24/02/2017 18:26
Էլ Բաբի մերձակայքում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 48-ի
48 մարդ է զոհվել սիրիական Էլ Բաբ քաղաքի մերձակա Սուսյան բնակավայրում ականապատված ավտոմեքենայի պայթեցման հետևանքով, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Sky News Arabia հեռուստաալիքին:
Նախօրեին «Սիրիայի ազատ բանակի» պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր. որ Էլ Բաբն ամբողջությամբ ազատագրվել է «Իսլամական պետության» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) գրոհայիններից: