22/02/2017 16:48
Լավրովը Նալբանդյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով, Նալբանդյանն էլ Զախարովային՝ երկրորդ աստիճանի պատվո մեդալով
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը պարգևատրել է Հայաստանի իր գործընկեր Էդվարդ Նալբանդյանին Բարեկամության շքանշանով:
Իր հերթին Նալբանդյանը ՌԴ ԱԳՆ-ի մի շարք աշխատակիցների պարգևատրել է Հայաստանի ԱԳՆ-ի մեդալներով:
Առաջին աստիճանի պատվո մեդալը հանձնվել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Վասիլի Նեբենզյային, երկրորդ աստիճանի պատվո մեդալով պարգևատրվել են ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը, ՌԴ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Եվգենի Իվանովը, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պավլովսկին: