24/02/2017 20:49
Իսրայելը հրաժարվել է վիզա տրամադրել HRW-ի աշխատակցին
Իսրայելի ներքին գործերի նախարարությունը հրաժարվել է երկարացնել Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության տեղական ներկայացուցչության ղեկավար Օմար Շաքիրի վիզան: Այս մասին տեղեկանում ենք HRW-ի կայքից, հայտնում է Lenta.ru-ն:
Ըստ կազմակերպության՝ վիզան չերկարացնելու պատճառը «HRW-ի պաղեստինամետ դիրքորոշումն է»: HRW-ի գործադիր տնօրենի տեղակալ Յեն Լևայնը հայտարարել է, որ հիասթափված է որոշումից: Նրա խոսքով՝ Իսրայելի ղեկավարությունը չի կարողանում կամ չի ցանկանում տարբերել քննադատությունը թշնամական քարոզչությունից: