22/02/2017 17:43
Վրաստանի խորհրդարանի պատգամավորներից 41-ը միլիոնատեր է
«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցությունից երկրի խորհրդարանում ընտրված 115 պատգամավորներից 37-ը միլիոնատերեր է, վկայում են «Մոնիթորինգի կենտրոնը՝ մեդիատոր» ոչ կառավարական կազմակերպության հետազոտության արդյունքները, փոխանցում է Sputnik-Georgia-ն:
Ուսումնասիրությունն անցկացվել է ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրերի հիման վրա: Միլիոնատեր-պատգամավորների ցուցակը գլխավորում է Շոթա Շալելաշվիլին՝ 34 մլն 907 հազար լարի (մոտավորապես 13 մլն դոլար): Երկրորդ հորիզոնականում Մաքրախիձեն է՝ 12 մլն 733 հազար լարի (մոտավորապես 4,8 մլն դոլար), երրորդ տեղն զբաղեցնում է Բեկա Օդիշարիան՝ 12 մլն 414 հազար լարի (մոտավորապես 4,6 մլն դոլար):