24/02/2017 15:05
Փհենյանը հայտարարել է միջուկային հզորությունը զարգացնելու մտադրության մասին
Հյուսիսային Կորեայի իշխանությունները նախազգուշացրել են, որ Փհենյանի դեմ «վտանգավոր աղմուկը» շարունակելու դեպքում կշարունակեն զարգացնել իրենց միջուկային հզորությունը, հայտնում է Life.ru-ն:
Երկրի կուսակցական «Նոդոմ Սիմուն» պարբերականում փետրվարի 24-ին հոդված է հրապարակվել, որում երկրի իշխանութունները դիմել են ԱՄՆ-ին՝ կոչ անելով փոխել Փհենյանի հանդեպ վերաբերմունքը:
Այս կապակցությամբ Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական մարմինն ԱՄՆ-ին առաջարկել է «լավ մտածել և ռազմավարական ընտրություն կատարել», քանի որ, ըստ հոդվածի, «դա ձեռնտու է նաև ԱՄՆ-ին»: