Օր օրի ես խուճապ եմ զգում իմ մրցակիցների մոտ. Տարոն Տոնոյան

20/03/2017 09:36

Օր օրի ես խուճապ եմ զգում իմ մրցակիցների մոտ. Տարոն Տոնոյան


Արագածոտնի մարզն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում Հ. Յ. Դաշնակցությունից առաջադրված վիրաբույժ, արցախյան ազատամարտի մասնակից Տարոն Տոնոյանը մարզի գյուղերի բնակչության հետ հանդիպումներից գոհ է, մարդիկ շփվում են ու անկեղծ են։

Բնակչության հետ հանդիպումների ընթացքում ժամանակի մեծ մասը թեկնածուն տրամադրում է մարդկանց բացատրելուն, թե որքան արատավոր երևույթ է ընտրակաշառքը։

«Ծրագրային ելույթների ներկայացման ընթացքում ժամանակի մեծ մասը նվիրում եմ ընտրակաշառքին, բացատրում, որ դա արատավոր երևույթ է, փորձում եմ ժողովրդի մեջ մի փոքր հույս արթնացնել՝ ասելով, որ սահմանադրական բարեփոխումները լուրջ հնարավորություն են տալիս փոխել երկրի վիճակը։ Կարծում եմ հաջողություն լինելու է», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դաշնակցական թեկնածուն։

- Պարոն Տոնոյան, ասում եք, թե ընտրողների հետ հանդիպման ժամանակ ընտրակաշառքի դեմ պայքարի մասին շատ եք խոսում, շեշտում, որ դա արատավոր երևույթ է։ Այդպես եք անում՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ձեր մարզում հատկապես մե՞ծ է ընտրակաշառք բաժանելու հնարավորությունը։

- Հատկապես մեր մարզում՝ չէ, կարծում եմ ամբողջ Հայաստանում է այդ ախտը տարածված քաղցկեղի նման։ Ժողովուրդը սպասում է։ Եթե առաջ գաղտնի էին բաժանում, գիշերով, հիմա չեն քաշվում, հստակ է ամեն ինչ արվում։ Բայց հիմա դեռ ցուցակագրում են։ Չգիտեմ՝ ինչ կանեն։

- Ո՞ր ճամբարից են ցուցակագրում ընտրակաշառք բաժանելու համար։

- Բոլոր ճամբարներից։ Ես ընդհանուր եմ ասում։ Բոլորն էլ խոստանում են։ Բայց ես մարդկանց ասել եմ, որ պարտադիր չէ ինձ ընտրեն, թող ընտրեն  իրենց սրտի կամոք, բայց թող ընտրեն առանց ընտրակաշառքի, առանց ճնշումների, առանց «փարոսից» կտրվելու վախի, առանց դպրոցի դիրեկտորի ազդեցության։ Վաղը մենք այս ժողովրդով երկիրը պետք է պաշտպանենք, իսկ ճորտ ժողովուրդը չի կարող երկիր պաշտպանել։

- Ստացվո՞ւմ է համոզել ժողովրդին, հաշվի առնելով այն, որ մարդիկ իրենց սոցիալական պայմաններից ելնելով այդուհանդերձ սպասում են այդ գումարին։

- Ճիշտ եք, սպասում են։ Բայց ես կարծում եմ, որ հնարավոր է փոխել։ Ի վերջո, ընտրակաշառքը նորություն չի, սա էլ արդեն որերորդ ընտրությունն է, որ գումարով է լինում։ Բայց կյանքը ցույց է տալիս, որ ժողովրդի մեջ գիտակցված զանգված կա, ովքեր մտահոգ են, ովքեր կարող են ճիշտ ընտրություն կատարել։ Ես ժոովրդի այդ հատվածի հետ եմ իմ հույսերը կապել։

- Աշտարակում մարդիկ Ձեր մասին ասում էին «մուժիկ տղա» է, ասում էին, շատ հարգում են, բայց նաև նշում էին, որ գլխավոր հակառակորդները, հատկապես իշխանական ճամբարից, խոշոր գումարներ են կենտրոնացրել։

- Գիտեք՝ ինչ, օր օրի ես խուճապ եմ զգում իմ մրցակիցների մոտ։ Քանի որ արձագանքները իմ հետ կապված ավելի շատանում են, բնականաբար, իմ մրցակիցների մոտ խուճապ է առաջանում, ես այդ ինֆորմացիաները ստանում եմ իրենց շտաբներից։ Ինչի՞ ուրիշների մասին չեն խոսում, միայն իմ մասին են խոսում, որովհետև ինձանից են ավելի շատ վտանգ տեսնում։ Մրցակից են համարում ինձ։ Ես վստահ եմ, որ լավ է լինելու, ոչ թե ես պատգամավոր եմ դառնալու և լավ է լինելու, այլ իմ՝ պատգամավոր դառնալով ժողովրդի մեջ պետք է հույս արթնանա, որ մենք ապագա ունենք։

- Վախենո՞ւմ են ...

- Չէ, ի՞նչ վախ, ես վիրաբույժ մարդ եմ (ծիծաղում է - Aysor.am), իրենք ինձ շատ լուրջ մրցակից են համարում։ Եթե ես չեմ անցնելու, ուրեմն ինչո՞ւ են այդպես անհանգստանում։ Ինչո՞ւ չեն անհանգստանում 63 թեկնածուներից մյուսների մասով, այլ հենց իմ համար։

- Հանրապետական կուսակցությունի՞ց են Ձեզ մրցակից համարում, թե «Ծառուկյան» դաշինքից։

- Նրանք գլխավորները չեն, քանի որ ամեն օր ընտրություններից առաջ այստեղ բան է փոխվում։ Հենց հիմա իմ պայքարի մեջ էլ էլի իրավիճակներ են փոխվում, դրա համար դժվար է ասել, թե ոնց կլինի։ Պարզ ասեմ ձեզ՝ ես չեմ ուզում անուններ տալ։ Իմաստ չեմ տեսնում դրա մեջ։ Ես անում եմ այն, ինչ պետք է անեմ։ Չեմ զբաղվում մի բանով, որ որևէ բան ինձ չի տալու, բացի ժամանակ ծախսելուց։ Ես միևնույնն է, իմ քայլերն անում եմ։ Ես մարդկանց ասում եմ՝ ես կայացած վիրաբույժ եմ և այստեղ եկել եմ փակելու միջակների ճանապարհը։ Ես ուզում եմ իմ չափով իմ հայրենիքին այսպես ծառայություն մատուցել։

- Պարոն Տոնոյան, այս ընտրակարգը, երբ կուսակցությունները ներկայացրել են իրենց տարածքային թեկնածուներին, չե՞ք նմանեցնում մեծամասնական ընտրակարգին։ Դուք այդ ընտրակարգով նաև մասնակցել եք նախորդ ընտրություններին։

- Գիտեք՝ ինչ։ Մեծամասնականին նման է, բայց այստեղ կա նաև թիմային աշխատանք։ Կոնկրետ Դաշնակցության թիմից Արագածոտնի մարզում յոթն են։ Եթե ճիշտ կառուցվի թիմային աշխատանքը, որ միմյանց միջև հիվանդագին բնույթ չկրի պայքարը, կարծում եմ՝ լավ կլինի։ Դա դժվար է կարգավորելը, որովհետև խիստ գաղափարական պետք է լինեն մարդիկ, որ հասկանան, որ էական չէ, ինքն է անցնում, թե իր կուսակցության որևէ անդամ։ Կարծում եմ՝ Դաշնակցության մեր թիմի մոտ դա հաջողվում է անել, որովհետև մեր միջև գզվռտոց չկա։ Դա հաստատ էդպես է։ Ճիշտ է, Սահմանադրական բարեփոխումների դրոշակակիրը Դաշնակցությունն է  եղել, բայց էս ընտրակարգով չէինք ուզում, որ լիներ։ Սա մեզ համար կոմպրոմիսային տարբերակ էր։ Մենք հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգ էինք ուզում։ Հաջորդը, կարծում եմ, այդպես է լինելու, կտեսնեք։

Հեղինակ՝ Հասմիկ Համբարձումյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22/10/2017 21:05 Նախկին ֆուտբոլիստ Կալաձեն ընտրվել է Թբիլիսիի քաղաքապետ 22/10/2017 12:03 Երևանում եռյակ է ծնվել. նրանք ծնողների առաջնեկն են (Լուսանկար) 22/10/2017 11:55 Մինչև տարեվերջ Հայաստանի պարտքը կհասնի 6,7 մլրդ դոլարի. Ֆինանսների նախարար 21/10/2017 21:38 Ռուսաստանում Հայաստանի դեսպանն այցելել է Արմեն Ջիգարխանյանին 21/10/2017 21:21 Նախագահը ներկա է գտնվել Ռաֆայել Քոթանջյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին 21/10/2017 19:00 Apple-ը iPhone X-ի բյուջետային տարբերակ է մշակում 21/10/2017 18:44 Մոսկվայում «Միսս անկախություն» են ընտրել (Տեսանյութ) 21/10/2017 18:30 «Բարսելոնան» Վալվերդեի խնդրանքով հունվարին կարող է տրանսֆերի հանել երեք ֆուտբոլիստի 21/10/2017 18:17 Կազմվել է 2017 թվականի աշխարհի ամենաանվտանգ ավտոմեքենաների վարկանիշային աղյուսակը 21/10/2017 18:00 Ջենիֆեր Լոպեսը պատրաստվում է կրկին ամուսնանալ 21/10/2017 17:46 Միլիոնավոր համակարգիչներ լուրջ վտանգի տակ են հայտնվել նոր վիրուսի պատճառով 21/10/2017 17:31 «Բարսելոնան» ֆուտբոլիստների աշխատավարձերի վրա ծախսում է բյուջեի ավելի քան 80 տոկոսը 21/10/2017 17:16 Քաբուլում պայթյուն է որոտացել 21/10/2017 17:05 Քենիայում լրագրողներ տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել 21/10/2017 16:51 Սիրիական բանակը հայտարարել է Իսրայելի հարձակման մասին 21/10/2017 16:40 Լևոն Հայրապետյանի վերջին հրաժեշտի արարողությանը ներկա է եղել Բակո Սահակյանը (Լուսանկարներ) 21/10/2017 16:28 Հայաստանն ու Տաջիկստանը հաստատել են դեպի ապագան միտված հարաբերություններ. Էդվարդ Նալբանդյան 21/10/2017 16:18 Շաբաթօրյակին մարզերից մասնակցել է շուրջ 138 000 քաղաքացի. ներգրավվել է շուրջ 1690 միավոր տեխնիկա 21/10/2017 16:01 Հայաստանում տոնել են զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու կազմավորման 25-րդ տարեդարձը (Լուսանկարներ) 21/10/2017 15:48 Եգիպտոսում բեռնասայլի մասնակցությամբ վթարը 16 մարդու կյանք է խլել 21/10/2017 15:36 Լեհաստանի Սենատի բանաձևը պատմական է և կարող է նախադեպային լինել այլ երկրների համար. Էդգար Ղազարյան (Տեսանյութ) 21/10/2017 15:24 Արցախում զինծառայողի սպանության կասկածանքով ձերբակալվել է կրտսեր սերժանտը 21/10/2017 15:23 Շաբաթօրյակի ընթացքում մայրաքաղաքում հավաքվել է շուրջ 335 տոննա աղբ 21/10/2017 15:20 Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կլինի Հայաստանի անկախացումից հետո ամենախոշոր միջոցառումը. ՀՀ նախագահ 21/10/2017 15:04 ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային շնորհվել է հավատարմագրում 21/10/2017 14:55 Ուզում եմ, որ միշտ լինես մեր կողքին. Յուրա Մովսիսյանը շնորհավորել է մայրիկի ծննդյան օրը 21/10/2017 14:48 Ապրիլյան պատերազմից հետո առավել ակնհայտ դարձավ` ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծել հնարավոր չէ. ռուս փորձագետ 21/10/2017 14:42 Հայաստանի պետական պարտքը չեն բարձրացնի՝ այս պահին 21/10/2017 14:35 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով 21/10/2017 14:27 Կահիրեում 14 ոստիկան է մահացել ահաբեկիչների հետ բախումների պատճառով 21/10/2017 14:19 Կոնֆլիկտի կարգավորման ռեսուրսները Հայաստանը պետք է հանձնի Արցախի իշխանություններին. Լևոն Շիրինյան (Տեսանյութ) 21/10/2017 14:08 Երևանում, Արագածոտնում, Կոտայքում ու Տավուշում լույս չի լինելու 21/10/2017 14:00 Ծնունդդ շնորհավոր, Արթո՜ւր. «Սպիտակ արջ»-ը 26 տարեկան է 21/10/2017 13:54 Բրազիլական դպրոցում հրաձգության հետևանքով երկու երեխա է սպանվել 21/10/2017 13:46 Այս շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց. ՊԲ 21/10/2017 13:42 Քիմ Քարդաշյանին և Քանյե Ուեսթին կողոպտել են 21/10/2017 13:32 Արփինե Դալալյանը՝ ծանրամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն 21/10/2017 13:18 Անհրաժեշտ է ոչ միայն հատուկ օրերին մասնակցել քաղաքը մաքրելու գործին, այլ մշտապես այս գործընթացի մի մասը լինել. վարչապետ 21/10/2017 13:04 Հայ-բելառուսական առևտրաշրջանառության ծավալները չեն համապատասխանում երկու պետությունների իրական ներուժին 21/10/2017 12:55 ԱՄՆ-ի կոալիցիան հաստատել է Ռաքքայի ազատագրումն ԻՊ-ից 21/10/2017 12:40 Համայնքների խոշորացումը կարող է մարզպետարանների կարգավիճակի փոփոխության բերել. Վարդևան Գրիգորյան 21/10/2017 12:33 Ռոնալդուն վճարել է Պորտուգալիայի անտառային հրդեհների հետևանքով տուժած 370 բնակչի բուժման ծախսերը 21/10/2017 12:20 Զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով ՊԲ-ում երկու զինծառայող է զոհվել 21/10/2017 12:18 Վլադիմիր Գասպարյանն այցելել է ոստիկանության զորքերի հրամանատարություն և 1032 զորամաս 21/10/2017 11:53 Ստահոդ, անհիմն լուրեր են, շատ զայրացած եմ. Մալայանն՝ իր և Լևոն Ալթունյանի «լարված հարաբերությունների» մասին 21/10/2017 11:49 Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին 21/10/2017 11:28 Սիսիան-Երևան ավտոճանապարհին զինվորականներ են վթարի ենթարկվել 21/10/2017 11:15 Լևոն Հայրապետյանն ազգային գործիչ էր, նրա գործն անմահ է. Մանվել Գրիգորյան 21/10/2017 11:03 ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են Ներսես Պողոսյանին. նա շարունակում է հրաժարվել բուժօգնությունից 21/10/2017 10:45 «Ես շատ վատ եմ». Արմեն Ջիգարխանյանը՝ խոսելով ամուսնալուծության մասին, չի կարողացել զսպել արցունքները 21/10/2017 10:40 Օսման Քավալան ոչ միայն հայերի բարեկամն էր, այլև Թուրքիայի ողջ ժողովրդի իրական պատիվը. Արագած Ախոյան 21/10/2017 10:31 «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը մտնում է ամուսինների մատի ու մատանու արանքը. «168 ժամ» 21/10/2017 10:27 Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը դեմ է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը. «Ժամանակ» 21/10/2017 10:24 Այսօր համապետական շաբաթօրյակ է. ահազանգերի համար գործում է Թեժ գիծ 21/10/2017 10:22 Պատկերացնո՞ւմ եք` ինչ հրաշք կկատարվի երթուղայինների ոլորտում, եթե վարչապետը մի օր աշխատանքի գնա երթուղային տաքսիով. «Փաստ» 21/10/2017 10:19 ԳՄ նիստին Ժնևի հանդիպման մասին չի խոսվել` «նախագահը թեման քըրթ փակեց». «Հրապարակ» 21/10/2017 10:11 ՀՀ տնտեսության ակտիվությունը շարունակում է դանդաղել. «Ժամանակ» 21/10/2017 10:03 Բյուրակն գյուղում փրկարարները գտել են 11-ամյա կորած երեխային 21/10/2017 10:00 Սամվել Ալեքսանյանի քույրը կանաչ տարածքների հաշվին շինարարություն է իրականացնում. «Առավոտ» 21/10/2017 09:57 Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. 25-ամյա ուղևորը տեղում մահացել է 21/10/2017 09:55 Վարչապետի խորհրդականը չի կարողանում աշխատել «ջահելների» հետ. «Ժողովուրդ» 21/10/2017 09:49 Իշխանություններն այլ ելք չունենալով` հույսները դրել են առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճի վրա. «Հայկական ժամանակ» 21/10/2017 09:44 Շիրակի մարզի Կապս համայնքի դպրոցը փլվում է. «Փաստ» 21/10/2017 09:41 «Սասնա ծռեր» խմբից առնվազն 5 անձ կարող է արդարացվել. «Ժամանակ» 20/10/2017 20:48 Գրիմ՝ Հելուինի համար (Տեսանյութ) 20/10/2017 20:36 Բիշկեքի բնակիչը կարողանում է ճակատը մուրճի փոխարեն օգտագործել, մեխերը փայտից ատամներով հանել (Տեսանյութ) 20/10/2017 20:27 Բրուքլինում ոստիկանները մոտ երկու ժամ վազել են ցլի հետևից՝ նրան բռնելու համար (Տեսանյութ) 20/10/2017 20:16 Բրիտանացի գիտնականները կոչ են արել տարեցներին տրանսպորտում տեղ չզիջել 20/10/2017 20:11 Մեզ` բժիշկներիս համար, անհասկանալի է` ինչպես կարելի է բազմաթիվ կյանքեր խլել. Արա Բաբլոյանը Լեհաստանում խոսել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման մասին 20/10/2017 20:05 Լևոն Արոնյանի մարզչին շնորհվել է ՖԻԴԵ-ի ավագ մարզչի կոչում 20/10/2017 19:56 ՀՀ նախագահն ու Լեհաստանի արտգործնախարարն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին 20/10/2017 19:50 Ահազանգ. կրկին սպիտակագլուխ անգղի որսի դեպք է արձանագրվել. Լուսանկար 20/10/2017 19:43 Լավրով. Իրանի նկատմամբ ՄԱԿ ԱԽ պատժամիջոցների վերականգնումն անհնար է 20/10/2017 19:37 ՊԲ-ում ամփոփվել են հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքները 20/10/2017 19:26 2017թ. ընթացքում քննվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 139 քրգործ 20/10/2017 19:14 Կառավարությունում կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի նիստը 20/10/2017 19:07 ԵՄ ներգրավվածությունը կարող է նպաստել Լեռնային Ղարաբաղում երկարատև խաղաղության ձեռքբերմանը 20/10/2017 18:55 ՍԴ դերը սահմանադրական վեճերի հաղթահարման գործում. Նախագահի մասնակցությամբ քննարկում՝ թեյի սեղանի շուրջ 20/10/2017 18:47 Էրդողանը «Իսլամական ությակի» երկրներին առաջարկել է անցնել ազգային արժույթներով առևտրի 20/10/2017 18:38 Ոստիկանության Արարատի վարչությունում կին հաշվապահները չարաշահումներ են կատարել. նրանց մեղադրանք է առաջադրվել 20/10/2017 18:32 Բակո Սահակյանը Բրյուսելում ներկա է գտնվել Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծման արարողությանը 20/10/2017 18:28 Ծանրորդ Կարուշ Ղուկասյանը դարձավ Մ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն 20/10/2017 18:21 Թեղուտի հարցում նախարարը պատրաստ չէ որևէ մեկի կողմը պահելու, որովհետև չունի լրացուցիչ տեղեկություն 20/10/2017 18:16 Կեյլոր Նավասը վնասվածքի պատճառով մոտ երկու շաբաթ մարզադաշտ դուրս չի գա 20/10/2017 18:10 Վայոց ձորում 2017-ին ստեղծվել է 1850 աշխատատեղ. մարզպետը վարչապետին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը 20/10/2017 17:56 Մեկնարկում է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը 20/10/2017 17:48 Երևանում բացվել է ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոն 20/10/2017 17:39 Սիրիայում ցուցադրվել են ԻՊ-ից առգրաված ամերիկյան հրացաններ և խորհրդային տանկեր (Տեսանյութ) 20/10/2017 17:33 Երևանի դպրոցներից մեկում օձ է հայտնաբերվել 20/10/2017 17:17 Տարկետում լինելու է հանուն գիտության. Բողոքի ակցիա` ԿԳՆ դիմաց 20/10/2017 17:02 Beeline-ի աջակցությամբ մեկնարկել է «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան»-ի հեթըթոնը 20/10/2017 16:53 Լեհաստանի` ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելուն աջակցություն է ցուցաբերել նաև Հայաստանը. Նալբանդյան 20/10/2017 16:45 Հայաստանում գործող ամերիկյան ընկերությունները դրական են գնահատում մաքսային ոլորտում կատարվող բարեփոխումները. Ռիչարդ Միլս 20/10/2017 16:41 Ժնևում տեղի ունեցած գագաթաժողովից հետո զինադադարի խախտումները շփման գծում շարունակվում են, ինչի հետևանքով երեկ զինվոր է զոհվել. Նալբանդյան 20/10/2017 16:36 Հայ Եկեղեցին Հայաստանում ամենախոշոր հարկատուներից է. Տեր Վահրամը պատասխանում է Հրանտ Բագրատյանին 20/10/2017 16:13 Ստեփանավանում մեկ օր ջուր չի լինի 20/10/2017 16:00 Տնտեսական աճի բարձր ցուցանիշը պայմանավորված է ստվերի կրճատմամբ. Բաբկեն Թունյան 20/10/2017 15:54 Քննարկվել են էլեկտրական շարժիչով ավտոբուսներ փորձարկելու հնարավորությունները 20/10/2017 15:42 Mercedes-ը դադարեցնում է «Գելենվագենի» արտադրությունը (Տեսանյութ) 20/10/2017 15:36 Էդվարդ Նալբանդյանը ներկա է գտնվել ՄԱԿ նախկին գլխավոր քարտուղարի անվան լսարանի բացմանը

Տվյալ բաժնի վերջին նյութերը