22/02/2017 20:40
Շվեդիայում աշխատանքային ժամերը հնարավոր է ընդմիջվեն հանուն սեքսի
Շվեդիայի գործող ընկերություններից մեկն իր աշխատակիցներին հնարավոր է տրամադրի վճարովի ընդմիջում աշխատանքային ժամերին սեքսով զբաղվելու համար, հայտնում է m24.ru-ն:
Ձեռնարկության աշխատակիցներին ընդմիջման համար տրամադրվելու է մեկ ժամ, որպեսզի նրանք այցելեն տուն և սիրով զբաղվեն իրենց ընտրյալների հետ: Գաղափարի հեղինակը քաղաքային իշխանության անդամ 42-ամյա Փեր-Էրիկ Մուսկոսն է:
Նա նշել է, որ ուսումնասիրությունների համաձայն՝ սեքսն առողջության համար օգտակար է:
Նրա կարծիքով՝ չկա որևէ պատճառ առաջարկը չընդունելու համար:
Ուսումնասիրությունների համաձայն՝ երկրի բնակիչներն աշխատավայրում տարեկան միջինն անցկացնում են 1685 ժամ: