28/02/2017 14:42
Հարավային Կորեայի սահմանադրական դատարանը սկսել է քննարկումները նախագահի իմպիչմենտի վճռի գործով
Կորեայի Հնարապետության սահմանադրական դատարանի անդամները երեքշաբթի սկսել են քննարկել երկրի նախագահ Պակ Կըն Հեի իմպիչմենտի վճիռը, ասվում է սահմանադրական դատարանի հայտարարության մեջ, փոխանցում է ТАСС-ը։
«Երկուշաբթի սահմանադրական դատարանում ավարտվել է իմպիչմենտի գործով լսումները, իսկ փետրվարի 28–ին դատավորներն անցել են կողմերի փաստարկները գնահատելուն», - ասվում է փաստաթղթում։
Վերջնական վճռի օրը նշված չէ, սակայն նախորդ փորձից երևում է, որ քննարկման համար երկու շաբաթ է անհրաժեշտ։ Այսպիսով, սպասվում է, որ վճիռը կհայտարարվի մարտի 10–ին կամ 13–ին։