05/03/2017 16:03
«ՕՐՕ»-ն առաջարկում է պայմանագրային զինծառայողների աշխատավարձը հասցնել 240 հազար դրամի
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ընտրողներին իրատեսական ծրագիր է ներկայացնում, նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարեց դաշինքի ներկայացուցիչ Ստեփան Մարգարյանը։
Ներկայացնելով ծրագրի առանցքային կետերը, Մարգարյանը հայտարարեց, որ իրենք առաջարկում են բարձրացնել պայմանագրային զինծառայողների աշխատավարձը՝ հասցնելով 240 հազար դրամի, սպայական կազմի աշխատավարձը՝ 320 հազար դրամից հասցնել 480 հազար դրամի։
«Այս փոփոխությունները բյուջեի վրա կնստեն առավելագույնը 50 մլրդ դրամ, և մենք գիտենք՝ ինչպես ենք հայթայթելու այդ գումարը։ Արդյունքում մենք կկարողանանք ավելացնել պայմանագրային զինծառայողների թիվը և գրավիչ դարձնել զինծառայողի կարգավիճակը», -հայտարարեց Ս. Մարգարյանը։