարցում ևս ՀՀ վաստակավոր արտիստն ուղղորդվել է սեփական ճաշակով, սակայն նման ընտրության պատճառը միայն անձնական նախասիրությունները չեն:

«Ներկայացման ընթացքում կհնչեն իմ շատ սիրելի խմբի՝ Բիթլզի կատարումները: Պատճառը ոչ միայն այն է, որ դա իմ սերնդի երաժշտությունն է ու ես շատ եմ սիրում, այլ՝ նաև պիեսն է թելադրում դա… Որպես երաժշտական ձևավորում էլ օգտագործել ենք Բրուբեկի, Գուդմանի և Միլլերի գործերը», - մանրամասնեց դերասանը:

Մարտի 10-ին՝ պրեմիերայի օրը, Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի դահլիճում կլինեն նաև հատուկ հյուրեր: Բեմադրիչ-դերասանի հատուկ հյուրերը, հիմնականում, ընտանիքի անդամներն են: 

Զրույցի վերջում Հրաչյա Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ ինչպես իր բեմադրած ներկայացումն է հուշում, իսկապե՞ս սերը տարիք չի հարցնում:

«Սերը չի կարելի դնել կաղապարների մեջ, այն ոչ միայն տարիք, այլ՝ ոչինչ ու ոչ մի բան էլ չի հարցնում, որևէ բանի չի ենթարկվում: Սերը կա՛մ կա, կա՛մ չկա: Եթե այն առկա է ու իսկապես սեր է, նշանակում է ամեն ինչ օրգանական է, հասկանալի է ու ճիշտ: Ավելի կարևոր բան, քան սերն է, չի ստեղծվել՝ լինի հայրենիքի, ընտանիքի, բնության, կնոջ ու տղամարդու հանդեպ: Սերն է առաջ շարժում կյանքը: Ու եթե առավել չի արագանում աշխարհի կործանումը, նշանակում է՝ դեռ կա սեր, գոնե մի քիչ մնացել է: Ու սա լոկ սիրուն բառեր չեն», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց ՀՀ վաստակավոր արտիստը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:55 Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար Այսօր, 10:50 ՀՀ և Բելառուսի պաշտպանության նախարարները հաստատել են 2019թ. ռազմական համագործակցության ծրագիրը Այսօր, 10:39 Պուտինը գնահատել է Կիմ Չեն Ընի այցը Ռուսաստան (Տեսանյութեր) Այսօր, 10:30 Սեռական փոքրամասնություններին «ուտիլիզացնել» սպառնացող քաղաքացու դեմ քրգործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով Այսօր, 10:28 Շրի Լանկայում պայթյունի սպառնալիքի պատճառով փակվել է օդանավակայանը Այսօր, 10:20 Երևանում և հինգ մարզում լույս չի լինի Այսօր, 10:18 «Ժամանակ». Արտակ Զեյնալյանն առաջարկել է աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել Արմավիր ՔԿՀ-ի պետին Այսօր, 10:16 «Հրապարակ». Արայիկ Հարությունյանը ցանկանում է, որ կրթահամալիրի տնօրեն ընտրվի իր «հովանավորյալը» Այսօր, 10:14 «Ժամանակ». Արմավիրի մարզպետի ու Արմավիրի քաղաքապետի հարաբերությունները շարունակում են լարված մնալ Այսօր, 10:12 «Ժողովուրդ». Փաշինյան-Ծառուկյան հանդիպումն ավարտվել է «ջան ու ջիգյարի» մթնոլորտում Այսօր, 10:09 «Ժամանակ». Ալեքսանյանի եղբոր որդիները մեծարանքի երեկո են կազմակերպել Փաշինյանի ընկերոջ համար Այսօր, 10:07 «Հրապարակ». Պառլմենտարիզմի պատմության մեջ երբեք այսքան պատգամավոր չէր դիմել վարձով բնակարանի գումար ստանալու հարցով Այսօր, 10:03 «Ժողովուրդ». Գևորգ Կոստանյանը պատրաստվում է իրավաբանական օգնություն ցույց տալ Ցեղասպանության հետևանքով տուժած քաղաքացիների իրավահաջորդներին Այսօր, 09:58 «Հրապարակ». Իշխանության թիրախում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն է 24/04/2019 17:44 Դոնալդ Թրամփ. Մենք կանգնում ենք հայ ժողովրդի կողքին 24/04/2019 16:16 Վախճանվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանը 24/04/2019 15:11 Oդի ջերմաստիճանն ապրիլի 24-28-ը աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով 24/04/2019 14:57 Ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին և իմ մտքերն ու աղոթքները իրենց հետ են. Ժոզեֆ Դոլ 24/04/2019 14:55 ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները՝ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ, այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 24/04/2019 14:34 Ուկրաինայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 104-ամյակին նվիրված կլոր սեղանին 24/04/2019 14:18 Հայերիս համար անցյալը ոչ միայն ուղղակի իրողություն է, այլև ներկայի ու սեփական կենսագրության անբաժան մաս. Արցախ ԱԺ նախագահ 24/04/2019 13:54 Ապրիլի 25-ին կդադարեցվի Կապան քաղաքի երկու թաղամասերի գազամատակարարումը 24/04/2019 13:41 Երկրաշարժ՝ Արցախում. ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ 24/04/2019 13:14 Թուրքիայի արտգործնախարարը հերքել է S-400-ները Ադրբեջանում տեղակայելու մասին լուրերը 24/04/2019 13:08 Դավիթ Տոնոյանը «Ռոսօբորոնէքսպորտ»-ի ղեկավարի հետ նոր պայմանավորվածություններ է ձեռք բերել 24/04/2019 12:45 Բոլոր երկրներում էլ նման բան կարող է պատահել. Սանասարյանը՝ իր գործի «կարված» լինելու մասին 24/04/2019 12:41 Քանդված, ավիրված ինչ-որ վերցրել եմ՝ զարգացրել եմ, ծաղկացրել եմ, էսօր բարձունքի վրա եմ կանգնած. Գագիկ Ծառուկյան 24/04/2019 12:31 «Տեղի հատկացում չի եղել». Գագիկ Ծառուկյանի միջոցներով Արցախում նոր զորամասի կառուցումը դեռ չի սկսվել 24/04/2019 12:31 Պայքարելով արդարության վերականգնման համար՝ մենք ձեռք կբերենք անմահություն. Նիկոլ Փաշինյանի ուղերձը 24/04/2019 12:28 Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ծաղկեպսակներ են ուղարկել Ցեղասպանության զոհերի հուշահամալիր. Լուսանկարներ 24/04/2019 12:25 Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում. Գագիկ Ծառուկյանը վստահ է՝ Թուրրքիան տալու է ոճրագործության պատասխանը 24/04/2019 12:24 Փաստական տվյալները բավարար էին Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար. Գլխավոր դատախազ (Տեսանյութ) 24/04/2019 12:16 Ցեղասպանության ճանաչման գործընթացն այլևս չի կարող հիմնական օրակարգը լինել, այն պետք է զուգակցվի հատուցման օրակարգով. Արծվիկ Մինասյան 24/04/2019 12:13 Ախալցխայից մինչև Հայաստանի սահման ճանապարհի նորոգումը կավարտվի հոկտեմբերին 24/04/2019 11:30 Կշարունակեմ բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը. Նիկոլյա Ազնավուր 24/04/2019 11:17 Դժբախտաբար, պաշտոնական Անկարայից եկող լուրերը հուսադրիչ չեն. Զոհրաբ Մնացականյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին 24/04/2019 11:11 Ե՛վ բարևում ենք, և՛ հումոր ենք անում. ՍԴ նախագահը՝ գործող իշխանությունների հետ հարաբերությունների մասին 24/04/2019 11:05 ԱՄՆ-ն պատմական այս դեպքերը չի ժխտում. ինչ տեղի է ունեցել 1915-ին, 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից մեկն է. Դեսպան (Տեսանյութ) 24/04/2019 10:49 Նախագահը, վարչապետը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ հարգեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը. Լուսանկարներ 24/04/2019 10:25 Մեզանից յուրաքանչյուրի մտքում կրկին ծանրանալու են հարցեր. Սեյրան Օհանյանի ուղերձը 24/04/2019 09:57 Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում կգործի Հայկական Կարմիր խաչի ընկերության Առաջին օգնության տաղավարը 24/04/2019 09:41 Կանենք հնարավորը, որպեսզի այլևս երբեք ողբերգություններ չլինեն ու մեր ժողովուրդը տոնի միայն հաղթանակներ. Բակո Սահակյանի ուղերձը 24/04/2019 09:38 «Սորոսական» թևը պատրաստվում է վրեժ լուծել Դավիթ Սանասարյանի շուրջ ստեղծված սկանդալի պատճառով. «Փաստ» 24/04/2019 09:34 Էդուարդ Աղաջանյանը դեմ է եղել, որ ՊՎԾ-ում Աբգարյանը փոխարինի Սանասարյանին. «Հրապարակ» 24/04/2019 09:30 Տեսչություններին խիստ հրահանգված է ոչ ֆորմալ հարաբերություններ ունենալ միայն տարիներով փորձված հարկատուների հետ. «Ժամանակ» 24/04/2019 09:28 Նիկոլ Փաշինյանի ու Գագիկ Ծառուկյանի հակասություններն ավելի են խորանում. «Ժամանակ» 24/04/2019 09:26 «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Ղազարյանի ուսման վարձը վճարել է Մանվել Գրիգորյանի եղբորորդին. «Հրապարակ» 24/04/2019 09:05 Ապրիլի 24-ը մեզ համար խնկարկումի, բայց նաև հարության օր է. ՀՀ նախագահ 24/04/2019 08:58 Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը 23/04/2019 23:46 Նոտր Դամին հաջորդեց Վերսալը. հերթական խոշոր հրդեհը Փարիզում. տեսանյութ 23/04/2019 22:00 Երևանն անընդունելի է համարում ԼՂ կարգավորման հարցում որևէ երկակի դիրքորոշման որդեգրումը 23/04/2019 20:45 Տեսնել ու լսել ինչպես շունը. Կալիֆոռնիայում բացվել է նոր ցուցահանդես (Տեսանյութ) 23/04/2019 20:32 Ջահերով երթը Երևանում (Ֆոտոշարք) 23/04/2019 20:14 Միհրան Պողոսյանը կկալանավորվի. ՌԴ դատարանն է որոշել 23/04/2019 20:11 «ՊՍԺ»-ն ցանկանում է գնել Իկարդիին. «Ինտերը» պահանջում է 70 միլիոն եվրո 23/04/2019 20:01 Ազատության հրապարակում Ջահերով երթից առաջ այրեցին Թուրքիայի դրոշը (Տեսանյութ) 23/04/2019 19:43 Վթարի հետևանքով Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրեր զրկվել են հեռուստատեսային և ռադիոալիքների ընդունման հնարավորությունից 23/04/2019 19:35 Ֆրանսիական Լուրդում հատուկ ջոկատայինները գործողություն են իրականացնում 23/04/2019 19:26 ՀԱՀ-ում տեղատարափ անձրևների հետևանքով 21 մարդ է մահացել 23/04/2019 19:16 Մեկ օրում Սիրիա է վերադարձել մոտ 900 փախստական 23/04/2019 19:10 Աշտարակում 24 ժամ ջուր չի լինի 23/04/2019 19:03 Tesla-ն ներկայացրել է իր լիարժեք ավտոպիլոտի աշխատանքը (Տեսանյութ) 23/04/2019 18:56 Վերջին մեկ տարին փոփոխությունների տարի էր. Թևան Պողոսյան 23/04/2019 18:48 Գրոհայիններն ահաբեկչություն էին նախապատրաստում Շրի Լանկայի ևս մեկ հյուրանոցում 23/04/2019 18:43 Նիկոլ Փաշինյանը խորհուրդ է տվել Ուկրաինայի նախագահ Զելենսկուն՝ ինչպես շփվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ 23/04/2019 18:32 Նյույորքցի ուսանողն Apple-ից 1 մլրդ դոլար է պահանջել՝ դեմքերի ճանաչման համակարգի սխալի համար 23/04/2019 18:22 Իրանն ԱՄՆ-ի նկատմամբ հակապատժամիջոցների օրենք է ընդունել 23/04/2019 18:18 Դերասան Վարդան Պետրոսյանը՝ Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի մասին 23/04/2019 18:06 Իրանի խորհրդարանը վավերացրել է CENTCOM-ն ահաբեկչական ճանաչելու օրինագիծը 23/04/2019 17:58 Շրի Լանկայում ահաբեկչության հնարավոր իրականացնողը պայթյունից առաջ հայտնվել է տեսախցիկի առջև 23/04/2019 17:45 Բաքվի և Բրյուսելի միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը մայիսի 13-ին չի նախատեսվում. Ադրբեջանի ԱԳՆ 23/04/2019 17:39 Բացահայտվել են կալանավորի կողմից ուրիշի գույքը հափշտակելու մի քանի տասնյակ դեպքեր. ԱԱԾ (Տեսանյութ) 23/04/2019 17:36 Շոու-բիզնեսի հինգ շատ հայտնի ներկայացուցիչներ ներկայացրել են իրենց տարեկան եկամուտների ամփոփ հաշվարկը. Դավիթ Անանյան 23/04/2019 17:27 Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու երկու օպերլիազորները խոշտանգել են բերման ենթարկված քաղաքացուն 23/04/2019 17:15 Ոչ մի բանով կաշկանդված չեմ, աշխատանքային պրոցեսում ճնշումներ չկան. ԵՊՀ ռեկտոր 23/04/2019 17:01 Իրազեկում՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու կարգի մասին 23/04/2019 16:46 Նորագավիթի մաքսային կետի տնօրենը վարչապետի հետ կապ չունի. ՊԵԿ նախագահ 23/04/2019 16:41 Ապրիլի 24-ին «Սանիթեք» ընկերությունը կաշխատի 24-ժամյա ռեժիմով 23/04/2019 16:32 Եթե Արցախը չվերադառնա բանակցային սեղանի շուրջ, ապա հակամարտության լուծման հավանականությունը գրեթե զրոյանում է. Ռուբեն Ռուբինյան 23/04/2019 16:27 Ինդոնեզիայում ավելի քան 50 մարդ է մահացել՝ ընտրություններից հետո ձայների վերահաշվարկի ժամանակ 23/04/2019 16:19 Ես ինքս դեմ կլինեմ, եթե վարչապետը երբևիցե ցանկանա միայնակ որոշել Արցախի հարցը. Ռուբեն Ռուբինյան (Տեսանյութ) 23/04/2019 16:12 Զելենսկին Facebook-ում հարցում է սկսել Ռադայի վաղաժամկետ արձակման վերաբերյալ 23/04/2019 16:00 Հեղափոխությունը պետք է իջնի մարդկանց կենցաղ, բայց գործընթացն ուշանում է. քաղաքագետ 23/04/2019 15:45 ՊԵԿ նախագահը հանդիպում է ցուցարար ավտոներկրողների հետ (Տեսանյութ) 23/04/2019 15:42 Շրի Լանկայում պայթյունների հետևանքով զոհվել է 45 երեխա 23/04/2019 15:28 Եվրոպան բացառել է Brexit-ի գործարքի վերանայումը 23/04/2019 15:15 «Իսլամական պետությունը» ստանձնել է Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը 23/04/2019 15:09 ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը պարտավորեցրել է ոստիկանությանը քրեական գործ հարուցել Ամուլսարի ճանապարհները շրջափակած ցուցարարների նկատմամբ 23/04/2019 14:59 Լիլիթ Մակունցը Քաղաքացու օրը կանցկացնի 3 մարզերում (Տեսանյութ) 23/04/2019 14:45 Տրիպոլիի արևելյան հատվածում 4 պայթյուն է որոտացել 23/04/2019 14:39 «Իմ քայլը» խմբակցությունը սկսում է գրոհը. կստեղծվեն քննիչ հանձնաժողովներ (Տեսանյութ) 23/04/2019 14:34 Մաքուր Երևան պարտադիր լինելու է. Հայկ Մարության 23/04/2019 14:32 «Շառլ Ազնավուրին նվիրված համերգը հրաշալի է անցնելու». Ֆրանսիացի երգիչ Սլիման (Տեսանյութ) 23/04/2019 14:30 Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը պատգամավորներին հորդորել է ձեռնպահ մնալ պատերազմական կոչերից 23/04/2019 14:27 Հայաստանի ԱԳՆ-ն համառորեն լռում է. Արմեն Աշոտյան 23/04/2019 14:22 Ուկրաինայի ԿԸՀ-ը մշակել է արձանագրությունների 99.9 տոկոսը 23/04/2019 14:15 «Սա պարզապես խայտառակություն է». ավագանու նիստը ընդմիջումից հետո չվերսկսեց 23/04/2019 13:50 Թրամփը մտադիր է հունիսին պետական այց կատարել Մեծ Բրիտանիա, 23/04/2019 13:38 Որևիցե այլ երկիր չպետք է խառնվի ՀՀ ներքին գործերին. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ կողմից Քոչարյանի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի մասին (Տեսանյութ) 23/04/2019 13:31 Այս տարի նախատեսվում է ՌԴ նախագահի այցը ՀՀ. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը