Իվանյանի անվան ռազմական վարժարան. Երբ հայրենիքը սահմանում են արդեն դպրոցից

28/02/2017 13:16

Իվանյանի անվան ռազմական վարժարան. Երբ հայրենիքը սահմանում են արդեն դպրոցից


«Հայրենիքս ես եմ, ընտանիքս, մայրենիս, ազգս և այն տարածքները, ուր կհասցնեմ իմ զենքի փառքը», - ասում է դասասենյակի ցուցանակը:

Այստեղ՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի ավան ռազմական վարժարանում, այս պահին հայրենիքն իրենով սահմանում է 98 սան, որոնցից 11-ն աղջիկ է:

11 տարվա խրամատային կյանքը փոխգնդապետ Վահրամ Հակոբյանը փոխարինեց վարժարանի պետի աշխատասենյակով միայն մի քանի տարի առաջ՝ 2011 թվականի հունվարից: Նոր պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո ձեռնարկեց մի քանի առանցքային փոփոխություն, որոնցից ամենակարևորը վարժարանում աղջիկների համար ընդունելության կազմակերպումն էր:


Վահրամ Հակոբյան

«Ինձ համար վճռորոշ եղավ այցելությունը Մոսկվայի Սուվորովի անվան ռազմական ուսումնարան։ Այնտեղ նման փորձ արդեն կիրառում էին, ավելին՝ ընդունելությունը կատարում էին հանրակրթական 6-րդ դասարանի բազայից։ Այդ նույն տարին նաև Վ․Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում առաջին աղջիկ դիմորդներին ընդունեցին։ Ու ես մտածեցի՝ իսկ ինչո՞ւ մեզ մոտ ևս չկիրառել այս պրակտիկան», - պատմում է փոխգնդապետը:

Այսպես, երկու տարի առաջ կազմակերպվեց աղջիկների առաջին ընդունելությունը: Առաջին տարվա համար վարժարան ընդունվեց 3 աղջիկ, որոնցից մեկը հետագայում թողեց ուսումը, մյուս երկուսն արդեն մտածում են ռազմական բարձրագույն կրթության մասին:

«Այն, որ աղջիկներից մեկը կարճ ժամանակ անց թողեց ուսումը և՛ լավ է, և՛ վատ: Լավ է այն առումով, որ երեխան բավականին արագ կողմնորոշվեց և հասկացավ, որ «ռեժիմային» կյանքն իր համար չէ, և իզուր ժամանակ չկորցրեց: Վատ է այն իմաստով, որ նման անհաջող փորձը, այնուամենայնիվ, սթրես է երեխայի համար: Շատ կուզենայի հնարավորինս խուսափել նման դեպքերից: Քանի որ մեր վարժարան գալիս են որպես ավագ դպրոց, պետք չէ մոռանալ, որ գործ ունենք բավականին խոցելի տարիքային խմբի երեխաների հետ», - բացատրում է Վ. Հակոբյանը:



Նման դեպքերից հնարավորինս խուսափելու համար վարժարանի պետը մեծապես կարևորում է հոգեբանների դերի: Նման պրակտիկա արդեն վաղուց կիրառվում է արտասահմանում, օրինակ՝ ՌԴ-ում: Ընդունելության քննություններից առաջ արհեստավարժ  հոգեբանների խումբն ուսումնասիրում է բոլոր դիմորդների կենսագրությունը, առաջադիմությունը, զրուցում նրանց հետ: Այսպիսով գրեթե 100 %-ով հնարավոր է լինում ի սկզբանե առանձնացնել այն երեխաներին, ովքեր այս կամ այն պատճառով չեն կարողանա հարմարվել զինվորական կենցաղին, խիստ օրակարգին և այլն: Նման մասնագետների համար, ցավոք, Իվանյանի անվան վարժարանը դեռ ռեսուրսներ չունի:

Ամեն օր՝ ժամը  7:00-ին վերկաց, առավոտյան մարզանք՝ ձմռանը 20 րոպե, եղանակային տաք պայմաններում՝ 30, լվացվել, անկողինների հարդարում, նախաճաշ, առավոտյան ստուգում, 9:00-ից մինչև 14:00՝ դասաժամեր: 15:00-16:00 հանգստի ժամն է, ապա՝ ինքնապատրաստման: Երեկոյան՝ մարզական խմբակները: Այսպես է անցնում վարժարանի սաների առօրյան:

Իվանյանի անվան վարժարանը գործում է 2001թ.-ից։ Ընդունելությունը կատարվում է  9-րդ դասարանից սկսած՝ ավագ դպրոցի սկզբունքներով: Կրթությունն իրականացվում է հանրակրթական ծրագրերի բազայի վրա, որին ավելանում են նաև խիստ մասնագիտական մի շարք առարկաներ: Այս տարվանից սկսած՝ ընդունելության քննություններ, որպես այդպիսին, վարժարանում չկան: Անցողիկ են համարվում հիմնական դպրոցի ավարտական քննությունների գնահատականները, դիմորդները միայն ֆիզպատրաստվածության քննություն են հանձնում, մյուս առարկաների դեպքում սահմանափակվում են հարցազրույցներով:

«Ուսումնասիրելով արտասահմանյան նույնատիպ կրթական կառույցների փորձը, մեր աշակերտների կարգացուցակը, նրանց տարիքային առանձնահատկությունները, խորհրդակցելով հոգեբանների և բժիշկների հետ՝ հասկացա, որ պետք է մեր սաների համար հատուկ՝ հանգստի ժամ առանձնացնել: Այսպիսով՝ դասերից անմիջապես հետո նրանց մոտ ճաշի ժամն է: Դրանից հետո՝ ինքնապատրաստման ժամից առաջ, նրանք մեկ ժամ ազատ ժամանակ ունեն՝ հանգստի համար: Այդ տարիքի երեխաների համար՝ այն էլ նման ֆիզիկական և ռեժիմային ծանրաբեռնվածությունից հետո, պարտադիր է հանգստի ժամը: Բացի այդ, մենք որոշեցինք, որ ամեն առարկայից մեկական ուսուցիչ պետք է հերթապահի դպրոցում՝ մինչև օրվա վերջը, որպեսզի օգնի երեխաներին ինքնապատրաստման ժամերին», - պատմում է Վ. Հակոբյանը:

Վարժարանում արդեն երկու տարի է՝ գործում է նաև պարի խմբակ: Այս տարվանից աշակերտներին դասավանդում են նաև ձեռնամարտ՝ կարատե:

Ք. Իվանյանի անվան ռազմական վարժարանում սաներն ապրում են շաբաթական 6 օր: Շաբաթ օրը՝ կեսօրից հետո, գնում են տուն ու վերադառնում արդեն մյուս երկուշաբթի՝ առավոտյան մարմնամարզությունից առաջ: Վարժարանում առայժմ գիշերում են միայն տղաները: 11 աղջիկ սաների համար այս պահին անհրաժեշտ հարմարություններ ապահովել են միայն միջօրեի հանգստի համար. գիշերակացի հարցը, հուսով են, կլուծվի արդեն մյուս տարի: Այդ նպատակով վարժարանի ղեկավարությունը դիմել է վերադասներին՝ փոքրիկ շինություն հատկացնելու խնդրանքով, որտեղ աղջիկների համար հանրակացարան կկառուցվի:



«Աղջիկների համար համապատասխան շինություն ունենալու հարցը, հույս ունեմ, կլուծվի մյուս տարի, իսկ այս տարի ծրագրում ենք ավելացնել նրանց միջօրեի հանգստի համար նախատեսված տարածքը», - ասում է Վահրամ Հակոբյանը:

23 տարի «բատինկա հագած» փոխգընդապետը իր ղեկավարման տարիներին արդեն իսկ շրջանավարտների 5 սերունդ է ճանապարհել, որոնցից 90-նն ընդունվել են ռազմական բարձրագույն կրթական հաստատություններ ու ավարտելուց հետո ծառայության անցել ԶՈՒ կազմում՝ որպես սպա:

«Իմ կարծիքով՝ շատ կարևոր է, որպեսզի կադրային սպան ունենա նաև հանրակրթության նման հիմք: Այն, որ վերջին 10 տարիներին սպայական կազմը և ընդհանրապես՝ բանակը որակական տեսանելի, շոշափելի աճ են արձանագրել, այլևս փաստ է: Այսօր բանակում, հիմնականում, մնացել են սպայական բազային կրթությամբ, պատրաստված մարդիկ, ինչն էլ որակապես փոխել է բանակը: Կարծում եմ, որ մեր սաները գալու են համալրելու բանակի կազմը՝ որպես կիրթ, բանիմաց  և սպայական պատիվը գնահատող բարձրակարգ մասնագետներ», - համոզված է Վ. Հակոբյանը:

Ըստ վարժարանի պետի՝ այսօր բարձրագույն ռազմական կրթություն ստանալու համար դիմորդների շուրջ 70 %-ը ռազմամարզական վարժարանների սաներն են: Հանրակրթական ուսումնական հաստատություններից հետո ռազմական բուհերում հայտնված երիտասարների մոտ 50 %-ը հետագայում, որպես կանոն, կրթությունը կիսատ է թողնում՝ պատրաստ չլինելով զինվորական առօրյային: Ռազմամարզական վարժարանների սաների դեպքում նման բան գրեթե չի լինում:



Վ. Հակոբյանը հպարտությամբ է պատմում՝ վերջին հինգ տարիների ընթացքում ռազմամարզական վարժարանների միջև անցկացված երկու սպարտակիադաների առաջին տեղերը Իվանյանի անվան վարժարանի սաներն են գրավել, իսկ 2015 թ.-ին Ծաղկաձորում անցկացված «Միություն 2015-Հաղթանակի ժառանգորդներ» հավաքից արցախցի 10 սան Ստեփանակերտ է բերել 43 մեդալ:

Վարժարանի սաներն ակնհայտ հաջողություններ ունեն ոչ միայն ռազմամարզական առարկաների մեջ. Հանրապետական տարբեր առարկայական օլիմպիադաների ընթացքում վարժարանը լուրջ հաջողություններ է գրանցել: Այս տարի առանձնահատուկ հույսեր են կապում ռուսաց լեզվի և ՆԶՊ-ի առարկայական օլիմպիադաների հետ:

Վարժարանում երբեք դիմորդների պակաս չի զգացվել, սակայն այս տարի՝ ապրիլյան քառօրյայից հետո, տղա դիմորդների թիվը կրկնապատկվել է, աղջիկներինը՝ քառապատկվել:

Երկու տարի առաջ վարժարանի ղեկավարությունը որոշեց սաների հետ կապն ամրացնել նաև կանոնակարգային հարաբերություններից դուրս: Այսպես, վարժարանի այն սաների համար, ովքեր ցանկանում էին կնքվել Հայ Առաքելական Եկեղեցում, համապատասխան արարողություն կազմակերպվեց: Երեխաներից երեքի կնքահայրը փոխգնդապետ Հակոբյանը դարձավ:

Խրամատի մեջ ու դրանից դուրս վարժարանի սաներն ու ուսուցիչներն այլևս հայրենիքը սահմանելու են նաև իրարով:

Հեղինակ՝ Սոնա Մարտիրոսյան, Լուսանկարները` Նազիկ Արմենակյանի

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:30 Ծեծկռտուք ու կրակոց Բաղրամյան պողոտայում՝ Ամերիկյան համալսարանի մոտ Այսօր, 22:19 Նիկոլ Փաշինյանը Զարեհ Սինանյանին 7 օրով Իտալիա է գործուղում՝ Միլան, Վենետիկ, Հռոմ Այսօր, 22:07 Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում փոդքասթի համահեղինակներ են կալանավորված Այսօր, 21:40 Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք Այսօր, 21:24 Ռուսաստանի 25 քաղաքներում Հաղթանակի օրվան նվիրված շքերթներ կանցկացվեն, կցուցադրվի 2,5 000 միավոր զինատեսակ ու զինտեխնիկա Այսօր, 21:09 Թրոմբոցիտոպենիա․ հաճախ ասիմպտոմատիկ է, բայց կարող է կյանքին վտանգ ներկայացնել Այսօր, 20:54 Պաշարված գյուղում ո՞նց կլինենք․ Կիրանցի Այսօր, 20:44 Կիրանցի մուտքը բացել են, բայց ոստիկանները շարունակում են մնալ գյուղում Այսօր, 20:32 «Նիկոլ Փաշինյանին փոխանցեք, որ իսկական սահմանազատում և սահմանագծում արվել է 1985-ի փետրվարից մինչև 1987-ի հոկտեմբեր․ հետ ենք բերել 14 450 հեկտար հող, որը Ադրբեջանը տարել էր» Այսօր, 20:20 Միրզոյանը Մալթայի արտգործնախարարին ներկայացրել է «խաղաղության» գործընթացի վերջին զարգացումները Այսօր, 20:08 «Ակնկալում ենք գնահատական քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին Այսօր, 19:55 Կիրանց գյուղի ճանապարհը բացվել է․ «Ազատություն» Այսօր, 19:40 Լրագրողի մասնագիտության մասին ոչ ճիշտ ընկալումներ ու կարծրատիպեր կան թե՛ պետական համակարգում, թե´ հասարակությունում առհասարակ․ Թաթոյան Այսօր, 19:29 «Չընկրկել խոսքի ազատությանն ուղղված ճնշումների դեմ, անել հնարավորը՝ օր առաջ Հայաստանում խոսքի ու մամուլի իրական ազատության հաստատման համար»․ ՀԺՄ-ի ուղերձը՝ մամուլի ներկայացուցիչներին Այսօր, 19:19 «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ճանապարհին գտնվող ոստիկանները Բագրատ Սրբազանին չեն թողնում մտնել այլ ոստիկաններով շրջապատված Կիրանց․ Հեռախոսով է խոսել բնակիչների հետ (Տեսանյութ) Այսօր, 19:07 2024 թվականի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի մարդկային կորուստները գերազանցել են 111 000-ը․ Շոյգու Այսօր, 18:54 «Նման հայտարարություններ անողները նաև ուժ ու խիզախություն պետք է ունենան՝ պատասխանելու մեր հարցմանը»․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների մասին Այսօր, 18:40 Սփյուռքի 12 ուսանողական և երիտասարդական միություն դատապարտել է Փաշինյանի քաղաքականությունը և ողջունել Տավուշում ձևավորված շարժումը Այսօր, 18:27 «Վտանգավոր է»․ Կրեմլի արձագանքը՝ բրիտանական զենքով Ռուսաստանին հարվածելու մասին Քեմերոնի հայտարարությանը Այսօր, 18:15 Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանն ԱԺ նիստի ընթացքում օնլայն խանութներ են այցելել․ Factor.am Այսօր, 18:10 Կիրանցի բնակիչն իր գյուղ հասնելու համար ստիպված է ոստիկանական երեք անցակետ հաղթահարել (Տեսանյութ) Այսօր, 18:00 Կիրանցի մոտ պայթյունների ձայներ են լսվելու, ՊՆ-ն է հայտարարել Այսօր, 17:50 Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել, շոուն իշխանությունը կշարունակի այնտեղ․ Աբրահամյան Այսօր, 17:37 Մայիսի 1-ի գիշերը Երևանի հյուրանոցներից մեկի մոտ 35-ամյա տղամարդու են սպանել Այսօր, 17:24 Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը․ Բեգլարյան Այսօր, 17:11 Հայաստանի իշխանության գործողությունները հետագա կապիտուլյացիա են և հակասում են ՀՀ Սահմանադրությանը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ Այսօր, 16:59 Հայաստանի քաղաքական իշխանությունները հետևողականորեն հաստատում են մեկ անձի ավտորիտար ռեժիմ, օր օրի շատանում է քաղբանտարկյալների թիվը․ Խորհրդարանական ընդդիմության հայտարարությունը Այսօր, 16:50 «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում Այսօր, 16:37 Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները Այսօր, 16:33 Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով Այսօր, 16:30 Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է. Տեսանյութ Այսօր, 16:15 Կոբախիձեն ԱՄՆ-ին մեղադրում է Վրաստանում հեղափոխության փորձի մեջ Այսօր, 16:05 Վթար՝ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Այսօր, 15:59 «UAZ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր Այսօր, 15:50 Իրազեկման ակցիա ԵՄ գրասենյակի մոտ՝ ի պաշտպանություն Տավուշի, Արցախի, ռազմագերիների և քաղբանտարկյալների Այսօր, 15:42 Վեհափառը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար Այսօր, 15:32 Այսօր ընձառյուծի միջազգային օրն է, Հայաստանում կենդանու թվաքանակը հասնում է մինչև 10 առանձնյակի Այսօր, 15:21 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ Այսօր, 15:17 Ադրբեջանցի 40 պաշտոնյայի նկատմամբ «Մագնիտսկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման դիմում է ներկայացվել Այսօր, 14:59 Ակնհայտ էր՝ ստացել էին ուղիղ ցուցում, փորձում էին մեքենան պահպանվող հատուկ վայր տեղափոխել, չկարողացան․ Դանիելյան Այսօր, 14:57 44-օրյա պատերազմն ամենադաժան դասն էր. Աննա Վարդապետյան (Տեսանյութ) Այսօր, 14:33 «Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (Լուսանկարներ) Այսօր, 14:11 11 դրվագ է բացահայտվել․ Գլխավոր դատախազը նոր մանրամասներ հայտնեց Գավառում երեխայի բռնության դեպքից (Տեսանյութ) Այսօր, 14:08 Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին․ մահվան հանգամանքների վերաբերյալ կասկածներ կան Այսօր, 13:57 ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան Այսօր, 13:39 Գնել Սանոսյանն Արմավիրի մարզում ծանոթացել է կատարվող աշխատանքին, զրուցել շինարարների հետ, լսել խնդիրները և տվել հանձնարարականներ Այսօր, 13:30 Ինչպե՞ս են քաղաքացիները վերաբերվում ԽՍՀՄ փլուզմանը և արդյո՞ք Մայիսի 9-ը մեզ համար կարևոր օր է. Հարցում Այսօր, 13:22 Ո՞ր դեպքում քաղաքացիները դուրս կգան փողոցային պայքարի՝ հանուն իշխանափոխության. GALLUP Այսօր, 13:20 Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ, եթե նույնիսկ երաշխավորեն անվտանգությունը. Հարցում Այսօր, 13:15 Տավուշում ու հանրապետության տարբեր հատվածներում արձանագրվել են ոստիկանության կողմից առերևույթ անհամաչափ ուժի գործադրման դեպքեր. ՄԻՊ (Տեսանյութ) Այսօր, 13:11 ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 13:00 Կարմիրբերետավորները նենց մի ուրախացել են, գրկում են իրար, աչքալուսանք են տալիս, իբր, երկիր են ազատագրել. ո՞նց եք ձեր երեխաների աչքերի մեջ նայելու (Տեսանյութ) Այսօր, 12:55 ԵՄ-ն Ադրբեջանի ականազերծման ծրագրին 8 մլն եվրո կտրամադրի Այսօր, 12:34 Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Այսօր, 12:24 Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են փոխկապակցված լինեն ՀՀ-ի վրա պատրաստվելիք նոր հարձակմամբ․ Թյուրքագետ Այսօր, 12:22 «Հանգիստ, հավաքեք ձեզ». ՔՊ-ականի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց (Տեսանյութ) Այսօր, 12:19 ՀՀ տարբեր բնակավայրերում 545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ Այսօր, 12:13 «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն Այսօր, 12:02 Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ Այսօր, 11:57 Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ Այսօր, 11:54 Բագրատ Սրբազանը Կիրանց է մեկնում. Փաստինֆո Այսօր, 11:50 Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունը Այսօր, 11:42 Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան (Տեսանյութ) Այսօր, 11:36 Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի Այսօր, 11:27 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները և անվտանգությունը. Հայտարարություն Այսօր, 11:21 Ուրախ եմ տեղեկացնել՝ «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում ՀՀ-ն բարելավել է դիրքերն ու հայտնվել 43-րդ հորիզոնականում. Վարչապետի խոսնակ Այսօր, 11:18 Հայաստանը բարելավել է դիրքերը մամուլի ազատության ցուցանիշով. RSF զեկույցը Այսօր, 11:13 Հայկական հարսանիքի ավանդույթներով «7 օր, 7 գիշեր» ֆիլմը կներկայացվի հայաստանյան հանդիսատեսին Այսօր, 11:07 Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան Այսօր, 11:04 Հնդկաստանի երկու քաղաքացի է կալանավորվել՝ Երևանում սպանություն և խուլիգանություն կատարելու համար Այսօր, 11:02 «Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում Այսօր, 11:00 Կիրանց գյուղի մուտքը շարունակում է փակ մնալ Այսօր, 10:57 Ես երկրի ամենադաժան ոստիկաններից եմ եղել, բայց քրեական հանցագործի դեմ․ Թամամյան Այսօր, 10:49 Գեղամ Նազարյանն առաջարկում է, որ Տավուշի մարզկենտրոնը լինի Կիրանցում (Տեսանյութ) Այսօր, 10:47 Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս Այսօր, 10:43 Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել Այսօր, 10:38 Երևանում, Արարատում, Կոտայքում և Սյունիքում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Այսօր, 10:37 Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները․ news.am Այսօր, 10:34 Վերագնահատեք` Հայաստանը ժողովրդավարության բաստիո՞ն է, թե՞ ազատ անկման մեջ է դեպի բռնակալություն. Արթուր Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 10:32 Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնականի հետ Այսօր, 10:30 Մեկ հոգին որոշել է, որ ինքը, եթե շրջապատվի ոստիկանական զորքերով, ունի իրավունք որոշելու բոլորի ճակատագիրը Այսօր, 10:28 Մեր երկրում մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՄԻՊ Այսօր, 10:25 Այս ամենը վաղուց ներքաղաքականից վերածվել է ազգային-ազատագրական պայքարի, իսկ ուժայինների մի մասը կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը Այսօր, 10:07 Ձեր երեխայի հաճախած դպրոցից քայլքով հեռացեք մոտ 150-160 մետր և պատկերացրեք «սահմանազատումից» հետո Կիրանցի նոր դպրոցի հեռավորությունը թշնամուց Այսօր, 09:54 «Հրապարակ»․ ՔՊ-ում որոշել են, որ գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու են ընդդիմության դատաստանի Այսօր, 09:51 «Հրապարակ»․ Կիրանցից դեպի Ոսկեպար, Բաղանիս տանող ճանապարհից արդեն երևում է Փաշինյանի բերած աղետը Այսօր, 09:49 «Հրապարակ»․ Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը Այսօր, 09:46 «Ժողովուրդ»․ ՔՊ-ական պաշտոնյան աստղաբաշխական գումար է նվեր ստացել օտարերկրյա ընկերությունից Այսօր, 09:43 Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 02/05/2024 23:01 Բրոնխոսկոպիա. Ինչպես են զննում թոքերը 02/05/2024 22:50 Չեք պատկերացնի՝ այս անձրևները մեզ ինչքան էին պետք․ Սուրենյան 02/05/2024 22:39 Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության․ «Տավուշը՝ հանուն հայրենիքի» (Տեսանյութ) 02/05/2024 22:26 Վաղը կներկայացնենք պայքարի հաջորդ քայլերը, մինչև վերջ գնալու ենք․ Գառնիկ Դանիելյան 02/05/2024 22:15 Լեո Նիկոլյանը 12 օր է՝ հացադուլի մեջ է, առողջական խնդիրներ ունի․ Հիվանդանոց չեն տեղափոխում, պարզաբանում չեն տալիս՝ ինչու են արգելել մուտք գործել Հայաստան 02/05/2024 21:48 Բորելը Աբդոլլահիանին հավաստիացրել է՝ ԵՄ-ն չի ցանկանում Իրանի հետ հարաբերությունները սրել 02/05/2024 21:29 Ով այսօր հոգևոր առաջնորդին բան է ասում, ծառայում է նեռին՝ ստին, մանիպուլյացիային, խաբեությանը․ Զոհրաբ Բեկ Գասպարենց (Տեսանյութ) 02/05/2024 21:13 Ինչպես է արտահայտվում փսիխոզը 02/05/2024 21:00 Երևանի կենտրոնում բախվել են «Zhongtong» և «MAN» մակնիշի ուղևորատար ավտոբուսները․ Վիրավոր քաղաքացուն հիվանդանոց են տեղափոխել 02/05/2024 20:48 Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի նախաձեռնումը․ Կգնանք դրան, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար 02/05/2024 20:33 Վահան Քերոբյանի եղբայրը «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ պաստառով կառավարության շենքի մոտ էր․ «Հրապարակ»